«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի արձագանքը Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը

30/11/2023 schedule22:27

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։

Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը: Մասնավորապես, ասված է, որ բարձրագույն կրթության պրակտիկան Լեռնային Ղարաբաղում դադարել է այսպես կոչված «օկուպացիայից» հետո։

«Մինչդեռ հարկ է նկատել, որ 1992թ․ Ստեփանակերտում սկսել է գործել Արցախի պետական համալսարանը, իսկ 2015թ․ Շուշիում գործել է տեխնոլոգիական ինսիտիտուտ։ Այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում գործող նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական բոլոր կրթական հաստատությունների գործունեությունն ընդհատվել է այն պատերազմական գործողությունների հետևանքով, որոնք սանձազերծել է Ադրբեջանը 2020-2023 թթ․։ Ռազմական գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են դպրոցներ, մանկապարտեզներ ու մշակութային հաստատություններ։

Ադրբեջանի նման մշակութասպան քաղաքականությունը նոր չէ, որ սկիզբ է առել։ Մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտման արտակարգ իրողությանն անցնելը, Ադրբեջանն արդեն իսկ 1988-1992 թթ․ ընթացքում բռնությամբ հայաթափել էր ողջ պատմական Գարդմանը, Շիրվանն ու Նախիջևանը՝ հետևապես անհնար դարձնելով այդ տարածքներում հայկական կրթամշակութային բազմադարյա ավանդների շարունակականությունը։ Դեռևս 1864թ․ Բաքվի հայերը հիմնել են Գրիգոր Լուսավորչի անվան ուսումնարան, որտեղ անգամ ֆրանսերեն է դասավանդվել։ 1869թ․ Բաքվում ստեղծվել է հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց։ 1877թ․ հիմնվել է Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց։ 1912թ․ Հայոց կաթողիկոսի հատուկ գրությամբ Շամախու թեմի առաջնորդին կարգադրվել է բացել հայկական ձայնագրության և հոգևոր երաժշտության դպրոց։

Ինչպես նկատում ենք այս ուսումնական հաստատությունները ստեղծվել և գործել են դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջան պետությունն իսկ գոյություն չուներ։ Ուստի դրանք ավելի հին են, քան ադրբեջանական էթնոֆոբ պետական ավանդները։ Հայերն առաջինն են նաև, որ Բաքվում հիմնել են տպարան, տպագրել գրքեր և թերթեր, ուստի, մշակութաստեղծ երևալու Ադրբեջանի բոլոր փորձերն անխուսափելիորեն բախվելու են վանդալիզմի այն իրողություններին, որոնք շարունակաբար տեղի են ունեցել ամենայն հայկականի նկատմամբ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այժմ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ստեղծարար երևալու համար ամենևին պարտադիր չէ ոչնչացնել արդեն իսկ ստեղծվածը։ Սա խորը էթնիկ և կրոնական ռասիզմի դրսևորում է, որով վարակված է ադրբեջանական հասարակությունը շնորհիվ այն համակարգային հակահայկականության քարոզի, որը մի քանի տասնամյակներ վարել է Բաքվի բռնատիրական ռժիմը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ պատմական և քաղաքական ձեռնածությունների պրակտիկային և հաշվի նստել հայկական խորը ներկայության փաստի հետ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ամբողջապես հանձնառու է ոչ միայն հայ փախստականության խնդիրների վերհանմանը, այլև Ադրբեջանի կողմից հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգության մասին բարձրաձայնմանը, միջազգայնացմանը և մեղավորներին պատասխանատվության կոչելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Տպել
1009 դիտում

Քննարկման ժամանակ կատուն բարձրացել է թուրք քաղաքական գործչի վրա (տեսանյութ)

Թրամփը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը

ՊԵԿ-ը կանխել է 58 մլն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորների տեղափոխումը

Մինսկը Երևանից ՀԱՊԿ-ի հարցով որևէ ծանուցում չի ստացել. Բելառուսի ԱԳՆ

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Կարևոր է շարունակել Ադրբեջանին կոչ անել մասնակցել խաղաղ գործընթացին առանց ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների. Խանդանյան

ՌԴ նախագահական ընտրություններով պայմանավորված՝ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

Ադրբեջանը ցանկանում է շարունակել հակամարտությունը, մենք՝ չէ. Մարիա Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի 22:10-ին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ. Սաֆարյան

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Հայաստանը կարող է և ունի լեգիտիմ իրավունք դժգոհել ՀԱՊԿ-ից. Արմինե Մարգարյան

ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են. մանրամասներ

Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմանում է. Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանին

Պուտինը Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեման. Պեսկով

ՀՀ-ն կրակ չի բացել․ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը․ ինչ է այն ներառում իր մեջ

Արտյոմ Սմբատյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան. ՀՀ կառավարություն

Գնացել եք Լոս Անջելեսում համերգ եք տվել, որտեղի՞ց եք մեկնել, շոու-բիզնեսն էլ պետք է հարկ վճարի․ ՀՀ վարչապետ

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Ֆրանսիան առաջին երկրներից է, որն արձագանքում է անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացնելու ՀՀ-ի որոշմանը. Փաշինյան

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը․ որն է եղել պատճառը

37-ամյա տղամարդը, 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով, կատարել է 40 մլնի հափշտակություն

Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո ադրբեջանական գերության մեջ է 16 անձ

Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացու հետ․ 2 միլիարդը գերազանցող գույքը փոխանցվել է պետությանը

Ֆրանսիայի ԶՈւ նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Պետք է հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից. Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Ասում են՝ ես չեմ ուզում հարկ վճարել, բա Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու․ վարչապետը՝ «խոպանչիներին»

Ինչ հարցեր են քննարկել Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար․ Լըկորնյու

Գյուղերից մեկում ծնողները 2-րդ դասարանի տղային տանը հայտնաբերել են մահացած

Եթե ՀՀ-ն կարիք ունենա, կարճ և այլ երկարության հրթիռները նույնպես կտրամադրվեն․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

ՍԱՏՄ-ն կրկին փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել․ Ռուսական կողմի մեղադրանքն անհիմն է

Ֆրանսիայի հետ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները․ Պապիկյան

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս․ վարչապետի ուղերձը Ճապոնիայի գործընկերոջը

Արդյոք Երևանը անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ուղարկե՞լ է. ՀԱՊԿ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հայտարարությանը

Հայաստանի շուրջ 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս․ ՀՀ վարչապետ