Երևան
-4 °C
Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին:
«Բարև Ձեզ:
Հարգելի՛ տիկին նախարար,
Սիրելի՛ գործընկեր,
Ողջունում եմ մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Կատրին Կոլոննայի՝ ընթացիկ տարվա մեջ արդեն երկրորդ այցը Հայաստան: Այց, որը տեղի է ունենում չափազանց դժվար ժամանակաշրջանում թե´ ՀՀ, թե´ հայ հասարակության և ժողովրդի համար:
Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման. Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավելի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների անվտանգության ապահովման հարցում: Եվ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մենք այդ մասին խոսելու և խնդիրը միջազգային առավելագույն բարձր մակարդակով բարձրաձայնելու հնարավորություն, տիկին նախարար, ունեցանք սեպտեմբերի 21-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով, որն ընդգծեմ հրավիրվել էր Ֆրանսիայի և Հայաստանի կողմից զուգահեռ ներկայացված նամակների հիման վրա:
Այսօրվա իրականությունը ցույց տվեց, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր հանձնառությունը և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ու արժանապատիվ կյանքն իր բնօրրանում: Ես ցանկանում եմ ընդգծել սա, քանի որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակական մարտահրավեր է:
Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդուհանդերձ, երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը: Ի հավելումն ՄԱԿ ԱԽ հիշյալ նիստում ՀՀ արտահայտած ակնկալիքների՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առավելագույն հստակության ապահովումը՝ 1975թ. քարտեզի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառապես պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն:
Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի ապահովումը:
Այսօր մենք, հասկանալիորեն, կենտրոնացանք տարածաշրջանային իրավիճակի քննարկման վրա: Բայց և հնարավորություն ունեցանք շարունակելու մեր նախորդ քննարկումները հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ՝ վերահաստատելով այն ընդլայնելու մեր երկուստեք շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մերօրյա նոր մարտահրավերները:
Տիկին նախարար,
Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարիքն ունի, ձգտում է Ֆրանսիայի հետ առավել սերտ գործընկերության և բարեկամության:
Նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ներգրավվածությամբ տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության տիրույթում, միջազգային բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը:
Թանկագին գործընկեր,
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար առկա առաջնային խնդիրների հասցեագրմանը:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բարեկամական մթնոլորտում քննարկումների համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:
Հարց՝ ուղղված Ֆրանսիայի ԱԳ նախարարին. Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Երևանն ու Փարիզը պատրաստվում են պայմանագիր կնքել զինտեխնիկայի, ռազմատեխնիկայի փոխանցման հետ կապված: Արդյո՞ք հնարավոր է որոշակի մանրամասներ ներկայացնել ժամանակագրական առումով, թե դրանք երբ կլինեն։ Եվ Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ այդ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը դադարեցնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:
Պատասխան (Արարատ Միրզոյան). - Ի լրումն Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի. Անդրադառնալով հարցին, կարծում եմ, որ տիկին նախարարը ավելի, քան սպառիչ պատասխան տվեց հարցի առաջին մասին և չեմ պատկերացնում, թե Դուք ավելի մանրամասն ինչ պատասխան եք ակնկալում։ Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է, կարող ենք այսքանով սահմանափակվել։ Եվ հարցի երկրորդ հատվածը. կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով։ Շնորհակալություն:
Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում
Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Բախվել են թեթև մարդատարն ու տրակտորը. կա 5 տուժած
Հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից. Մարուքյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո Կլաար
Արծվիկ Մինասյանի «ցուցմունք»-ը՝ նախկին իշխանությունների դեմ
Լիբանանի Խորհրդարանի նախագահի հետ զրույցում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին
Թաքստոցներ սանհանգույցներում, հագուստների մեջ, առաստաղների և լվացարանների տակ. ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում
4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից
Ողբերգական դեպք Առինջում. տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Տուրք չտալ ճնշումներին և վաղը չդառնալ վահան՝ բացահայտ ապօրինությամբ աթոռից կառչողների համար. Ալավերդու ՔՊ խմբակցություն
7-րդ դասարանի պատմության դասագիրքը պահանջում են հանել կիրառությունից. ինչու է այն հայտնվել քննադատությունների թիրախում
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվայում է
Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
Ալավերդիի համայնքապետը լավ կանի համակերպվի ավագանու որոշման հետ, ոչ թե կրկեսային բեմադրություններ անի. Ալեքսանյան
Կասեցվել է Շնողի հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում. ԱԳ նախարար
«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում է հրդեհաշիջումը. ԱԹՍ-ով իրականացվում է օդային հետախուզում
Թամազյանի կողմից զոռբայությամբ աթոռը պահելը բարդացնում է իր վիճակը. Պապոյանը՝ անվստահություն հայտնելու գործընթացի մասին
Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում և Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր
Դատապարտում ենք Ադրբեջանի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու գործողությունները. ԱԳՆ
Տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն
Աժ խորհուրդը հստակեցրել է վաղվա նիստի օրակարգը. նախագծում 36 հարց կա
Ուզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ. ԱՄԻՕ բանկի առաջարկը
Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը՝ ընդգծելով տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
Խիզախություն է երկրի համար կարևոր հարցերը կենացի չվերածել, նախագիծը կենաց է. Վարդանյանը հորդորեց դեմ քվեարկել «Հայքվեին»
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան
2023-ին մեդալների թիվն ու հարգն ավելացել են. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը
Լարսը բաց է բոլոր մեքենաների, այդ թվում՝ արագ փչացող գյուղնշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն
Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան
© 2023 Հայկական ժամանակ