Արևմուտքին հաջողվեց «բերման ենթարկել» Ալիևին, զսպել ախորժակը, և մերժվեց նրա առաջարկը. Վահան Վարդապետյան

20/02/2024 schedule14:02

Մյունխենի համաժողովի ընթացքում առավել ցայտուն դրսևորվեցին Եվրոպայի  միասնականությունն ու հզորանալու իրական ձգտումները, Ֆրանսիայի և Գերմանիայի առավել արդյունավետ համագործակցությունը, մեր դաշնակից Ֆրանսիայի ընդգծված դերակատարությունն ու հեղինակությունը, Չինաստանի ավելի զուսպ ու չափավոր, և ընդհակառակը, ապագայի մեր դաշնակից Հնդկաստանին վերապահվող առավել հեռանկարային դերն ու ազդեցությունը։

Մյունխենի անվտանգային հարցերով համաժողովը ամենահեղինակավոր, ազդեցիկ և ներկայացուցչական հարթակներից է դարձել, որին ներկայանալի կազմով իր ակտիվ և արդյունավետ մասնակցությունը բերեց հայկական պատվիրակությունը։

Եվրոպական երկրները հաստատեցին, որ անկախ ԱՄՆ-ի ջանքերից, պատրաստ են իրենց  անվերապահ աջակցությունը ցուցաբերել Ուկրաինայի պայքարին, և ամենակարևորը, համաժողովի ընթացքում ընդգծվեց հանուն ժողովրդավարական արժեքների, Արևմուտքի պայքարի վճռականությունը։ Ինչը Ալիևի և իր պատվիրակության համար բաց դաս էր կամ ավելի ստույգ՝ ուժգին ապտակ։

Համաժողովի ընթացքում նկատելի էր փոխադարձ հարգանքի, վստահության, արժանապատիվ փոխհարաբերությունների մթնոլորտը։ Մեծ թե փոքր, կարևոր թե երկրորդական, հզոր թե թույլ պետության ներկայացուցիչ. չկային այսպիսի տարբերակումներ հանդիպումների ու շփումների ժամանակ։

Ամեն անգամ ռուս-ադրբեջանական սև ու մութ ամպերը մեր երկնքից ցրելու համար նայում ենք դեպի Արևմուտք, այս էլ որերորդ անգամ դարձյալ մեկնում ու թաթախվում ենք ռուսական դաշտում, մեր գլխին կուտակում նորից ռուս-ադրբեջանական ամպեր և կրկին մեր փրկությունը փնտրում Արևմուտքում։

Այսքանից հետո եզրակացության չգալը լուրջ ախտաբանություն է, իսկ քայլեր չանելը՝ անհուսալի և անբուժելի հիվանդություն։

Եվրոպական հարթակներում և համաժողովներում մեր իշխանավորները շատ ավելի անկաշկանդ են, ավելի տրամաբանված ու իմաստավորված խոսքով, ավելի բարետես և բարեկիրթ։ Այո, վարքագիծը էականորեն կախված է տիրող մթնոլորտից։

Ամեն անգամ ռուսական հարթակներում հայտնվելով, ոչ միայն արժանանում ենք նվաստացումների ու ծաղրանքի, այլև՝ սադրանքների ու սպառնալիքների, Ալիևի և 5-րդ  շարասյան ակտիվացումների, սահմանային լարվածության և բախումների։ Արևմտյան  դիվանագիտական ճնշումների շնորհիվ ժամանակավոր ցրում ենք սև ու մութ ամպերը։

Եվ այսքանից հետո դեռ խոսում ենք վեկտորը չփոխելու կամ փոխելու, ՌԴ թե Արևմուտք  ընտրության մասին։

Ի դեպ, հասարակական ենթագիտակցության մեջ վեկտորն արդեն վաղուց փոխված է, իրական ընտրությունն էլ՝ վաղուց կատարված, մնում է պաշտոնական և իրավական ձևակերպումներով հանդես գան իշխանությունները։

Այլևս ընտրելու, քննարկելու, կողմնորոշվելու հարց էլ չկա՝ ՌԴ թե Արևմուտք, կա կործանումից խուսափելու ու ինքնիշխանությունը պահպանելու անբեկանելի ու պարտադրված մեկ ճանապարհ՝ դեպի Արևմուտք, և ավելին, ոչ միայն գոյատևման ու պահպանման, այլև՝ զարգացման ու հզորացման միակ, այլընտրանք չունեցող ճանապարհ։ Չկա այլևս այլընտրանք, չկա նաև ժամանակ մտորելու, կողմնորոշվելու, վայրիվերումների։

Սա ոչ թե ընտրություն, այլ անխուսափելի և պարտադրված քայլ ենք կատարելու դեպի  Արևմուտք։

Արևմուտքին հաջողվեց բերման ենթարկել Ալիևին և նստեցնել սեղանի շուրջ։ Եվրոպան որոշեց չփակել դռները Ադրբեջանի առջև և նրան հնարավորինս հեռացնել Պուտինից։

Ի հեճուկս ռուսական ցանկությունների և ճնշումների, Ալիևը հարկադրված էր Արևմտյան    սանկցիաներից խուսափելու և ոչ լեգիտիմ ընտրության արդյունքները մեղմացնելու նպատակով ենթարկվել Արևմտյան ճնշումներին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության անհրաժեշտությունը ամբարտավանորեն ժխտող Ալիևը Մյունխենում անգամ իր երախտագիտությունը հայտնեց Բլինքենին միջնորդական ջանքերի համար։

Ալիևի ախորժակը զսպվեց, և կտրուկ մերժվեց նրա առաջարկը՝ Մինսկի խմբի գոյության անիմաստ լինելու և իրենց իսկ կողմից հարցի լուծված լինելու պատճառով։

Մեզանից շատ բան է կախված՝ մեծացնելու արևմտյան ճնշումները Ալիևի վրա բանակցային գործընթացը շարունակելու նպատակով։ Դա առաջին հերթին Արևմուտքի վստահությունը շահելն է, առանձին երկրների հետ ռազմաքաղաքական դաշինքների ստորագրումը, ՌԴ-ի հետ նորից վայրիվերումների մեջ չմտնելը, կրկին հույսեր չտալը ռուսական կողմին՝ բանակցային գործընթացի մեջ քիթները խոթելու։ Իսկ Արևմուտքի առավել մեծ վստահությունը կշահենք և Ադրբեջանի վրա արևմտյան ճնշումների ուժգնացումը կապահովենք ՀԱՊԿ-ից դուրս գալու և Եվրամիությանը անդամակցելու հստակ դիմում-հայտարարություններով։

Մեջտեղում մնալու անհնարինության մասին վերջապես Մյունխենում հայտարարեց վարչապետը, որին, հուսանք, կհետևեն հստակ քայլերը։

Որքան էլ քննադատենք իշխանությանը, հապաղելու, կարկամելու, հետ ու առաջ անելու, հազար ու մեկ մեղքի և սխալի համար, այնուամենայնիվ, ռուսական ջրաղացին ջուր լցնելու մտադրությունը և 5-րդ շարասյան ակտիվացմանը նպաստելը յուրաքանչյուր բարոյական քաղաքական, հասարակական գործչի, մտավորականի կողմից պետք է բացառվի։ Որքան էլ քննադատենք իշխանությանը, անգամ խոր հիասթափությամբ հանդերձ (իսկ պատճառներ ու առիթներ՝ որքան ասես, տգիտության անկարողության պակաս չի զգացվում), այնուամենայնիվ, 5-րդ շարասյան ողորմելիներին, ռսաստրուկ անհայրենիք տականքին, ովքեր անկախության և ինքնիշխանության կորստի գնով անգամ ծայրագավառի կարգավիճակ ստանալու կատաղի պայքարի մեջ են, պետք է մերժենք, բարոյապես և քաղաքականապես ոչնչացնենք և վերակենդանացման հույսեր չտանք։

Վահան Վարդապետյան

Բժիշկ, հասարակական գործիչ

Տպել
2227 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման