ՊՆ-ն և ՔԿ-ն առաջարկել են ընդլայնել խաղամոլությունը սահմանափակող միջոցառումների շրջանակը

27/02/2024 schedule15:13

Խաղային գործունեության կարգավորման մասին ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի նպատակը խաղային ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումն է՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ-մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները:

Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստի ընթացքում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ հիմնական և առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ կներդրվի համակարգ ՀՀ-ում, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրությամբ պահանջները՝ թե՛ սպառողների պաշտպանության տեսակետից, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից:

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ:

Ներդրվող էլեկտրոնային համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն:

Հստակեցվել են խաղային տարբեր տեսակների հասկացությունը, արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը և դրանց գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ-ում հասանելի համացանցային տիրույթում:

ՊԵԿ նախագահը նաև նշել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են իրենց, խնդրել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման ընդլայնել սահմանափակող միջոցառումների շրջանակը․ «Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն մասնավորապես դիմել են մեզ և խնդրել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման սահմանափակող միջոցառումների շրջանակն ընդլայնվի, և սահմանափակումներ նախատեսվեն նաև զինծառայողների, գուցե նաև իրավապահ համակարգի աշխատակիցների համար, որտեղ ևս բավական բացասական հետևանքների կարող է հանգեցնել խաղամոլության տարածումը»։

Տպել
460 դիտում

Կատարվում են դեպքի վայրի և զինծառայողներին տեղափոխած ու ձորն ընկած «Ուրալ»-ի զննություն․ հարուցվել է քրեական վարույթ

Կոտրել են ապակին, մտել տուն ու գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ․ ձերբակալվածներից 2-ը կին են (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական գործողությունները

Արտամարմնային բեղմնավորում կիրականացվի ևս մեկ բժշկական կենտրոնում

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան Լեհաստանում ձեռք բերած մրցանակը նվիրաբերել է Ազգային ժողովի թանգարանին

Մատենադարանում ներկայացվել են Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամառային պահպանման աշխատանքներ են իրականացվում

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Զգուշացե՛ք․ ինչ հաղորդագրություններ են ստացել քաղաքացիները (լուսանկար)

Միրզոյանն ու Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենալ» գործարանի հնարավորություններին և խնդիրներին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

«Արմավիր» ՔԿՀ հանձնուք տարած քաղաքացին ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Սիմոնյանը՝ Մարագոսին

Վարչապետը գնացքով գնացել է Ակադեմիական քաղաք, դիտարկել երկաթուղային ենթակառուցվածքները

Պոնչն ու Թամարա Պետրոսյանը ամուսնացել են․ դերասանուհին փակագծեր է բացել

Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

Որ երկրից է կազմակերպվել Երևանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը․ Սուքիասյանը մանրամասնում է

Մատենադարանը չենք վաճառում, ժողովո՛ւրդ, երեկվանից ինչ-որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա․ Հայոցյան

Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու դիմումը մերժվել է

Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

Վարչապետն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմն ու մեծաքանակ անասնակեր

Վարչապետը տեսանյութ է հրապարակել դեպի ակադեմիական քաղաք այցից

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

Կարելի էր ստորակետով գրել Բալասանյանենց ընտանիքին պատկանող տան հարակից հատված․ վիճաբանություն Գյումրու ավագանու նիստում

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը Արայիկ Հարությունյանի բողոքի կապակցությամբ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, բողոքի նոտա ստացել

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները

27 րոպեում մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք. Գաբրիելյան

ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խաթարել ՌԴ-ի աջակցությամբ ստեղծված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները. Լավրով

Համաքաղաքացուն մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակահարել, փորձել կտրել կոկորդը. ձերբակալվել է Ալավերդու բնակիչ

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություններ կան․ Կլաար

Քելբաջարում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը. վարորդն ու ուղևորը մահացել են

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն

Այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 124.000 դոլար