Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

20/11/2023 schedule12:12

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  

- Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարող է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

- Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ՝ նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն:

Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Տպել
691 դիտում

2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օպերատիվ խորհրդակցություն է կայացել

Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն

Պետության տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում, որ այդ պետությունը կարող է դիմել էթնիկ զտման. Վարդանյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Վաղարշակ Քեյանին

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ստեփանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

77-ամյա Շերը կանանց խորհուրդ է տվել մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից փոխվելու է ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու կարգը

Դուք չունեք մտահոգություն ԼՂ-ի մասին, ձեր մտահոգությունը մեկն է՝ իշխանություն և փող. Քլոյանը՝ ընդդիմությանը

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)

Աղձք և Ոսկեհատ բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վերջին երեք տարիներին հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում. Ռուստամ Բաքոյան

Հանդիպել են Ծինփինն ու Լուկաշենկոն, շփվել նախատեսվածից 3 անգամ ավելի երկար, նվերներ փոխանակել, ճաշել

Երևանի դպրոցներից մեկի մոտ հրդեհ է, մեքենա է վառվում

Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է քննարկել «CAESAR» համակարգերի արագ փոխանցումը

«Հայաքվե»-ի ընդունումը Ադրբեջանին տալու է հիմք՝ հիմնավորելու իր հերթական ագրեսիան. Գևորգ Պապոյան

Ծեծկռտուք Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Դավոյանը՝ Մինասյանին

Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հրդեհ է բռնկվել Հանրային ռադիոյի շենքում

Յակուտիայում խիստ սառնամանիք է, արդեն գրանցվել է -50 աստիճան ցուրտ

ՀՀ-ն և ՌԴ-ն կխորհրդակցեն 2 երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումների հարցով

Ադրբեջանը հատուկ վարժեցված առնետներ է կիրառում Ղարաբաղում ականազերծման համար

ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի պատասխանի մասին

Նախքան սպանելը 24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ. ՔԿ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջանի մի շարք թաղամասերում

ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը. Հայկ Սարգսյան

Ովքեր են 2023-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք․ Financial Times-ը հրապարակել է ցանկը

Կարգապահական վարույթներ և նկատողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանում կան կարմրուկով հոսպիտալացվածներ. ինչպիսին է ընդհանուր իրավիճակը

Ինչ նորություն կա «Հայասաթ-1» հայրենական արբանյակի թռիչքից

Արգելվել է Բրազիլիայից Հայաստան ներմուծել ավելի քան 120 տոննա խոզի և թռչնի միս, Իրանից՝ աղ

Վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը կայուն ծանր է

Երևանում հրդեհվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, վարորդը՝ այրվածքներ ստացել

Գագիկ Ոսկանյանին Բաքվում տրամադրվել է ձևական փաստաբան. նշանակվել է դատաքննության օրը