«Աստված լրբից երես է թեքում», «այ տխմար». Ազգային ժողովում փոխադարձ վիրավորանքներ են հնչում (տեսանյութ)

03/10/2023 schedule17:29

ՀՀ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև փոխադարձ վիրավորանքներ հնչեցին:

Բանն այն է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո, որը, ինչպես միշտ, քննադատություն էր գործող իշխանության վարած քաղաքականության հասցեին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե պատգամավորը սեփական փորձով էր կիսվում։

Սիմոնյանին արձագանքելով՝ Մկրտչյանը վիրավորեց նրան՝ ասելով․ «Տխմար»։

Մկրտչյանին հակադարձելով՝ Սիմոնյանն ասաց․  «Տխմարը դու ես, ա՛յ չինական։ Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես: Ամեն մեկին բերում շպրտում են․․․»։

Այնուհետև ԱԺ նախագահը, մոտենալով ամբիոնին, հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթին։

«Ես կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր, օրինակ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի սուպերնախարարության ղեկավարն էր, և տեղի ունեցավ ոճրագործություն, որը ՀՀ-ն գլխատվեց, իսկ Սերժ Սարգսյանը այդ պահին, չգիտես, թե ինչու, դահլիճում չէր։

Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո՝ 80-ականների զենքերը, հետո 2018 թվականին Սերժն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, հետո հանրապետական խմբակի ներկայացուցիչը ասում էր՝ Արցախը վերցրեցին, հաջորդը Հայաստանն է»,- ասաց Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը կքննադատի 1991 թվականի Ալմա-Աթայի դեկլարացիան և Պրահայի համաձայնությունը, կխոսի ՀՀ ինքնիշխանության կորստի մասին։ Ըստ Սիմոնյանի՝ ՀՀ-ն անկախացել է 1991 թվականի հենց այդ փաստաթղթի հիման վրա։

Ելույթի ավարտին՝ ԱԺ նախագահը կրկին անդրադարձավ Աննա Մկրտչյանին.

«Իմ դիրքից ելնելով՝ չեմ կարող շատ բան պատասխանել, առավել ևս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում, դրա համար ես չշարունակեմ»:

Տեղից կրկին արձագանքելով՝ Մկրտչյանը Սիմոնյանին նորից տխմար անվանեց:

Տպել
3321 դիտում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար

Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը

Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով

Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան

4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով

Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է

ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը

Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել

Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է

Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան

«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին

էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը