Փորձում են հասարակությանը պահել տեռորի մեջ, մեծ պատերազմի վտանգ այս պահին չկա. Հայկ Սուքիասյան

20/02/2024 schedule22:00

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ պատերազմի սարսափը անընդհատ մեր ժողովրդի գիտակցության մեջ «տաք» պահել փորձում է ոչ միայն ռևանշիզմը, այլ նաև շատ «ազնիվ» վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նկատում է՝ այն, որ պատերազմ հնարավոր է, գիտենք բոլորս, բայց, ըստ Սուքիասյանի, մասնավորապես այս պահին դրա հավանականությունը չկա:

«Պարզապես Հայաստանը վառվում է տեղեկատվական տեռորի մեջ, հավանաբար մի մասն էլ ուզում է, որ պատերազմ լինի, անընդհատ պատերա՜զմ, պատերա՜զմ...: Ոչ միայն հասարակությանն են պահում տագնապի մեջ, այլև տարածաշրջանը բրենդավորվել և ներկայացվում է որպես պատերազմական գոտի, անհանգիստ տարածաշրջան: Ինչո՞ւ, որովհետև այդ պարագայում գայթակղիչ չի արտաքին ներդրումների համար, իսկ Հայաստանը տնտեսությունը զարգացնելու խնդիր ունի: Այսինքն՝ սա առաջին հերթին ՀՀ տնտեսությունը վնասելու և հասարակությանը տեռորի մեջ պահելու համար է արվում»,- կարծում է նա:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ չի լինի պատերազմ, վերջինս պատասխանում է. «Նախ Հայաստանը որոշակի կայունություն է ձեռք բերել, որը բավարար է, որ մեծ պատերազմ չլինի: Այստեղ են ԵՄ դիտորդները, որոնք մեր երկիրը դեմոկրատական պատնեշով փակել են: ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը. ԵՄ դիտորդները և Հռոմի ստատուտը մեկ կոմպլեքս է, սրանք այլանդակություն անեն՝ դիտորդները տալու են զեկույցները, ՀՀ-ն դիմելու է Միջազգային քրեական դատարան: Հնդկաստանի հետ ռազմական ոլորտում բավարար համագործակցություն կա, Ֆրանսիայի հետ կա, ՀՀ-ի ռազմական բյուջեն է մեծացել, Իրանի հայտարարությունները կան, ԱՄՆ-ի հայտարարությունը: Այս ամենը հիմք են տալիս՝ պնդելու, որ մեծ ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա»:

Սուքիասյանի խոսքով՝ տեսնում են, թե ավելի շատ որ տեղեկատվությունն է ցնցումներ առաջացնում հայ հասարակության շրջանում, դա են «տաքացնում»:

«Ալիևը այստեղի ռևանշիզմին գիտի, հարց էր դրել շրջանառության մեջ, թե ես եմ ասել, որ Սահմանադրությունը փոխեք, սրանք էլ պնդում են, թե Սահմանադրությունը Ալիևի պահանջով է փոխվում, եթե Հայաստանն ասեր՝ Սահմանադրություն չեմ փոխելու, Ալիևն ասելու էր՝ ես եմ ասել՝ չփոխե՛ք: Տեղեկատվական հոգեբանական պատերազմի նպատակը ո՞րն է՝ ազդել հակառակորդ պետության զանգվածային գիտակցության վրա և ուղղորդել այդ էներգիան քաղաքական գործընթացներ, այսինքն՝ հասարակությանը թույլ չտալ, որ ճիշտ քաղաքական որոշումներ կայացնի»,- նկատում է նա:

Նա այն համոզմանն է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությունում ներկա է «5-րդ շարասյան» տեսքով:

«Եթե հասարակությունը անկայուն է, փոթորկուն, նշանակում է իշխանության լեգիտիմության հարց է առաջանում, նպատակը անկայունության օջախներ ստեղծելն է, որպեսզի իշխանության լեգիտիմությունն ընկնի, հեղինակությունն ընկավ՝ հեղաշրջումը ավելի հեշտ է: Դրա համար իշխանությանն առաջակում եմ՝ մենք այն պետությունը չենք, որ մեր կողքը Անգլիան է, կամ Ֆրանսիան ու հանգիստ ապրենք, Հայաստանում ցնցումները վտանգավոր են: Դրանք այս պահին արդյունք չեն տալու, բայց չգիտենք՝ հետո ինչ կարող է լինել»,- մտահոգություն է հայտնում զրուցակիցը:

Վերջինիս համոզմամբ՝ իշխանությունը տեղեկատվության անվտանգության հարցում թերանում է, անտեսում տեղեկատվական պատերազմների նշանակությունը. «Մի ամիս առաջ «Մեղրին էին հանձնում», մի ոռնոց այնտեղից էին դրել, իշխանությունը 10 օր հետո նոր սկսեց փոքր-փոքր ինֆորմացիաներով զբաղվել: Ընդհանրապես պետություններ կան, որ ունեն տեղեկատվության անվտանգության հայեցակարգեր, «տեղեկատվական զենք» հասկացություն, որը քրեորեն պատժելի արարք է: Օրինակ, եթե որևէ կեղծ տեղեկատվություն ունի, ենթադրենք, 10 հազարից ավելի դիտում, դա տարածողը ենթարկվում է քրեական պատասխանատվության, որովհետև նա զանգվածային գիտակցության մանիպուլյացիա է անում: Մենք նման կարգավորումներ չունենք, բայց իշխանությունը գոնե տեղեկատվական հոգեբանական պատերազմներին պետք է ուշադիր լինի և չանտեսի»:

Հերմինե Կարապետյան

Տպել
2307 դիտում

«Մարտական եղբայրություն միաբանության» անդամներին տարել են ոստիկանություն. հայտնի են նրանց անունները

Փլվածք է տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)

Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Երևանից գնացած մի խումբ ջարդել է սահմանապահ ծառայություն իրականացնող ԵԿՄ մեքենան, սա զարմանալի չէ. Ալեքսանյան

Ոսկեպարում Երևանից ժամանած մարդիկ ջարդուփշուր են արել Երկրապահների մեքենան (տեսանյութ)

Տավուշը ՀՅԴ-ի համար եղել է գրպանները լցնելու թիվ 1 հորիզոնականում, հիմա փորձում են սահմանազատում արգելել. Ալեքսանյան

«Ճվճվ Արոյի» որդին փորձել է պարեկներին համոզել՝ առանց ԱՊՊԱ-ի ու մգեցված ապակիներով մեքենաները չտանել տուգանային հրապարակ

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում

Շտապօգնության մեքենան առանց վարորդի առաջ է ընթացել և բախվել երկաթե ճաղավանդակին

Ապրիլի 24-ին կգործեն անվճար երթուղիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար

Զուրաբիշվիլին «վրացական մղձավանջ» է անվանել երկրի իշխող կուսակցությանը

140 ինքնաթիռ ու կործանիչ, ցամաքային և ծովային ուժեր. ՆԱՏՕ-ն պատարաստվում է զորավարժությունների

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի, պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը կարգելվի. ինչ է առաջարկվում փոխարենը

Տարեց կնոջն արնաշաղախ վիճակում տեղափոխել են հիվանդանոց. ըստ ականատեսների՝ քարով հարվածներ է հասցրել փեսան

Եթե ուզում ենք մեզ օրինական կերպով պատկանող բնակավայրերը չկորցնել, պետք է Ադրբեջանին տանք իրեն պատկանողը. Իոաննիսյան

Ախուրյանում ավտոմեքենա է հրդեհվել

Պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ուզում է՝ ախպերս լինի. Գյումրու քաղաքապետը՝ «Մերսեդես»-ի վարորդի քայլի մասին

Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են (լուսանկարներ)

Բռնցքամարտի ԵԱ. Գուրգեն Մադոյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել

Խուստուփ լեռան փեշերին կայացել է Տիգրան Համասյանի՝ «Հող և ջուր» խորագրով համերգը (լուսանկարներ)

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին (տեսանյութ)

«Նիսսան»-ը «Օպել»-ին բախվելուց հետո վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

2 օր սպասվող անձրևին ու ամպրոպին կհաջորդի արևոտ, տաք ու առանց տեղումների եղանակ

Գորիսից մեկնարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Գառնու ձորում մոլորված արշավախմբի անդամներին գետի վրայով տեղափոխել են ափ

Երևանի մի քանի հասցեում վթարային ջրանջատում է

Նիկոլ Փաշինյանը հետևել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)

Նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի անդամներ լծված են ժողովրդին մանիպուլացնելու գործին. Հովհաննիսյան

Մի քիչ շոգելու ենք. Սուրենյանը նորություն է հայտնել

Շատ լավ լուր Հայաստանի, Ադրբեջանի և ողջ Հարավային Կովկասի համար. Շվեդիայի ԱԳ նախարարը՝ սահմանազատման մեկնարկի մասին

«Մերսեդես»-ը հայտնվել է Գյումրիի քաղաքապետարանի աստիճաններին. վարորդը պահանջ է ներկայացրել (լուսանկարներ)

Վարչապետը կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային (տեսանյութ)

Խոշոր վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը հարվածել է սյանը, 3 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Սահմանազատման ընթացքում որևէ գյուղ չի զրկվի ճանապարհից. վարչապետը՝ մեկնարկած գործընթացի մասին (տեսանյութ)

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում

Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են

Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել, Բաքուն դեմ է գնացել խաղաղապահների ներկայությանը ԼՂ-ում. Հովհաննիսյան

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով