ՀՀ ԶՈՒ-ում նախատեսվում է ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ

27/02/2024 schedule11:37

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկել է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հակիրճ ներկայացրել է ԶՈՒ-ում վարձատրության կարգի փոփոխության հիմքում դրված հիմնական մոտեցումները, նշել՝ զինված ուժերում վարձատրության գործող համակարգը դեռ ամբողջությամբ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա, առանձին դեպքերում հատվածային լուծումները փոխարինում են համակարգային մոտեցումներին:  

Կառավարության նպատակն է զինված ուժերում ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, և հաստիքները պետք է բխեն բանակի և կոնկրետ գործառույթի նպատակից և բնույթից: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի կոնկրետ իր գործով, և յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի: Ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն:

Վարձատրության համակարգի փոփոխության առանցքային բաղադրիչներից է ԶՈՒ-ի կառավարչական կառուցվածքի և հաստիքների վերանայումը, որով կապահովվի զինված ուժերի նպատակների և կառավարչական կառուցվածքի հաստիքների ու վարձատրության պատճառահետևանքային կապը:

Առաջարկվող փոփոխությունների ապահովման նպատակով որդեգրվել են հետևյալ մոտեցումները՝ զինված ուժերում գործող հաստիքները տարանջատվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների․ «Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, այնքան բարձր է վարձատրությունը, ինչպես նաև՝ որքան բարձր է ծառայողի որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը, ընդ որում՝ պահանջվող որակավորումը պետք է պարբերաբար վերահաստատվի, իսկ նվազագույն պահանջի գերազանցումը պետք է լրացուցիչ խրախուսվի: Ծառայության հետ կապված ռիսկայնությամբ պայմանավորված՝ վճարումները պետք  է իրականացվեն հավելումների համակարգի միջոցով ծառայության որոշակի պայմաններում զինծառայողին վճարելով որոշակի չափի հավելում»։

Նրա խոսքով՝ արդար է, որ ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողների վարձատրությունը ավելի ցածր լինի, քան մարտականինը․ «Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականին անցնելու համար»։

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ ատեստավորման համակարգի և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը, ինչպես նաև սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:

Միաժամանակ, առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:

Մարտականի դեպքում շարքային կազմի զինծառայողները առանց ատեստավորման ստանում են շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանան 262 հազար դրամ, սա՝ «բավարար»-ի դեպքում: Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով,  և շարքայինի աշխատավարձը բավարարի դեպքում կկազմի 377 հազար դրամ: Ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման և առանձնահատուկ պայմանների վճարը կկազմի 379 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի համար՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում կկազմի 890 հազար դրամ: Սա՝ «բավարար»-ի դեպքում: «Լավ»-ի դեպքում շարքայինը կստանա 489 հազար դրամ, ենթասպայականը՝ 488 հազար, կրտսերը՝ 670, բարձրագույնը՝ 1 մլն 35 հազար դրամ: «Գերազանց»-ի դեպքում շարքայինը կստանա 526 հազար դրամ, ենթասպայականը՝ 528 հազար, կրտսեր սպայականը՝ 710 հազար դրամ, ավագ սպայականը՝ 839 հազար դրամ, բարձրագույն սպայականը՝ 1 մլն 75 հազար դրամ։

Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նկատել է՝ այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել է ԶՈՒ-ի նկատմամբ, այն է՝ վճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով ինչ-որ տեղ չկարողանալ դնել այն պահանջները, որոնք պետք է դրվեն, այդ վարքագծին վերջ են տալիս:

Շարքային պայմանագրայինը ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում կարող է ստանալ 520 հազար դրամի կարգի աշխատավարձ, որոշակի դեպքերում էլ նույնիսկ դրան կարող են լինել հավելումներ:

«Սա կտրուկ տարբերվում է նախկինում մեր պետության ունեցած գործելաոճից, որը ենթադրել է, որ շարքային պայմանագրայինը պետք է ստանա միջինացված 150-180 հազար դրամ աշխատավարձ, ինչը եղել է աննորմալ, ինչը եղել է անբնական, ինչը եղել է անարդար: Սա է մեր որդեգրած քաղաքականությունը: Սա ճիշտ ճանապարհ է, սա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձրացնելուն միտված ճանապարհ է, և մենք շարժվելու ենք այս ուղղությամբ»,- հայտարարել է նա։ 
Տպել
639 դիտում

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երուսաղեմում կրթական բոլոր հաստատությունները փակ են, ցանկացած հավաք՝ արգելված. Արտյոմ Չերնամորյան

ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն

Քիմ Քարդաշյանը մասնակցել է 10-րդ «Breakthrough Prize» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

Արման Ծառուկյանը հաղթել է UFC դասակարգման առաջատարին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային

Աղոթեք, որ մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ. Իոաննիսյան

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է ճանապարհին

Իսրայելը բացել է օդային տարածքը

Տոկաևը կժամանի Հայաստան. հայտնի է հանդիպումների շրջանակը

Իրան-Իսրայել լարվածության ֆոնին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարություն է արել

ԱՄՆ-ը հրավիրել է G7-ի առաջնորդներին՝ Իրանի «լկտի» հարձակման պատասխան մշակելու համար

ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները. Բայդեն

Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի՝ Թել Ավիվ քաղաքի երկինքը (տեսանյութ)

Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում (տեսանյութ)

Հեզբոլլահի հարվածներն Իսրայելի հյուսիսին (տեսանյութ)

Ցանկացած երկիր, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա մեր ուժգին պատասխանը

Նեթանյահուն ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել

Ռուսաստանը դադարեցրել է դեպի Իսրայել, Իրաք և Հորդանան թռիչքները

Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից

Իրանն Իսրայելի ուղությամբ արձակել է ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակը․ արաբագետ

Իրանը հայտարարել է Թեհրանի օդային տարածքը փակելու մասին

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին. Իսրայելի վարչապետ

Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

Ձվաբջջի դոնոր՝ 500 հզ դր, տղամարդու դոնորություն՝ 30 հզ դր, սուրոգատ մայր՝ 20 հզ դոլար. «ինչ արժի» երեխա ունենալը ՀՀ-ում

«Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ ծառայողական քննություն կանցկացվի․ ՊՆ

Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

«Հարսնացուն հյուսիսից». ռուս նկարչուհին, որը խելագարվում է սարյանական գույների, Երևանի հոտի համար (տեսանյութ)

Գյումրու ողջ տարածքում իրականացվել են մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ

Մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք․ ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը