Ուզում են իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները հանեն՝ ռուսը երևալու է. քաղաքագետը՝ ընդդիմության մասին

27/09/2023 schedule22:00

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանին այնքան էլ չեն զարմացրել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում արած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ Սուքիասյանի՝ նա ասաց այն, ինչ հայտնի էր, սակայն վերլուծությամբ, իսկ Բաբայանը խոսեց փաստերով:

«Ակնհայտ է, որ Արցախում գործած ռուսական գործակալական ցանցը հանձնեց Արցախը, ժողովրդին մատնեց արտագաղթի, գործեցին ավերներ հանուն մի բանի, այն է՝ շարունակել լինել ճորտ, ապացուցել, որ աշխարհում ավելի լավ ճորտ չկա, քան ռուսների գործակալական ցանցն է՝ բոլշևիկ հայը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով, որ այդ մարդիկ ոճրագործ են. «Իրենք նույնիսկ Հայաստանի այս վերքոտ մարմնի վրա մի նոր վերք ավելացրին՝ իբրև թե ՀՀ-ն այնտեղ զորք ունի, և սրանով Ադրբեջանին նորից Հայաստանի վրա հրավիրեցին»:

Քաղաքագետը նկատում է՝ այդ մարդիկ հայ հանրության ճնշող մեծամասնության գիտակցության մեջ այլևս ոչնչություն են:

«Եվ դրա մասին է վկայում մեր ժողովրդի վերաբերմունքը իրենց այն աղերսներին ու խնդրանքներին, թե՝ միացեք, փողոց ցնցենք: Այդ մարգինալ հատվածը մեռավ կամ այդ ճանապարհին է: Լավն այն է, որ մեր ժողովուրդը մերժեց Ռուսաստանի սուվերենը լինելու՝ 200 տարվա իրականությունը և բռնեց ազատության, անկախության ճանապարհը»,- հավատացած է Հայկ Սուքիասյանը:

Նա ընդգծում է՝ Սամվել Բաբայանից էլ շուտ է ասել, որ ԼՂ իշխանությունների դեմ քրեական գործ պետք է հարուցվի՝ ՀՀ-ին կեղծ մեղադրանք ներկայացնելու և հետագայում նաև այստեղի՝ երևանյան մասնաճյուղի միջոցով պետության կյանը ցնցելու փորձերի համար. «Նրանց, իհարկե, 99 տոկոսով չի հաջողվի, բայց Ռուսաստանի այլանդակություններից շատ բան է կախված, նաև մեր պետության ուժից է շատ բան կախված: Պետք է լինել զգոն և սրանց ցույց տալ, որ ՀՀ անկախությունը խլել չեն կարող, ուզում են՝ իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները, որ հանեն, այնտեղից ռուսը երևալու է»:

Վերջինիս խոսքով՝ վարչապետի ելույթից հետո ակնհայտ է, որ ՀՀ-ն շրջադարձ անելու պատմական քայլի վրա է՝ ռուսական ճորտությունից և ռուս-թուրքական 200 տարվա բանաձևից պոկվում է, և սա խիստ դժվար բան է. «Մարդկանց չեղած ուղեղները, հոգիներն են ցնցվելու, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գործընթացը տեղի ունենա»:

Խոսելով անվտանգային այլընտրանքների մասին՝ զրուցակիցն ասում է՝ քանի որ հիմա ՀՀ-ն ազատության և անկախության ճիչեր է արձակում, ինքնիշխանությունը գրկած՝ առաջ գնում, այս ճանապարհին ի հայտ են գալու պետություններ և հայտնվելու են նոր դաշնակիցներ. «Դա Հնդկաստանն է, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նաև Իրանի հետ որոշակի աշխատանք կա: Հետևապես այս պետությունների բլոկը այն հենարանն է, որոնց վրա հենվելով՝ ՀՀ-ն կարող է այդ շրջադարձն անել»:

Միևնույն ժամանակ, ըստ Սուքիասյանի, Հայաստանը պետք է խոսի Ադրբեջանի հետ:

