Երևան
6 °C
««Մանդատաթափին» ավելի շուտ էի սպասում, բայց ավելի խելոք գտնվեցին ու առիթը պահեցին այն ժամանակվա համար, երբ պետք էր «կաշին փրկել»»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, Երևանի ավագանու նույն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորի մանդատը ստանձնելու փաստին:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Քոչարյանի քաղաքական գործունեություն ծավալելը՝ Խաչատրյանն ասում է՝ նա Ռոբերտ Քոչարյանի որդին է և վերջ:
«Երբեք չի եղել քաղաքական, երբեք չի լինելու քաղաքական, ուղղակի կատարում է Ռոբերտ Քոչարյանի ցանկությունները. պապան ուզում է, որ լինի պատգամավոր, պատգամավոր է, պապան եթե ուզի՝ լինի տիեզերագնաց, կգնա տիեզերք: Պապայի փոխարեն էլ ուզում են ՌԴ-ից նրա «պապաները» պահել իրենց այդ քոչարյանական ճակատը, որը իրականում հանգած ճակատ է: Միաժամանակ պապան էլ ունի սեփական կաշին փրկելու կարիք, որովհետև տարբեր քրեական գործերով է անցնում, և ամեն պահի կարող է խափան միջոցը փոխվել կալանքով: Պետք է պրոցեսում ունենալ քաղաքական հենարան, որ կարողանա ստանալ «քաղաքական բանտարկյալ» կարգավիճակը գոնե սեփական մամուլով ու սեփական ֆրակցիայով»,- նկատում է նա:
Խաչատրյանը լիահույս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի օր կանգնի դատարանում ու կպատասխանի իր հարցերին. «Թե, օրինակ, երբ ես 17-18 տարեկան էի՝ 2004 թվականին, ինչո՞ւ էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը կոտրում, ինչո՞ւ էին Քոչարյանի ոստիկանությունում ինձ՝ ընդդիմադիր լինելու համար տարբեր խոշտանգումների ենթարկում: Կարծում եմ՝ Քոչարյան ընտանիքը հասկանում է, որ մի օր գալու է արդարադատության ժամանակը, ու դատարանում գոնե իրենք պատասխանելու են այն մարդկանց հարցերին, որոնք իրենց կառավարման տարիներին անցել են քաղաքական ընդդիմադիր պրոցեսներով»:
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամը նաև նկատում է, որ Լևոն Քոչարյանն էլ հորը շատ տալու հարցեր ունի:
«Թող իր հորը հարցնի՝ հայր, ինչո՞ւ էր քո իշխանության տարիներին ոստիկանության բաժանմունքում խոշտանգվում ընդդիմադիր ժողովուրդը՝ կանայք, երեխաներ: Միայն մեր կուսակցությունից 600 հոգի մարդ է խոշտանգվել, այդ թվում՝ մայրս ու ես: Թող հարցնի՝ հայր, ինչո՞ւ քո իշխանության տարիներին՝ մարտի 1-ին, հանրահավաքը ցրվեց դիակներով, ինչո՞ւ քո իշխանության տարիներին գլխատվեց ՀՀ-ն ու եղավ «Հոկտեմբերի 27-ը»: Երբ հայրը կպատասխանի բոլոր հարցերին, նոր Ռոբերտ Քոչարյանի որդին կարող է գալ պահանջել որևիցե բան կամ հարցեր տալ այսօրվա իշխանությանը»,- ասում է զրուցակիցը:
Վերջինս նաև հավելում է՝ եթե հայրը չկարողանա որդուն պատմել այդ տարիների մասին, ապա ինքը պատրաստ է բաց հարթակում՝ բոլոր լրատվականների դիմաց Լևոն Քոչարյանի պատմել այդ մասին:
Անի Խաչատրյանը կարծում է, որ Լևոն Քոչարյանի պապայի «պապանների» ցանկությունն է ՀՀ-ում իշխանափոխությունը, որին Հայաստանի քաղաքացին արդեն իր պատասխանը տվել է. «Իրենք դեմք չունեն, որպեսզի դեմքով ներկայանան: Ի՞նչ կարող են անել, ժամանակ առ ժամանակ կարող են փողոցային ցնցումներ անել, ավել ոչինչ, իրենց գնացքը վաղուց գնացել է, իսկ իրենց ազգանունները ՀՀ քաղաքացին այնպես է մերժել, այնպես է ատում, որ, ցավոք, թշնամի պետության ղեկավարներին հավասար է դասում»:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, որը վերջին շրջանում առիթը բաց չի թողնում՝ ամուսնուն «գովերգելու», նրա մարդ տեսակով ու քաղաքական կերպարով հիանալու համար՝ Անի Խաչատրյանն ասում է, որ փառահեղ երգչուհի Շուշան Պետրոսյանը քաղաքական դաշտում այնպես արեց, որ այսօր որպես երգչուհի էլ խնդիր ունի, նույնը Սիրուշոյին է սպասում:
«Ես, որ Շուշանի երգերի տակ էի ինձ լավ զգում, լցվում, մեծանում, այսօր «Յութուբ»-ով Շուշանի դեմքը տեսնելիս շրջանցում եմ: Շատ շուտով Սիրուշոն էլ կհայտնվի նույն կարգավիճակում և կկորցնի իր՝ մշակութային գործիչ լինելու կերպարը: Միանշանակ կորցնելու է երկրպագուների մեծ բանակ, որովհետև ՀՀ-ում՝ սկսած դպրոցներից՝ վերջացրած զրուցարաններում նարդի խաղացող պապիկների, քաղաքականացված են և բաժանված տարբեր մասերի: Ցավում եմ, որ փառահեղ Շուշան Պետրոսյանը այսօր ինձ համար այլևս որպես երգչուհի գոյություն չունի, ինչը սպառնում է նաև Սիրուշոյին»,- ընդգծում է նա:
Հերմինե Կարապետյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Հրազդանում. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Էրդողանը հայտնել է, որ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին
Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը
Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում
Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին
752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են
Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը
Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է
Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր
Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ
Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև
Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը
Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
© 2023 Հայկական ժամանակ