Նրանց գործունեությունը Արցախը խողխողելու դասագրքային օրինակ է․ Բաբայանի հայտարարությունը՝ ԼՂ նախկին դատախազի վերաբերյալ

30/11/2023 schedule17:20

ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԼՂ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների առնչությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Հայկական դեղին մամուլի էջերում «էքսկլյուզիվ» խորագրի ներքո հարցազրույցներով հայտնի ԱՀ նախկին գլխավոր դատախազի՝ Սամվել Բաբայանին առնչվող հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հարկ է համարում մեկնաբանել հետևյալը․

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։

Այս առնչությամբ անհասկանալի է, թե մեկ օրվա տարբերությամբ ինքն իրեն հերքող հայտարարություններով հանդես եկող նախկին գլխավոր դատախազը դատավարական ինչ լիազորությամբ է մեջբերումներ անում մտացածին ցուցմունքներից, իսկ «ուշագրավ» մեջբերումները ոչ այլ ինչ են, քան ծաղկաքաղ Սամվել Բաբայանի հրապարակային խոսքից։

Ներգրավելով իր նախկին գործընկերոջը՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանին, նախկին գլխավոր դատախազը հավաստիացնում է, թե Սամվել Բաբայանը հարցաքննվել է հայաստանյան գործուղման ժամանակ։ Դավիթ Դալաքյանը, ինչ խոսք ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։

Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն, ի տարբերություն նախկին գլխավոր դատախազի, Սամվել Բաբայանի հիշողությունը չի դավաճանում և վերջինս ոչ միայն հիշում է, այլև վստահ է, որ գլխավոր դատախազը քննիչ չէ, այլ քննության ընթացքը վերահսկող, ուստի չէր կարող անձամբ հարցեր տալ՝ որքան էլ գայթակղությունը մեծ է։

Հարցի շուրջ հանրությանը համակողմանի տեղեկացնելու նպատակով հիշեցնենք, որ ԱՀ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող և այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, ինչպես նաև դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնած անձինք 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ էին տեղադրել, ինչ-որ պահանջներ ներկայացրել։ Կարճ ժամանակ անց նրանք նշանակվել են գլխավոր դատախազի, նախարարների, փոխնախարարի, նախագահի խորհրդականի պաշտոններում։

Նախկին պաշտոնյայի հայտարարություններն ու իրավաքաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հանրության պատշաճ ուշադրությանը։

Հետաքրքիր է՝ վերջինիս, որպես գլխավոր դատախազի, օրոք մեղադրական եզրակացությամբ քանի՞ գործ է ուղարկվել դատարան և, որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը։

Այնուամենայնիվ, ըմբռնումով ենք մոտենում վրանային ճնշումներով իշխանության վերին օղակներում հանկարծակի հայտնված, սակայն այդպես էլ վրանային հոգեբանությունը չհաղթահարած և իներցիայով իշխանությունը կառավարական շենքերից վրաններ շպրտած անձանց նյարդային լարումներին։ Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու»։

Տպել
1158 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ

Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

Թալանել են դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան

Զգուշացնում ենք՝ Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները պատրաստվում են Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի. դեսպան

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի ՄԻՊ-ի կողմից ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին

Ակնկալում ենք բացատրություններ, թե ինչ է կանգնած ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների հետևում. ՌԴ ԱԳՆ

Քննարկման ժամանակ կատուն բարձրացել է թուրք քաղաքական գործչի վրա (տեսանյութ)

Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը

ՊԵԿ-ը կանխել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը

Մինսկը Երևանից ՀԱՊԿ-ի հարցով որևէ ծանուցում չի ստացել. Բելառուսի ԱԳՆ

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Կարևոր է շարունակել Ադրբեջանին կոչ անել մասնակցել խաղաղ գործընթացին առանց ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների. Խանդանյան

ՌԴ նախագահական ընտրություններով պայմանավորված՝ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

Ադրբեջանը ցանկանում է շարունակել հակամարտությունը, մենք՝ չէ. Մարիա Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի 22:10-ին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ. Սաֆարյան

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանը կարող է և ունի լեգիտիմ իրավունք դժգոհել ՀԱՊԿ-ից. Արմինե Մարգարյան

ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են. մանրամասներ

Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմանում է. Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանին

Պուտինը Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեման. Պեսկով

ՀՀ-ն կրակ չի բացել․ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը․ ինչ է այն ներառում իր մեջ

Արտյոմ Սմբատյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան. ՀՀ կառավարություն

Գնացել եք Լոս Անջելեսում համերգ եք տվել, որտեղի՞ց եք մեկնել, շոու-բիզնեսն էլ պետք է հարկ վճարի․ ՀՀ վարչապետ

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Ֆրանսիան առաջին երկրներից է, որն արձագանքում է անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացնելու ՀՀ-ի որոշմանը. Փաշինյան

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը․ որն է եղել պատճառը

37-ամյա տղամարդը, 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով, կատարել է 40 մլնի հափշտակություն

Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ադրբեջանական գերության մեջ է 16 անձ

Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացու հետ․ 2 միլիարդը գերազանցող գույքը փոխանցվել է պետությանը

Ֆրանսիայի ԶՈւ նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Պետք է հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից. Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Ասում են՝ ես չեմ ուզում հարկ վճարել, բա Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու․ վարչապետը՝ «խոպանչիներին»

Ինչ հարցեր են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար․ Լըկորնյու