Երևան
4 °C
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը («UNHCR») խորապես անհանգստացած է վերջին օրերին Հայաստան տեղափոխվող փախստականների թվի աճով, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
«UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը: «Այսօր՝ (երեկ) կեսօրվա դրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը երեք անգամ ավելի է երեկվա համեմատ։ Սահմաններին երկար հերթեր են»,- իր հաղորդագրության մեջ նշում է գործակալությունը:
Ըստ «UNHCR»-ի՝ ժամանողների մեծ մասը խոցելի խմբերից են, այդ թվում՝ հիմնականում տարեց մարդիկ, կանայք և երեխաներ։ Հայաստան հասած մարդիկ ուժասպառ են և շտապ օգնության, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք ունեն։ Գիշերները ցրտող եղանակն ու տեղակայման համար սահմանափակ պայմանները հրատապ են դարձրել ապաստարանների տրամադրումը:
«Տասնամյակներ շարունակվող այս հակամարտությունը, որը կրկին բռնկվել է, հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է հանդիսացել։ Մեր թիմերը տեղում են և փորձում են անհապաղ օգնություն ցուցաբերել։ Պետք է համոզվենք, որ քաղաքացիական անձինք պաշտպանված են, և մարդասիրական օգնությունը կարող է հասնել կարիքավորներին»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության՝ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել համակարգող կառույցի ստեղծմանը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որի նպատակն է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ միասին համատեղ իրականացնել միջգերատեսչական արտակարգ իրավիճակների և արձագանքման ծրագիրը՝ օգնելու կառավարությանը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին «UNHCR»-ն հատկացրել է ոչ պարենային ապրանքներ՝ ծալովի մահճակալներ ու ներքնակներ:
Նախապատրաստվում է այլ ապրանքների տրամադրում ևս, քանի որ «կարիքները շարունակում են աճել»:
Կառավարությունը տեղահանվածների համար գրանցման մի քանի կետեր է ստեղծել Սյունիքի հարավ-արևելյան հատվածում և Գեղարքունիքի մարզում, որտեղ գնահատվում են նաև պաշտպանության և օգնության կարիքները։
«UNHCR»-ը հայտնել է, թե տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կրկնել է իր կոչը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական անձանց հետագա տեղահանմանը, և ապահովել նրանց անվտանգությունը, ապահովությունը և մարդու իրավունքները:
«Ոչ ոքի չպետք է հարկադրել է փախչել իր տանից»,- ընդգծել է «UNHCR»-ը։
Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան
Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են
Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը
Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն
Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին
Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Դիլիջանում միջազգային ստանդարտներին համահունչ մարզադպրոց է բացվել
«Օպել»-ը ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է. կա տուժած
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, դա իրենց իրավունքն է. Ալիևը հայտնել է՝ ինչ պայմանով է հնարավոր վերադարձը
Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է
Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հույսի շող է. Նատալի Լուազո
«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Կոստանյանը «Irna»-ին է ներկայացրել 4 սկզբունքները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ
Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ, խոնավ հագուստ, դանակ և այլ իրեր թողած երիտասարդը կալանավորվել է
Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել
Բաքվի բռնապետն անցնում է հաջորդ արարին, ցանկացած սցենարի պիտի պատրաստ լինենք. ռազմական փորձագետ
Հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
ՀՀ-ն կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. հարգանքի տուրք է մատուցվել՝ ի հիշատակ զոհերի
Ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. վարչապետը մասնակցել է Ջրային պարեկային ծառայության գործարկմանը
Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը Հայաստանում ևս լայն տարածում են գտնում. ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ դեսպանին
ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Թուրքիան Ռուսաստանին կարտահանձնի Ինտերպոլի կողմից հետախուզվող քրեական հեղինակությանը (լուսանկար)
Վերջին 4 տարում Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ
Նորոգվել է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
«Օպել»-ը բախվել է կայանված «Գազել»-ին, վերջինս էլ վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածներից մեկի վիճակը ծանր է
ՀՀ նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Մոսկվայի օդանավակայաններում 20-ից ավել չվերթ հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել է
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ
ԱԺ պատգամավորը կգործուղվի Նյու Յորք. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում
Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը
Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել
Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
© 2023 Հայկական ժամանակ