Արդեն տեսանելի է դառնում, որ հնարավոր է ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլն ավարտվի. Կարեն Հովհաննիսյան

05/02/2024 schedule22:13

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես և ենթադրվում էր, 2024 թվականին խաղացող երկրները դրել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հարցը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, թե ռուս-ուկրաինական պատերազմը փակուղի է մտել:

«Ըստ էության՝ բոլոր ատրիբուտները, որոնցից մեկը Ուկրաինային տրամադրվող տարբեր օգնությունները՝ սկսած ռազմականից, վերջացրած տնտեսականով, սահմանափակվեցին, և սա ազդակ է, որ հակամարտող կողմերը պետք է մտածեն պատերազմը դադարեցնելու, սեղանի շուրջ նստելու և խոսելու մասին: Իսկապես արդեն տեսանելի է դառնում, որ հնարավոր է ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլն ավարտվի, սակայն հակամարտությունը դեռ շատ երկար կշարունակվի»,- կարծում է ռազմական փորձագետը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ամենայն հավանականությամբ այն որոշակիորեն կնվազի տարվա երկրորդ կեսին, իսկ Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո հնարավոր է ամբողջությամբ դադարեցվի:

Հարցին, թե ռուս-ուկրաինական պատերազմը մեզ ապահովագրո՞ւմ է, այն իմաստով, որ ՌԴ-ն երկրորդ ճակատ չի բացում, թեկուզ Ադրբեջանի միջոցով՝ ռազմական փորձագետը նկատում է՝ ինչպես բոլոր տարածաշրջանային հակամարտությունները, այնպես էլ այս դեպքում դրանք ուղիղ կապ ունեն. «Որովհետև Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի չլուծված հարց, այն է՝ ռազմական ներկայացվածության անորոշություն: Թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայացվածությունը անորոշության մեջ է, և այս հարցը վաղ թե ուշ բարձրաձայնվելու է: Այս դեպքում կարող ենք ասել, որ եթե մի կողմից գլուխը ազատում է մի հակամարտությունից, ապա մյուս կողմից փորձելու է իր դերակատարությունը հասկանալ մեր տարածաշրջանում: Հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից հնարավոր եմ համարում»:

Հարցին, թե այս դեպքում կունենա՞նք նույն աջակցությունը Արևմուտքից, ինչը Ուկրաինան, Կարեն Հովհաննիսյանն այս առումով բավականին հոռետես է, որովհետև կարծում է, որ Ադրբեջանն աշխարհին կաշառելու միջոցներ ունի, որնցից են նավթը և էներգետիկ համակարգն առհասարակ:

«Ես կարծում եմ, որ ավելի շատ աշխարհը կփորձի չեզոք դիրքով հանդես գալ, բայց, այնուամենայնիվ, չի լինի 2020 թվականի կրկնությունը, որոշակի դրական տեղաշարժ հնարավոր է: Մենք դիվանագիտական դաշտում բավականին առաջընթաց ունենք տվյալ դեպքում և կարող ենք ավելի շատ առաջ գնալ և աշխարհին նյութական դաշտից դուրս բերել ու տանել այլ տեղ. դա աշխարհի դավանած ժողովրդավարությունն է, կամ մարդու իրավունքների ազատությունը: Իսկապես մենք կարող ենք ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները տարբեր են, այնտեղ բռնապետություն է, այստեղ՝ ժողովրդավարություն»,- կարծում է ռազմական փորձագետը:

Ըստ նրա՝ Հայաստանի խաղաքարտը ժողովրդավարությունն է. «Միանշանակ այդպես է, որովհետև ամեն դեպքում Ադրբեջանն ընկալվում է որպես բռնապետություն, որքան էլ որ փորձի նավթով, գազով կամ նմանատիպ էներգետիկ համակարգերով կաշառել, իսկ Հայաստանը բոլորովին այլ հարթության մեջ է, և դա մեր հաղթաթուղթն է»:

Խոսելով Ադրբեջանից՝ Հայաստանի հասցեին հնչող ագրեսիվ հռետորաբանության մասին՝ զրուցակիցն ընդգծում է, որ պետք չէ զարմանալ. Բաքվի բռնապետը մշտապես ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործել:

«Տվյալ դեպքում կանխատեսում եմ, որ հնարավոր է որոշակի ռազմական գործողություններ լինեն իր ընտրություններից հետո, կախված է, թե քանի տոկոս ձայն կհավաքի, ավելի շուտ քանի տոկոս լցոնում կկազմակերպեն, և ինքը դա փորձելու է լեգիտիմացնել նրանով, որ ինքը բնակչության լայն զանգվածի օժանդակությունն ունի, խոսք է տվել, այսինքն՝ իմոնք ուզում են պատերազմ, այնպես որ ես այս հարցը լուծելու եմ ռազմական ճանապարհով: Սա է նրա տրամաբանությունը և հռետորաբանությունը»,- նշում է ռազմական փորձագետը:

 Հերմինե Կարապետյան

Տպել
8428 դիտում

Ամենից առաջ աղոթենք․ Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Աննա Հակոբյանը ցուցադրել է զգեստները, որոնք կրել է պաշտոնական այցերի ժամանակ (լուսանկարներ)

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջարկվում են նոր լուծումներ «Հայֆիլմի» համար

Փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը

Երևանի 34-ամյա բնակիչն իր մեքենայով վրաերթի է ենթարկել պապ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար․ Անալենա Բարբոք

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Ով է այսօր Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինված զինծռայողը․ լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռուսական եթերից հնչած վիրավորանքների մասին

ԱՄՆ-ի աջակցությամբ կամ առանց՝ մենք չենք թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ասել՝ մի այցելեք Գեղարքունիք և Սյունիք, հիմք չունի․ վարչապետը համաձայն չէ ՌԴ նախազգուշացնող հայտարարության հետ

ՀՀ կառավարությունը շուտով մրցույթ կհայտարարի նոր կենսաչափական անձնագրերի համար

Երևանում տասը հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Ադրբեջանը կարող է լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջապես դուրս գալու հարցը. Ալիև

Ադրբեջանի համար լավ հնարավորություն էր. Բայրամովը՝ Գերմանիայում հայ-ադրբեջանական բանակցություններից հետո գրառում է արել

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք․ վարչապետ

Ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն. վարչապետը՝ Ներքին Հանդի մասին

Ադրբեջանի նախագահը գանգատվել է Արևմուտքի երկրներից, Միացյալ Նահանգներից և սիրաշահել Ռուսաստանին

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում

Ռուսաստանը դեմ է արտահայտվում «Խաղաղության խաչմերուկին», սրանով հասկանալի է՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում. Սաֆարյան

Զախարովան անդրադարձել է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան

Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները զբոսնել են

Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով անընդհատ նամակ էր գրում, բա վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան. Զախարովան մեղադրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է տասը միլիոն դրամով

Երբ սահմանազատման աշխատանքները ավարտվեն, փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն շրջանառության մեջ. Գրիգորյան

Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր է ԱՄՆ օժանդակությունը․ Սիմոնյանը հանդիպել է Էվա Բուսզային

ՌԴ-ն չի կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» այլընտրանք է Մեղրիին կամ այլ երթուղու. Զախարովա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին

«Ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում». Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը (տեսանյութ)

Դավիթ Բալայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

Որտեղի՞ց տեղեկությունը, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. Ալիև

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կհղի ՀՀ քաղաքացիների համար. Բորել

Վարչապետին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը․ ինչ ծրագրեր է առաջարկում Գարեգին Բաղրամյանը