Սեպտեմբերի 19-ից 26-ը ՄԻՊ աշխատակազմը հանդիպել է ազատությունից զրկված հավաքների մասնակից ավելի քան 350 անձի հետ

26/09/2023 schedule19:44

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև տարբեր բժշկական հաստատություններ։

Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները վերոհիշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի, զանգի իրավունքի իրացումը և այլն։

«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին:

Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է առերևույթ կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձն արդեն փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում։ Ընդ որում՝ արձանագրվել են դեպքեր, երբ արգելանքի վերցնելու ընթացքում անձինք ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։

Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։
Բացի այդ, իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ։

Վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել։

Հարկ է նկատի ունենալ, որ պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Ուստի, ակնհայտ է, որ նշված պրակտիկայի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։

Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է։ Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունքն է և ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ։

Ուստի, այդ գործընթացի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական սկզբունքներին և կանոններին։
Հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։

Այս օրերին Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են, որ հավաքների ընթացքում նկատվել են հավաքի մասնակիցների կողմից նման վարքագծի դրսևորումներ, ինչն անընդունելի և դատապարտելի է հավաքի խաղաղ ընթացքը երաշխավորելու պահանջի տեսանկյունից։ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ հավաքների ազատության իրավունքի իրացման առնչությամբ իրականացնելով մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և իրացնելով Պաշտպանի մանդատի շրջանակներում առկա գործիքները»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Տպել
601 դիտում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ

Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան

Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները

Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում

Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

Անձրև և մառախուղ. Հայաստանի ամբողջ տարածքում 0-ից բարձր ջերմաստիճան է

4 տարի ՌԴ-ից բերել է խոշոր չափի թմրամիջոցներ, իրացրել ՀՀ-ում «Տելեգրամ»-ով, հետո՝ կատարել փողերի լվացում

27-ամյա կինը վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհու. երեխային հասցրել են հիվանդանոց

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար․ Ալիև

Եթե օրենքներն աշխատեն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները. Քերոբյանը՝ ոչ սպանդանոցային մորթի արգելքի մասին

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը. ՌԴ ԱԳՆ

Հրազդանում շների սպանդ է տեղի ունեցել

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր. վերականգնվել է շուրջ 413 մլն դրամ գումար

ՌԴ-ի հայտարարությունները տրամաբանական ու ստույգ չեն․ Խանդանյանը՝ արևմուտքից ձեռք բերված զենքերի որակի մասին

Հույս ունեմ՝ հերթական պատրվակը չէ բանակցություններին չմասնակցելու․ Խանդանյանը՝ Ալիևի ընտրությունների գնալու մասին

Թարմ և չոր պտուղներ, ալկոհոլային խմիչք, պահածոներ. ինչ է ամենից շատ ներմուծվել Հայաստան նոյեմբերին

Արևմտյան հարթակները չեն չեղարկվում, նոր կետից պետք չէ սկսել․ Խանդանյանը՝ ՌԴ-ում բանակցություններ ունենալու մասին

Մակրոնը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Մարիո Դրագիի թեկնածությունը

Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի, երբ վստահ լինի, որ դա ի շահ իրեն է լինելու․ Խանդանյան

Գործընթացը տեղի է ունենալու ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, գերիների վերադարձը օրերի կամ ժամերի հարց է. Խանդանյան

Վրաերթ Երևանում. ուկրաինուհի հետիոտնը տեղում մահացել է

Ապարան-Հարթավան ճանապարհին բախվել է 5 մեքենա. 8 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորվում է, երբ ուժի մեջ կմտնի օրենքը․ մանրամասնում է Թունյանը

Առկա է պատմական հնարավորություն․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Ալեքսանյան

Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Փալոնը հայտնել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող անվտանգային աջակցության մասին

Ղազախստանի նախագահն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Այրվել է ավտոմեքենա, 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն