ՀՀ նախագահն ու Իրաքի վարչապետը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

28/02/2024 schedule10:37

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ:

Իրաքի վարչապետը, ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:

Տպել
317 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)