Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ն. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

23/11/2023 schedule12:55

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ): 

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի խոսքով՝ մեր ընտրանին բավականին լուրջ նախապատրաստություն է անցել և փորձելու է առավելագույնն անել Երևանում կայանալիք մրցաշարում:

«Մեր բոլոր բռնցքամարտիկները բավականին խոստումնալից են: Երկու-երեք ամիս է՝ նախապատրաստվում ենք այս մեծ մրցաշարին: Հոգեբանական և ֆիզիկական շատ լավ աշխատանքներ ենք տարել տղաների հետ: Աշխատում ենք արագության, տեխնիկական և տակտիկական հմտությունների վրա»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը, նախապատրաստվելով Երևանում կայանալիք ստուգատեսին, հոկտեմբերի վերջին միջազգային մրցաշարի է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում: Մրցավայր մեկնած մեր 13 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների: Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 6 ոսկե և 7 արծաթե մեդալներ:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսին 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էր նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էին Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Ընդ որում, Քեյանը կարիերայում երկրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ էին դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:

Տպել
3738 դիտում

Քրիստինա Աբրահամյանը կալանավորվել է

Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է ապօրինի կառույցներից․ բակերը շարունակում են մաքրվել զավթված տարածքներից

ԱՄՆ–ը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է․ Մեթյու Միլլեր

Ստացվել է 72 բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է 2023-ի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները

Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի` Էմանուել Մակրոնի և Բրիջիտ Մակրոնի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցը զենքն ու զինամթերքը թողել է «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքում

Դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ մարտահրավերներին և հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին

Ինչպես Ֆրանսիան ոգեկոչում է Միսաք Մանուշյանին, ռուսները կարող էին գոնե պաշտպանել հայությանը Բաքվի ճանկերից. Բաբաջանյան

Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին վերադարձել է Բաքու

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Սարի Թաղ տանող ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ (լուսանկարներ)

Ադրբեջանը Ֆրանսիային կրկին մեղադրանքներ է հնչեցրել․ Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայանպաստ հայտարարություններին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ-ի և Ֆրանսիայի ղեկավարները Մանուշյանների աճյունները ֆրանսիական Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)

Նաիր Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ

Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր. Մակրոն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է արել

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով գրառում է արել

Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Տվել ենք մեր համաձայնությունը՝ պաշտպանական զինտեխնիկա ուղարկել Հայաստան․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Ուկրաինայի վարչապետը խոստովանել է զինված ուժերի ոչ շահավետ դիրքը մարտի դաշտում

Մենք կարևորում ենք ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. 1 տարի առաջ ՀՀ ժամանած դեսպան Քրիստինա Քվինի ուղերձը

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար

Հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում. ՆԳՆ

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են. Արմեն Գրիգորյան

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ուղարկվել են միայն ծանուցումներ, վարչարարություն չի իրականացվի. ՊԵԿ նախագահ

Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ

Ռուսներին չի հաջողվի գրավել Դոնեցկն ու Լուգանսկը․ Բուդանով

Երևանում անցկացվել է բացօթյա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը