Առանց կարևոր պաշտոնյաների և վատ լուսավորությամբ. մամուլը քննարկում է Բլինքենի դիմավորումը Թուրքիայում (տեսանյութ)

06/11/2023 schedule14:15

Ինչպես հայտնի է, այս գիշեր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Համացանցն ու մամուլն արդեն մի քանի ժամ է՝ քննարկում են Բլինքենի այցի «դիմավորման» արարողությունը, որն այնքան էլ նման չէ ԱՄՆ-ի՝ նման բարձրաստիճան պաշտոնյայի դիմավորմանը:

Բանն այն է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բավական սառն ընդունելության է արժանացել: Նախ՝ վատ է լուսավորվել Անկարայի Էսենբողա օդանավակայանը, որտեղ վայրէջք է կատարել Բլինքենը: Բացի այդ, նրան դիմավորողների թվում չի եղել Թուրքիայի ԱԳ նախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Էսենբողա օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն, դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին, որոնք չեն համարվում, այսպես ասած, «առաջին կարգի» պաշտոնյաներ:

Նշենք, որ ընդամենը օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ պետքարտուղարին պաղեստինա-իսրայելական էսկալացիայի հարցում «սուբյեկտիվ» մոտեցման համար:  

Անկարայում էլ մի խումբ ցուցարարներ պաղեստինցիներին աջակցող, ինչպես նաև «Բլինքենը մանկասպան է» գրությամբ պաստառներ են պարզել:

Նշենք, որ Բլինքենի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ նրան դիմավորել էր երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անձամբ ուղեկցել պետքարտուղարին մինչև մեքենան և մեքենայում: Այս անգամ ողջունելով մթության մեջ՝ իրեն սպասող մարդկանց՝ Բլինքենն առանց պաշտոնյաների ուղեկցության նստել է իրեն մեքենան:

Տպել
1400 դիտում

Գնում ենք Ակադեմիական քաղաք. Արայիկ Հարությունյանը գնացքից տեսանյութ է հրապարակել

ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու լուրերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան

Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա մոտ 5 ամիս

2-3 օր տևած փորձաքննությունները կիրականացվեն 5 րոպեում. ձեռք են բերվել պայթուցիկ նյութեր ուսումնասիրող նոր սարքեր

Ջերմաստիճանը կբարձրանա 5-7, այնուհետ կնվազի 4-5 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին

Հայր ու որդի կատարել են մի շարք ավազակություններ, հայրը սպառնացել է սպանել իրավապահներին, որդին՝ նռնակով ինքնասպան եղել

Airbus A320 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Օրսկում դադարել են աննախադեպ ջրհեղեղների հետևանքով բնակելի թաղամասերի հեղեղումները

ՊԵԿ-ը առաքանիներից հայտնաբերել է շուրջ 70 մլն դրամ արժողությամբ մոտ 1,5 կգ հաշիշի յուղ (տեսանյութ)

Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում

Դիտարկում ենք դպրոցներում անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը․ նախարար

Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկչության հետ․ Գոռ Ծառուկյանը՝ Երևանի դպրոցներին առնչվող կեղծ լուրերի մասին

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

Արդյո՞ք չարաշահում են պետպատվերի ինստիտուտը, կոռուպցիոն ռիսկեր կա՞ն. Ավանեսյանը մանրամասնեց

Ծառայողները և հովիվը փորձել են հատել սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. նոր մանրամասներ Ներքին Խնձորեսկի միջադեպից

Կարելի է տիպային կիստա ունենալ, ու հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա. Փաշինյանը՝ վարժական հավաքներից խուսափելու մասին

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական ապահովագրություն իրականացնող ընկերություններին

«Ժակո» երգի տեսահոլովակը հատել է 3 միլիոն դիտումների շեմը

Ինչ իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում․ մանրամասներ

Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մի շարք բնակավայրերում մի քանի ժամ գազ չի լինի

Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն անդրադարձել է դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ տարածված լուրերին

«Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել», «ռիսկի մեծ մասն անցել է». վարչապետը՝ Պապոյանին (տեսանյութ)

Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին

Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են

Հայաստանը Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդ կունենա

Երևանում հիմնանորոգվում է 2 մանկապարտեզ (տեսանյութ)

Գլխավոր դատախազը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. Պապյան

Մեղրիի հարցը բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, Վազգենի անունը չտաք, անբարոյականության սիմվոլներ. Խաչատրյան

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը, օգնության են հասել փրկարարները

Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից Ակներ տանող ավտոճանապարհը 9 ժամ փակ է լինելու

Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումներն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը

1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել