Ստեփանակերտից դուրս գալիս միայն գործիքս վերցրի. Գյումրու քաղաքապետարանը երեխաներին դաշնամուրներ և ջութակ է նվիրել

30/11/2023 schedule15:43

Մամ, լիքը կոնֆետ առ, քանի բլոկադան ստեղ էլ չի հասել:

Ստեփանակերտից Հայաստան հասնելուց հետո սա եղել է ԼՂ-ից բռնի տեղահանված Վիկտորի ու քույրիկի առաջին խնդրանքը:

Տղան պատմում է՝ սեպտեմբերին, երբ սկսեցին կրակել, լավ էր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց 3 տարեկան քույրիկին անընդհատ ասել է՝ աշուն է, կայծակ է դրսում: Այսօր արդեն կայծակն իրական է, կոնֆետն էլ երբ ուզեն, կգնեն:

Վիկտորի համար օրը տոնական էր. երազանքներից մեկը գտավ Գյումրիում. դաշնակահար տղային Գյումրու քաղաքապետարանը դաշնամուր նվիրեց:

370139884_345712204812399_7631223751533235838_n.jpg (206 KB)

Բոլորիս կոնֆետ ու շամպայն է հյուրասիրում, նաև տեղեկացնում՝ հիմա արդեն հստակ որոշել է՝ երաժիշտ-բժիշկ է դառնալու: Խոստանում է Գյումրու Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի փայլող սաներից մեկը լինել:

Գյումրիում ապաստան գտած հաջորդ երաժիշտը Միքայել Համբարձումովն է: Տղան արդեն սովորում է Օյունջյան բարեգործական հիմնադրամի Վարդուհի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Երկու գործիքի է տիրապետում՝ դաշնամուր և ակորդեոն:

«Որ Ստեփանակերտից դուրս էինք գալիս, առաջինը ակորդեոնս վերցրի, ուրիշ բան չեկավ աչքիս»,- ասում է Միքայելը:

370098925_1124294225645592_3000541215131504867_n.jpg (376 KB)

Գյումրիում միայն դաշնամուրի է հաճախում. ակորդեոնը հոգու ընկերն է: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանին տղան տեղեկացնում է՝ դեռ հստակ չէ, բայց դաշնակահար դառնալու որոշում ունի:

370082220_237600915860230_3299593456870897665_n.jpg (151 KB)

Մայրն ու քույրերը ևս երաժիշտներ են. նվեր ստացած դաշնամուրն ընտանիքն անգնահատելի մեծ օգնություն է համարում:

Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:

406171218_679259781011154_3576689304642707223_n.jpg (212 KB)

Իր նվեր գործիքին վաղ առավոտից անհամբեր սպասել, ներսուդուրս անելով րոպեներն են հաշվել Աշոտն ու պապը: Ստեփանակերտից Շիրակի մարզ հասած Մաթևոսյանները բնակարան են գտել Ախուրյան համայնքում:

370195064_1269707234423368_3691229353586980600_n.jpg (229 KB)

Տղան հաճախում է Գյումրու Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց: Դաշնամուրային բաժնի 6-րդ դասարանում է սովորում: Ուրախ է, որ տանն արդեն գործիք ունի, երբ ցանկանա կկարողանա նվագել ու սովորել:

371510719_6851952348185428_7522758146500183015_n.jpg (337 KB)406186635_679259817677817_6996190042303131966_n.jpg (164 KB)

Գյումրու քաղաքապետարանն առանց գործիքի չթողեց նաև ջութակահար Ռոքսանային: Գալստյանների դուստրը քչախոս է, շատ բան չի պատմում իր ու երազանքների մասին: Որ ջութակի համար ուրախ է, հայրն ու ուսուցիչներն են հուշում:

370278569_365609519215411_6856114287026926611_n.jpg (247 KB)

Հերթը հենց հասավ խոստումներին՝ աղջիկը վստահ ասում է՝ շատ կպարապի, նաև ուրախ է, որ իր սեփական ջութակն ունեցավ: Վերջապես տանը երբ ցանկանա, կկարողանա և՛ ուսուցչի հանձնարարությունները կատարել, և՛ իր կամեցածը նվագել ու փորձել:

