Ինչպես են բերման ենթարկվում ՔՀԿ-ում պատիժը կրող «Դլո»-ին թմրանյութից տորթ ուղարկողները. մանրամասներ (տեսանյութ)

28/02/2024 schedule11:17

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Վանաձորի ՔԿՀ թմրանյութով տորթ տանելու դեպքի վերաբերյալ:

«Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ:

Փետրվարի 23-ին՝ ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի տարբեր հատվածներում, րոպեների տարբերությամբ, հայտնաբերվեցին, թմրամիջոց իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և Տարոնի բաժին տեղափոխվեցին 38, 24, 17 և 22 տարեկան տղամարդիկ: Քիչ ավելի ուշ հայտնաբերվեց նաև տորթը թխած 32-ամյա կինը: Նա հայտնեց, որ նախորդ օրը 38-ամյա տղամարդը, նախնական համաձայնությամբ, իրեն տվել է ապակյա շշով լուծույթ, որն օգտագործել է տորթը պատրաստելիս, և երեկոյան ժամը յոթին արդեն պատրաստի տորթը փոխանցել է նրան:

Ձերբակալությունների ընթացքում տորթը 17-ամյա պատանու ձեռքի փաթեթում էր: Ըստ հավաստի տեղեկությունների՝ փետրվարի 23-ին քրեակատարողական հիմնարկում պատիժի կրող տղամարդը զանգել էր պատանուն և հայտել, որ իրեն փոխանցի տորթը: Իսկ տորթը, ըստ պատանու, նրան տվել էր մի տղա:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Նշանակվել է փորձաքննություն: Ձերբակալվածների մասնակցության ձևն ու չափը, նաև դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ տեղեկությունների, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
1392 դիտում

Ադրբեջանն ու Հորդանանը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. Ռայիսին մեկնաբանել է Իրանի գործողությունը

Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Աբդոլլահիան

Երևանում բախվել են «Ֆոլկսվագեն»-ն ու կվադրոցիկլը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Իրանի գործողություններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի կապակցությամբ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երուսաղեմում կրթական բոլոր հաստատությունները փակ են, ցանկացած հավաք՝ արգելված. Արտյոմ Չերնամորյան

ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն

Քիմ Քարդաշյանը մասնակցել է 10-րդ «Breakthrough Prize» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

Արման Ծառուկյանը հաղթել է UFC դասակարգման առաջատարին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային

Աղոթեք, որ մեր լավ հարևան Իրանը չմտնի արևմուտքի մեր լավ բարեկամների հետ ռազմական հակամարտության մեջ. Իոաննիսյան

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Երևանի մանկապարտեզներից մեկում շչակ է գործարկվելու

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է ճանապարհին

Իսրայելը բացել է օդային տարածքը

Տոկաևը կժամանի Հայաստան. հայտնի է հանդիպումների շրջանակը

Իրան-Իսրայել լարվածության ֆոնին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարություն է արել

ԱՄՆ-ը հրավիրել է G7-ի առաջնորդներին՝ Իրանի «լկտի» հարձակման պատասխան մշակելու համար

ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները. Բայդեն

Իսրայելը կպատժվի. Իրանի գերագույն առաջնորդ

Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի՝ Թել Ավիվ քաղաքի երկինքը (տեսանյութ)

Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար․ Բորել

Խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները

Իրանական բալիստիկ հրթիռներն Իրաքի օդային տարածքում (տեսանյութ)

Հեզբոլլահի հարվածներն Իսրայելի հյուսիսին (տեսանյութ)

Ցանկացած երկիր, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա մեր ուժգին պատասխանը

Նեթանյահուն ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել

Ռուսաստանը դադարեցրել է դեպի Իսրայել, Իրաք և Հորդանան թռիչքները

Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի արձակումն իրականացվել է ոչ միայն Իրանից, այլև տարածաշրջանի այլ երկրներից

Իրանն Իսրայելի ուղությամբ արձակել է ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակը․ արաբագետ

Իրանը հայտարարել է Թեհրանի օդային տարածքը փակելու մասին

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին. Իսրայելի վարչապետ

Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը

Ձվաբջջի դոնոր՝ 500 հզ դր, տղամարդու դոնորություն՝ 30 հզ դր, սուրոգատ մայր՝ 20 հզ դոլար. «ինչ արժի» երեխա ունենալը ՀՀ-ում

«Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ ծառայողական քննություն կանցկացվի․ ՊՆ