Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

28/02/2024 schedule09:20

Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։

4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել 13-րդ տեղը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի գնահատմամբ՝ սա բավականին լավ արդյունք է:

Մեր լողորդները մասնակցել են նաև 4×100մ խառը համալիր փոխանցալողում. 4.08.59 արդյունքով նրանք գրավել են 25-րդ տեղը և սահմանել հանրապետության նոր ռեկորդ:

Հայ լողորդները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը Դոհայում անցկացված աշխարհի առաջնության 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 0.54.22 վայրկյանում և Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: 70 լողորդների շրջանում նա գրավել է 36-րդ տեղը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1.02.69 արդյունքով և որակավորման փուլում 31-րդն է՝ չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայ մարզուհին հանդես է եկել նաև 50մ ազատ լողաոճում և ցույց տալով 0.27.58 արդյունք՝ 115 մասնակիցների շրջանում զբաղեցրել 60-րդ տեղը։

Լողորդ Աշոտ Չախոյանը 100մ բրաս լողաոճի որակավորման փուլում 1.04.92 արդյունքով բավարարվել է 58-րդ տեղով, իսկ 50մ բրաս լողաոճում 0.29.38 արդյունքում գրավել 44-րդ տեղը: Անի Պողոսյանն էլ 200մ ազատ ոճում 2.10.55 արդյունքով 41-րդն է։

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի խոսքով՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, երկու ներկայացուցիչ կունենանք՝ 1 տղա և 1 աղջիկ: Լողորդները հունիսի վերջին Բելգրադում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, որը ևս վարկանիշային կլինի Փարիզ-2024-ի համար:

«Արթուր Բարսեղյանը տևական ժամանակ է՝ ուսումնամարզական հավաքների է մասնակցում Ֆրանսիայում, որտեղ դեռ պետք է վարկանիշային մի քանի փուլերի մասնակցի: Վարկանիշ նվաճելը շատ բարդ է, բայց այս պահին Արթուր Բարսեղյանն ամենամոտն է այդ ցուցանիշներին»,- նշել է Արման Վահանյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ջրացատկի մրցումներում Հայաստանը երեք մարզիկ է ներկայացրել: Աշտարակացատկում պայքարի են դուրս եկել Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը և Ալիսա Զաքարյանը: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես են եկել նաև սինխրոն ցատկում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է՝ արդյունքներից գոհ չէ, թեև դրական կետեր, ամեն դեպքում, կան:

«Առաջնությանը երիտասարդ ջրացատկորդներն էին մասնակցում, որոնց փորձ էր անհրաժեշտ: Ամեն դեպքում կարողացանք բարդ ցատկերի որոշակի ծրագիր հավաքել: Դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ը լողավազանում ընթանում էին վերանորոգման թեթև աշխատանքներ: Այդ ժամանակահատվածը բաց թողեցինք, և հետո քիչ ժամանակ մնաց առաջնությանը նախապատրաստվելու համար: Կարևոր է այն, որ վնասվածքներ չստացանք»,- նշել է գլխավոր մարզիչը:

Հավաքականի հիմնական կազմի անդամները վնասվածքների ու վիրահատությունների պատճառով բաց էին թողնում Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունը: Մարզչի գնահատմամբ՝ եթե նրանք հասցնեին վերականգնվել, ապա կկարողանային նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, ցավոք, չստացվեց. «Այս տարվա Օլիմպիական խաղերի էջն արդեն փակել եմ ու նայում եմ ավելի հեռու՝ 2028 թվականի Օլիմպիական խաղեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղերին մասնակից ունենանք ջրացատկում: Մեր թիմի տղաներն ընդամենը 18 տարեկան են, իսկ աղջիկը՝ Ալիսան, 16: Երիտասարդները խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ դեռևս չունեն, այնպես որ՝ աշխարհի առաջնությունն իրենց համար կարևոր փորձառություն էր»:

Նշենք՝ ջրացատկի մրցումներում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Տպել
2746 դիտում

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամուրջը շարունակում է փակ մնալ

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքը

Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, վիրավորներ չկան. ՊՆ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 13-ին

Մնացական Սաֆարյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Արտակարգ դեպք Արմավիրում․ 2-ամյա երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երվանդ Քոչարի «Ընդվզում»-ը՝ Երևանի սրտում (տեսանյութ)

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Լիբանանը տասնյակ հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

Մահացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին

Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու ԵԽ միջոցառումների համալիր փաթեթ

Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, Գերմանիան ստիպված կլինի Ուկրաինային զենք մատակարարել երկար ժամանակ․ Շոլց

Թուրքիայում ճոպանուղու խցիկը շարժման պահին պոկվել և ընկել է․ կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա 4 տուժած

Ինչ կլինի, եթե շարունակենք խոսել պատմական Հայաստանի մասին. Էդգար Առաքելյանը մանրամասնում է

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով կարող է պետությանն անդառնալի վնաս հասցվել․ ՏԿԵ փոխնախարար

Կատարվում են դեպքի վայրի և զինծառայողներին տեղափոխած ու ձորն ընկած «Ուրալ»-ի զննություն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Կոտրել են ապակին, մտել տուն ու գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ․ ձերբակալվածներից 2-ը կին են (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական գործողությունները

Արտամարմնային բեղմնավորում կիրականացվի ևս մեկ բժշկական կենտրոնում

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան Լեհաստանում ձեռք բերած մրցանակը նվիրաբերել է Ազգային ժողովի թանգարանին

Մատենադարանում ներկայացվել են Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամառային պահպանման աշխատանքներ են իրականացվում

«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Զգուշացե՛ք․ ինչ հաղորդագրություններ են ստացել քաղաքացիները (լուսանկար)

Միրզոյանն ու Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Ռուսալ Արմենալ» գործարանի հնարավորություններին և խնդիրներին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյին

«Արմավիր» ՔԿՀ հանձնուք տարած քաղաքացին ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Սիմոնյանը՝ Մարագոսին

Վարչապետը գնացքով գնացել է Ակադեմիական քաղաք, դիտարկել երկաթուղային ենթակառուցվածքները

Պոնչն ու Թամարա Պետրոսյանը ամուսնացել են․ դերասանուհին փակագծեր է բացել

Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

Որ երկրից է կազմակերպվել Երևանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը․ Սուքիասյանը մանրամասնում է