371379080_722414696455891_1191682796500686112_n.jpg (253 KB)

Այս բոլոր երաժշտական գործիքները ձեռք են բերվել Գյումրիում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգի հասույթից գոյացած գումարով, որի մասին «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ էր պատմել:

«Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն հնարավոր է եղել գնել 3 դաշնամուր և մեկ ջութակ: Ընդհանուր՝ 4 երաժշտական գործիք: Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցներում այս պահին սովորում է 7 աշակերտ: Մյուս երեխաները գործիքի կարիք չունեն. դրանք կա՛մ առկա են իրենց վարձակալած բնակարաններում, կա՛մ բարեկամներն են նվիրել»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Բոլոր գործիքները գնվել են մասնագետների օգնությամբ: Դաշնամուրների հարցում երաժշտագետ Վարդգես Ադամյանն է աջակցել, երաշխավորել գնվող գործիքի որակը, իսկ ջութակն օգնել է գնել Սպարտակ Պետրոսյանը:

Գործիքները երեխաներին սեփականության իրավունքով են տրվել: Միակ պարտավորությունը լավ սովորելն է:

Թովմասյանն ասում է՝ Գյումրիում գտնվող յուրաքանչյուր երեխա պետք է իմանա՝ եթե ունի սովորելու ցանկություն, ոչ մի խնդրի չի հանդիպի, կարևորը նպատակի հետևից գնալն է:

Տպել
6555 դիտում

Քննարկման ժամանակ կատուն բարձրացել է թուրք քաղաքական գործչի վրա (տեսանյութ)

Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը

ՊԵԿ-ը կանխել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը

Մինսկը Երևանից ՀԱՊԿ-ի հարցով որևէ ծանուցում չի ստացել. Բելառուսի ԱԳՆ

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Կարևոր է շարունակել Ադրբեջանին կոչ անել մասնակցել խաղաղ գործընթացին առանց ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների. Խանդանյան

ՌԴ նախագահական ընտրություններով պայմանավորված՝ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

Ադրբեջանը ցանկանում է շարունակել հակամարտությունը, մենք՝ չէ. Մարիա Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի 22:10-ին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ. Սաֆարյան

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանը կարող է և ունի լեգիտիմ իրավունք դժգոհել ՀԱՊԿ-ից. Արմինե Մարգարյան

ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են. մանրամասներ

Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմանում է. Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանին

Պուտինը Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեման. Պեսկով

ՀՀ-ն կրակ չի բացել․ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը․ ինչ է այն ներառում իր մեջ

Արտյոմ Սմբատյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան. ՀՀ կառավարություն

Գնացել եք Լոս Անջելեսում համերգ եք տվել, որտեղի՞ց եք մեկնել, շոու-բիզնեսն էլ պետք է հարկ վճարի․ ՀՀ վարչապետ

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Ֆրանսիան առաջին երկրներից է, որն արձագանքում է անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացնելու ՀՀ-ի որոշմանը. Փաշինյան

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը․ որն է եղել պատճառը

37-ամյա տղամարդը, 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով, կատարել է 40 մլնի հափշտակություն

Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ադրբեջանական գերության մեջ է 16 անձ

Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացու հետ․ 2 միլիարդը գերազանցող գույքը փոխանցվել է պետությանը

Ֆրանսիայի ԶՈւ նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Պետք է հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից. Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Ասում են՝ ես չեմ ուզում հարկ վճարել, բա Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու․ վարչապետը՝ «խոպանչիներին»

Ինչ հարցեր են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար․ Լըկորնյու

Գյուղերից մեկում ծնողները 2-րդ դասարանի տղային տանը հայտնաբերել են մահացած

Եթե ՀՀ-ն կարիք ունենա, կարճ և այլ երկարության հրթիռները նույնպես կտրամադրվեն․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

ՍԱՏՄ-ն կրկին փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել․ Ռուսական կողմի մեղադրանքն անհիմն է

Ֆրանսիայի հետ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները․ Պապիկյան

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս․ վարչապետի ուղերձը Ճապոնիայի գործընկերոջը

Արդյոք Երևանը անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ուղարկե՞լ է. ՀԱՊԿ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարությանը

Հայաստանի շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս․ ՀՀ վարչապետ