Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

02/10/2023 schedule11:00

Ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որն արգելում է անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ Ադրբեջանը հարձակողական գործողություններ չի ձեռնարկում հայերի դեմ:

Փիթերսը օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումների։

«Ադրբեջանի կառավարությունը հստակ հասկացրել է, որ կարող է օգտագործել իր ռազմական ռեսուրսները դաժան հարձակումներ իրականացնելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- ասել է սենատոր Փիթերսը:

Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին:

«Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը, որպեսզի արգելափակենք ամերիկյան հավելյալ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,- նշել է Փիթերսը:

Փիթերսի՝ «Հայերի պաշտպանության մասին» անունը կրող օրինագիծը կդադարեցնի ԱՄՆ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը, որը ներկայումս թույլատրված է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի բացառությամբ:

Թեև Ազատության աջակցության ակտը հիմնականում արգելում է Ադրբեջանին տրվող երկկողմանի օգնությունը, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո բացառություն է ավելացվել 907-րդ բաժնում, որը նախագահին տալիս է Ադրբեջանին օգնություն տրամադրելու լրացուցիչ լիազորություն: Այս լիազորությունն ամեն տարի օգտագործվում է երկու կուսակցությունների նախագահների կողմից՝ սկսած 2002 թվականից, ներառյալ՝ Բայդենի վարչակազմը։

Տպել
603 դիտում

Բորելը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում չի հանդիպի Լավրովի հետ

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը

Քուչակ-Շենավան ճանապարհին 4 մեքենա է բախվել. կա տուժած

ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետ համագործակցության հարցերը

ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Մոսկվայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը. հանդիպել են Իրանի դեսպանն ու Խովաևը

ԱՄԻՕ բանկի «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր բրենդի ներքո (լուսանկարներ)

Որ դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա ավտոմեքենայի օտարման գործընթացում խիստ վարչարարությունից. կոմիտեն հայտարարություն է տարածել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողություն է կատարվել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Կլինեն արդյոք փոփոխություններ գազի և ջրի սակագների վերաբերյալ

7000 դոլար կաշառքի համար մեղադրվող Երևանի կայազորի հոսպիտալի պետի և ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ն Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով միացել է ԵԽ «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային

Հայտնի են հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքի օրն ու ժամը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին. ֆինանսների նախարարարն ընդունել է Ռոլանդ Փրայսին

Դրուպադի Մուրմուն ՀՀ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հնդկաստանի տարբեր շրջաններում հայկական վաղեմի ներկայությանը

ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգով. Արթուր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Ալիևի հայտարարությունները վկայում են, որ վերջինս չի ձգտում խաղաղության. Թորոսյանն ընդունել Լիտվա-ՀՀ բարեկամական խմբին

Միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում մետաղյա արգելափակոցներ են տեղադրվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարող են դառնալ բնակապահովման ծրագրի շահառու. մանրամասներ

Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար

ԱԽ քարտուղարն ու Ռայմունդաս Լոպատան քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները

Հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը․ Սանոսյան

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված գործընթացին. Ղարիբաշվիլին՝ Հարությունյանին

Հայ-լիտվական երկկողմ կապերը կշարունակեն հետևողականորեն զարգանալ. վարչապետն ընդունել է Ռայմունդաս Լոպատային

Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին․ ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի․ Սիմոնյան

ԱԽ-ում քննարկվել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները

Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ինքնորոշման մասին հարց այսօր չունի․ Սիմոնյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռայմունդաս Լոպատային

Եթե վերականգնվեն բռնագաղթած հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան. Գաբրիելյան

Կա՞ հանդիպելու համաձայնություն Հայաստանի և Ադրբեջան առաջնորդների մակարդակով․ պարզաբանում է Սիմոնյանը

Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը․ Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանն ու Կորեայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցեր

Մենք խաղաղության մեջ ուզո՞ւմ ենք ապրել, թե՞ ձև անենք, որ ապրում ենք․ Սիմոնյանը՝ անկլավների վերադարձի մասին