Հակված եմ այն տեսակետին, որ ավագանու անդամները չպետք է լինեն հանրային ծառայող. վարչապետ

12/02/2024 schedule18:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը:

Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե ինչպես պետք է առնչվենք այս թեմայի հետ»:

43576_b.jpg (385 KB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևաչափն ամենահարմարն է այս հարցով ամբողջական և վերջնական եզրակացության գալու համար:

Օրակարգի հարցի շուրջ զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Նախ զեկուցվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության ոլորտը կարգավորող իրավական կարգավորումների վերաբերյալ: Կարգավորումները սահմանված են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով:

Նշվել է, որ ներկայացված կարգավորումների վերլուծությունից բխում է, որ օրենքի առկա կարգավորումները հստակ սահմանում են արգելք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, այն է՝ զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: 2022 թվականի օրենսդրական կարգավորումներով բացառություն է սահմանվել ավագանու անդամների համար, որոնց հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարագավորման ոլորտային համապատասխան օրենքներով:

43574_b.jpg (402 KB)

Արդյունքում՝ ստացվում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավահարաբերությունը պետք է դիտարկվի երկկողմանի, քանի որ նույն իրավահարաբերության մասով առկա է մի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքը, մյուս կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքները:

Այսինքն՝ ավագանու անդամը, ղեկավարվելով ՏԻՄ օրենքով, կարող է զբաղեցնել որևէ նախարարությունում որևէ պաշտոն, բայց միևնույն ժամանակ՝ որևէ նախարարության պաշտոնյա պաշտոնը զբաղեցնելիս պետք է դիտարկի իր նկատմամբ սահմանվող սահմանափակումները՝ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, որով նաև արգելվում է զբաղեցնել որևիցե պաշտոն, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:

Արդյունքում՝ 2022 թվականի փոփոխություններից հետո, առկա է օրենքների միատեսակ մեկնաբանման, որոշակիության և կիրառման խնդիր, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ վեր է հանել շահերի բախման իրավիճակներ և դեպքեր ու իշխանությունների տարանջատման սկզբունքի խաթարման ռիսկեր:

Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է.

«Իմ զուտ քաղաքական ընկալումը հետևյալն է, որ ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հակված է այն տեսակետին, որ ավագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող: Նիկոլ Փաշինյանի խոսքով, իշխանության մոնոպոլիզացիան վատ բան է, և եթե նույն շրջանակը և՛ հանրային ծառայող է, և՛ ավագանու անդամ, ապա ներգրավվածություն չի ապահովվում:

43570_b.jpg (353 KB)

«Մենք փոխանակ գնանք ներկայացուցչականությունը մեծացնելու ճանապարհով, գնում ենք ներկայացուցչականությունը փոքրացնելու ճանապարհով: Եվ այն ժամանակ, երբ խարտիան վավերացրել ենք, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել և կողմ եմ քվեարկել խարտիայի վավերացմանը, և իմ ընկալումը եղել է այն, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

Խորհրդի անդամները, քննարկելով օրակարգի հարցը, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ընդգծվել է, որ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանդիսանում է շահերի բախման կանխարգելումը, իշխանության տարանջատման զսպումների և հակակշիռների ապահովումը:

Խորհրդի անդամները համակարծիք են եղել, որ համայնքի ավագանու անդամի անահամատեղելիության առկա պահանջները կարգավորող երեք օրենքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց միատեսակ մեկնաբանությունը և կիրառումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է 2022 թվականի փոփոխություններին, ապա դրանք նպատակ են հետապնդել սահմանել առանձնահատուկ կարգավորումներ համայնքի ավագանու անդամի համար՝ դրա ոչ վճարովի լինելու հաշվառմամբ, սակայն հաշվի չեն առնվել հանրային ծառայության օրենքով ներդրված անհամատեղելիության պահանջների առկա ընդհանուր կառուցակարգերը:

Ներգրավվածության ապահովման շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև նշել է.

«Բիզնեսն այսօր, որ բողոքում է, ամենաշատ տեղական ինքնակառավարման մարմիններից է բողոքում: Բիզնեսի ներկայացուցիչները մեզնից ուզում են որևէ հարցի լուծում, թող ավագանու անդամ լինեն, տեղում լուծեն այդ հարցերը»:

43577_b.jpg (531 KB)

Կառավարության ղեկավարի խոսքով, եթե հարցերը վատ ձևով լուծվեն, ապա նաև էթիկայի կանոններ պետք է գոյություն ունենան, այդ էթիկայի կանոնների շրջանակում կարող են քննվել և հասկանալ՝ ավագանու անդամն էթիկայի կոռեկտության սահմանում է գործել, թե ոչ:

Ծավալված քննարկումների արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամները եկել են մեկ ընդհանուր դիրքորոշման, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն առանց տարընթերցումների հնարավորությունների՝ սահմանելով, որ այս պահին այն ավագանու անդամներին, ովքեր անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, պայմանականորեն ասած, համաներում է տրվում, հաջորդ պահից տեղի ունեցող բոլոր ընտրությունները տեղի կունենան՝ բացարձակ արգելք սահմանելով հանրային և պետական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնողների համար:

Տպել
692 դիտում

Արտագնա աշխատողներին հարկելու որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, լեքսիկոնից հանեք «խոպանչի» բառը․ Բադասյան

Աշոտ Դանիելյանը հասարակական հիմունքներով աջակցում է Սամվել Շահրամանյանի անվտանգությանը. փաստաբան

Ատելության քարոզը Ադրբեջանին հասցրել է չգիտակցված մոլագարության. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հայտարարությունը

ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով է մեղադրվում Մոսկվայում ձերբակալված Զեյնալլին․ նրա դատական նիստը փետրվարի 22-ին է

Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքում

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու Նոր Նորքում տեղի ունեցած կրակոցների դեպքի հանգամանքները․ Գոռ Աբրահամյան

Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու

Օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը․ ինչ նախագիծ է ընդունել ԱԺ առողջապահության հանձնաժողովը

Ինչպես են «Դոմոդեդովո»-ում Հայաստանի հարցման հիման վրա բերման ենթարկում ադրբեջանցի մարզիչ Քամիլ Զեյնալլիին (տեսանյութ)

Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից

Շնորհավորում ենք հայ մարզիկներին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրանցած նվաճումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանի հարցմամբ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը մեղադրվում է սպանության համար․ ՀՀ ՆԳՆ-ն մանրամասնում է

Պաշտոնական տեղեկություն չունենք. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալման մասին

Ինչ փոփոխություններ են սպասվում արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում

Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում․ Բորել

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ևս մեկնել է Ֆրանսիա

Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ձերբակալված ադրբեջանցի մարզիչը մասնակցել է 2020 թվականին ՌԴ-ում հայերի դեմ հարձակումներին

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների՝ 2024 թվականի վերապատրաստումը․ ինչ ծրագրերով է այն ընթանալու

Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ-ը՝ Շահրամանյանի «ախրանիկի» վարքագծի մասին

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է․ պատճառը էլեկտրականության մատակարարման համակարգի խափանումն է

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանիելյանը

ՊԵԿ-ը նախատեսում է նախաձեռնել քննարկումներ արտագնա աշխատողների հարկվելու վերաբերյալ

ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Եվրամիությունը Մոսկվայից պահանջել է Նավալնիի մարմինն անհապաղ հանձնել ընտանիքին և անցկացնել անկախ հետաքննություն

Կարգի հրավիրեք ինքնալուծարված ղարաբաղցի լկտի պաշտոնյաներին, կամ դա կանենք մենք․ Հարություն Մկրտչյան

3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր․ Վարազդատ Լալայան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան այսօր

Մոսկվայում ադրբեջանցի ֆիթնես մարզիչը ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ․ ՀՀ-ն նրա դեմ միջազգային հետախուզում էր հայտարարել

Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվել է

365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

Մեսսին իր 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին

Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank (տեսանյութ)

Մինչև մարտի 5-ը մասամբ փակ կլինի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը․ ինչ այլընտրանք կա

Տեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից

Երևանի և 8 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

X սոցիալական ցանցը կասեցրել է Յուլիա Նավալնայայի օգտահաշիվը

Սամվել Շահրամանյանի «ախրանիկը» բերման է ենթարկվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել

«Գանգ կոտրող»-ի «ախրանիկ»-ը շեֆին կընդօրինակի. Սամվել Շահրամանյանը «տեղը չի գտնում»