Երևան
3 °C
Միացյալ Նահանգները դեռ ոչինչ չի կարող ասել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Կապի մեջ ենք տեղում գործող մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք միջազգային դիտորդական առաքելության արագ ձևավորման օգտին։
Խոսելով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում, և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:
«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի ԼՂ բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Միլլերն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ԱՄՆ-ն կխրախուսի կողմերին վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծման հասցնելու այդ հարցերը:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր. «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50-1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»:
ԱԺ պատգամավորը կգործուղվի Նյու Յորք. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում
Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը
Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել
Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
Կոլումբիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Հունաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին. Միրզոյանը հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
20 ոստիկան Իտալիայում վերապատրաստում կանցնի. ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ
Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան
2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով. վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. հաշվետվությունը
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը սադրանք է. Էրդողան
ԼՂ-ից բռնի տեղահանվածը որ դեպքերում և ուր կարող է դիմել մայրության, նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար
Առաջիկա շաբաթ օրերը Երևանի անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքային կլինեն. կսպասարկվեն ԼՂ-ից տեղահանված անձինք
Լեոնիդ Ագուտինը շտապ հոսպիտալացվել է
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Էկոնոմիկայի նախարարությունը, ՍԱՏՄ-ն ու Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան
Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել
Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ
Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան
Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները
Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին
© 2023 Հայկական ժամանակ