«Եթե կոնֆլիկտը մնաց, մենք հանգստություն չենք ունենալու, Ադրբեջանն էլ շանս չունի, իհարկե, սիրով հիմա այնտեղ (-խմբ. ԼՂ-ում) սպանդ է արել՝ ՌԴ-ի համաձայնությամբ, բայց ռուսից պրծնել չեն կարող. եթե նույնիսկ երեք հայ մնաց այնտեղ, ՌԴ-ն կասի՝ Արցախում հայեր կան, ես էլ խաղաղապահ եմ: ՌԴ-ն երբեք չի թողնելու, որ Ադրբեջանը պետություն դառնա, դրա համար Ադրբեջանն էլ շանս չունի, քան մեզ հետ նստի խոսի: Մենք պետք է այս երկու պետություններով ելք գտնենք, որպեսզի տարածաշրջանը լինի անվտանգ, հակառակ դեպքում, եթե ռուսի թաթն այստեղ մնա, մենք շանս չունենք»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
5710 դիտում

Ակնհայտ է դրական ազդեցությունը, որ ատեստավորման գործընթացը թողել է ԶՈՒ պատրաստականության բարձրացման վրա. Պապիկյան

Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Արդյո՞ք Լարսը փակվել է քաղաքական պատճառներով. Ալեն Սիմոնյանի պարզաբանումը

Եղանակային պայմանները, արտաքին քաղաքական վայրիվերումները չպետք է տնտեսական կապանքների մեջ դնեն Հայաստանին. Չախոյան

ԱԶԲ-ը հետաքրքրված է ՀՀ-ի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելով. ֆինանսների նախարարն ընդունել է Ժուկովին

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Առաջիկա օրերին աստիճանաբար կտաքանա 10-12 աստիճանով, սակայն սպասվում է քամու ուժգնացում

Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ

Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել

Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

19 պետական կազմակերպություն և բուհ ձեռք կբերեն 60 գիտական սարք. ընդհանուր արժքը՝ 930 մլն դրամ

Պատերազմի ընթացքում գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը, հրամանատարները չեն կատարել իրենց գործը

Ինչ է արվում Լարսում կուտակված բեռնատարների խնդիրը լուծելու համար. Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

Պարեկների կողմից Տավուշում կանգնեցված մեքենաներում ապօրինի զենքեր ու զինամթերք է եղել (տեսանյութ)

Քաղաքացին մտել է ԴԱՀԿ շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել. կառույցներից պարզաբանում են

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ

Լարսի անցակետում երթևեկության թույլտվությանն է սպասում 2680 բեռնատար

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Դուք իրական արվեստը միջակությունից տարբերակող եք. Ալիս Դուրյանը՝ ՀՀ վարչապետին

Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի. Արայիկ Հարությունյան

Քրեական հետապնդում է հարուցվել տելեգրամյան 3 հարթակով թմրամիջոցների իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձանց նկատմամբ

Հարությունյանի և Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող գրքում

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց կինը

Աննա Վարդապետյանը դատախազներից մեկին «խիստ նկատողություն» է տվել

Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

Կկառուցվի նոր ճանապարհ, որն իրար կկապի 3 վարչական շրջանները. ստորագրվել են համաձայնագրերը

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Փարիզի քաղաքապետը «X» սոցիալական ցանցը հսկա համաշխարհային կոյուղի է անվանել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում. Ջեյմս Օ'Բրայեն

Գորիսում մառախուղ է, ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Եթե Զատուլինն ասում է, որ Հայաստանի ռևանշիստներն իրենց «ռսաքոծը» չեն, դեռ չի նշանակում, որ այդպես է. Շիրինյան

Դավիթ Խաժակյանը նոր պաշտոն ունի

Փոխվարչապետը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները

Քաջարան-Մեղրի հատվածում ձյան տեղումներ են (տեսանյութ)

Երևանում շահագործման է հանձնվել վերակառուցված համար 122 հիմնական դպրոցը

Փախստականները պահանջում են 1988-92 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի ունեցվածքի ուսումնասիրում