«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է

29/09/2023 schedule12:42

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Այս մասին հայտնում ե ՀՀ ՔԿ-ն:

«Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Քննչական կոմիտեում քննված վարույթով տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա-ն ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու Լ.Ս.-ի օժանդակությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից կազմել և ստորագրել էր Լ.Ս.-ին աշխատանքի ընդունելու վերաբերյալ հրաման ու աշխատանքային պայմանագիր, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրաման:

Վերոնշյալ ժամանակահատվածներում Լ.Ս.-ն աշխատանքի չէր հաճախել, սակայն աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառվել էին Լ.Ս.-ի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի բյուջեից Լ.Ս.-ի անվամբ դուրս էր գրվել և յուրացման եղանակով հափշտակվել 2 մլն 797 հազար 529 դրամ:

Բացի այդ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների համար նախատեսված նվերներ և սննդամթերք, 2 մլն 325 հազար 500 դրամի՝ տնտեսական և կենցաղային ապրանքներ, սակայն Ա.Ա.-ն ձեռքբերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չէր մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել էր:

Մեկ այլ դեպքում, Ա.Ա.-ն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել էր բենզինի դուրսգրման կեղծ պահանջագրեր և ուղեթերթիկներ: Դրանց հիման վրա՝ ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս էր գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին և դրանք օգտագործել իր անձնական կարիքների համար:

2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում էր կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել էր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
589 դիտում

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճի «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը․ Ստեֆանչուկ

Կանանց ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների բաղադրիչ է․ Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովում

«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքային ծրագրերի առումով․ «Հնդկաստան» հիմնադրամի տնօրեն

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկ վարժությունից

Երևանի և մի քանի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Հայաստանի նախկին իշխանությունները երկար ժամանակ չէին ցանկանում Ադրբեջանի հետ խնդրահարույց հարցերը լուծել․ Լուկաշենկո

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու, այն կլինի կտրոններով

Լոռու մարզում հայտնաբերել են մի քանի օր անհետ կորած համարվող 50-ամյա տղամարդու դին, այն եղել է մասամբ հոշոտված

Հայաստանի բասկետբոլի հավաքականն այսօր կխաղա Ալբանիայի դեմ․ ովքեր են ընդգրկված հայտացուցակում

Արարատի մարզի սուպերմարկետներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակված պլաստամասե արկղերը

Էկոնոմիկայի նախարարությունում խնդիրները պատկերացնելի են, պատրաստվում ենք ծանր գրաֆիկով աշխատել․ Պապոյան

Կիևն Արևմուտքի զենքերը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ․ Զելենսկի

Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել․ Բորել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նշվել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը

Փարաքարում կկառուցվի շուրջ 3000քմ ընդհանուր մակերեսով մարզադպրոց․ Դավիթ Մինասյան

Պուտինը հայտարարել է, թե Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է

Առաջիկա օրերին մանդատս վայր կդնեմ. Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին

Ուկրաինան հույս ունի ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը հուլիսին կայանալիք գագաթնաժողովում

Որդիս ասաց, որ շատ է ուզում՝ այս մրցանակը տուն տանեի․ Խաչանովը խոսել է Դոհայում ունեցած հաղթանակի մասին

Կիևում պայթյուններ են որոտացել․ օդային տագնապ է հայտարարված մի քանի մարզերում

Գերմանիայի ԱԳ նախարարն Օդեսայում է․ անվտանգության նկատառումների տեսանկյունից նրա այցի մասին չի հայտարարվել

Ինչ փոխարժեքներ է առաջարկում տարադրամի շուկան այսօր

Լուկաշենկոն 8-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու է Բելառուսի նախագահի պաշտոնում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի․ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը

Հայաստանում խաղաղություն պաշտպանելը նշանակում է հարգել ՀՀ երեխաների հիշատակը, որոնք լքել են իրենց երկիրը․ Լըկորնյուն

Խոշոր ավտովթար Երևանում․ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը Գազայում, դա ցեղասպանություն է․ Բրազիլիայի նախագահ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին

Ինչու է Ռուսաստանում սկսվել նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Սպասվում են տեղումներ և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Առավել կզարգացնենք և կխորացնենք հարաբերությունները․ վարչապետի ուղերձները՝ Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Ողբերգական դեպք Կոտայքում․ մեքենան մխրճվել է բնակչի տան մեջ, կա զոհ

G7-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանին աջակցող երկրների դեմ

Մխչյան գյուղում տուն է այրվել

Վահագն Դավթյանը՝ Աշխարհի գավաթի օղակների բրոնզե մեդալակիր

Կապան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին