Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը․ հանդիպել են երկրի նախագահն ու ՀՀ վարչապետը

27/02/2024 schedule15:15

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը:

Ողջունելով վարչապետի այցը Հունաստան՝ Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում:

Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար և նշել. «Մեր երկրների միջև կապերը` քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավացիորեն նշեցիք, երկար պատմություն ունի, մեր ժողովուրդների միջև խորը էմոցիոնալ կապ կա: Այս առումով, իհարկե, այդ էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հունաստանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ:

Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը:

Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

430007313_798849358945160_4110436161273702887_n.jpg (212 KB)

Տպել
571 դիտում

Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելուԵԽ միջոցառումների համալիր փաթեթ

Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, Գերմանիան ստիպված կլինի Ուկրաինային զենք մատակարարել երկար ժամանակ․ Շոլց

Թուրքիայում ճոպանուղու խցիկը շարժման պահին պոկվել և ընկել է․ կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա 4 տուժած

Ինչ կլինի, եթե շարունակենք խոսել պատմական Հայաստանի մասին. Էդգար Առաքելյանը մանրամասնում է

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով կարող է պետությանն անդառնալի վնաս հասցվել․ ՏԿԵ փոխնախարար

Կատարվում են դեպքի վայրի և զինծառայողներին տեղափոխած ու ձորն ընկած «Ուրալ»-ի զննություն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Կոտրել են ապակին, մտել տուն ու գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ․ ձերբակալվածներից 2-ը կին են (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական գործողությունները

Արտամարմնային բեղմնավորում կիրականացվի ևս մեկ բժշկական կենտրոնում

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան Լեհաստանում ձեռք բերած մրցանակը նվիրաբերել է Ազգային ժողովի թանգարանին

Մատենադարանում ներկայացվել են Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամառային պահպանման աշխատանքներ են իրականացվում

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Զգուշացե՛ք․ ինչ հաղորդագրություններ են ստացել քաղաքացիները (լուսանկար)

Միրզոյանն ու Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենալ» գործարանի հնարավորություններին և խնդիրներին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

«Արմավիր» ՔԿՀ հանձնուք տարած քաղաքացին ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Սիմոնյանը՝ Մարագոսին

Վարչապետը գնացքով գնացել է Ակադեմիական քաղաք, դիտարկել երկաթուղային ենթակառուցվածքները

Պոնչն ու Թամարա Պետրոսյանը ամուսնացել են․ դերասանուհին փակագծեր է բացել

Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

Որ երկրից է կազմակերպվել Երևանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը․ Սուքիասյանը մանրամասնում է

Մատենադարանը չենք վաճառում, ժողովո՛ւրդ, երեկվանից ինչ-որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա․ Հայոցյան

Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու դիմումը մերժվել է

Ոստիկանության 8 ծառայող ազատվել է աշխատանքից. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

Վարչապետն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմն ու մեծաքանակ անասնակեր

Վարչապետը տեսանյութ է հրապարակել դեպի ակադեմիական քաղաք այցից

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

Կարելի էր ստորակետով գրել Բալասանյանենց ընտանիքին պատկանող տան հարակից հատված․ վիճաբանություն Գյումրու ավագանու նիստում

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը Արայիկ Հարությունյանի բողոքի կապակցությամբ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ, բողոքի նոտա ստացել

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները

27 րոպեում մետրո+գնացքով Սասունցի Դավիթ կայարանից հասանք Ակադեմիական քաղաք. Գաբրիելյան

ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խաթարել ՌԴ-ի աջակցությամբ ստեղծված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները. Լավրով