Նորատուսցի ձկնորսների գործով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է ներկայացվել

28/02/2024 schedule11:58

Ավարտվել է 2023թ. դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում մի խումբ անձանց կողմից կատարված կողուպուտի, խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ միջամտելու դեպքի նախաքննությունը ևս 5 մեղադրյալի մասով։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորատուս գյուղի հիշալ 5 բնակիչները, իրենց և հարակից բնակավայրերի տասնյակ այլ ձկորսների հետ, տեղեկանալով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ջրային պարեկների՝ դեկտեմբերի 19-ին՝ Սևանա լիճ նախատեսված շրջայցի և այդ ընթացքում իրենց կողմից լճում ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերի հնարավոր դուրսբերման մասին, նպատակադրվել են միջամտել վերջիններիս օրինական ծառայողական գործունեությանը:

Ձկնորսները մոտորանավակներով, դիմակավորված մոտեցել են հիշյալ պաշտոնատար անձանց, շրջապատել նրանց նավակները՝ միաժամանակ պահանաջելով լճից դուրս չբերել իրենց ձկորսական ցանցերն ու այլ պարագաները:

Մերժում ստանալով՝ դիմակավորված անձինք, այդ թվում՝ ինքնությունները պարզված՝ Գեղարքունիքի մարզի նշված 5 բնակիչները, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նախ հայհոյանքներ են հնչեցրել շրջայց կատարող աշխատակիցների հասցեին, ապա նրանց մի մասը ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշեր, փայտեր, երկաթյա առարկաներ են նետել նավի վրա գտնվող աշխատակիցների ուղղությամբ:

Չբավարարվելով կատարածով, ձկնորսների առանձին մի խումբ մոտեցրել է «Սևան» ազգային պարկ»-ի նավի հետևից կապված շուրջ 6.7մլն ՀՀ դրամ արժողությամբ մոտորանավակին, հանել թիերը, և դրանցով ու այլ առարկաներով հարվածելով վնասել այն, պոկել շարժիչն ու այլ մեխանիզմներ: Իսկ 35-ամյա անձը կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:

Բացի այդ, մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ վերոնշյալ 5 անձանցից 4-ը, բարձրացել են «Սևան» ազգային պարկ»-ի նավի վրա, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ հասցնել աշխատակիցներին՝ նրանց պատճառվելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Հանցավոր արարքների կատարման համար ինքնությունները պարզված 5 անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով, երկրորդին՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, մոտորանավակը հափշտակած 35-ամյա տղամարդուն՝ 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, մյուս երկուսին՝ միայն 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Խուլիգանական արարքներին մասնակցած այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն, ավարտվել էր նաև Գեղարքունիքի մարզի ևս մեկ՝ 27-ամյա բնակչի վերաբերյալ քրեական վարույթը։

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ Սևանա լճում կատարված վերոնշյալ միջադեպից հետո, երբ Ոստիկանության ծառայողները սկսել էին իրականացնել միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու ուղղությամբ, քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաների մեջ նստեցնելու ընթացքում, 27-ամյա երիտասարդը դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա և փորձել հարվածել նրան։ Ոստիկանության ծառայողը, խույս տալով հարվածից, սայթաքել և վայր էր ընկել, իսկ 27-ամյա երիտասարդը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և օգտվելով ոստիկանի՝ պառկած դիրքում գտնվելու հանգամանքից, դանակով հարվածել էր վերջինիս գոտկատեղի հետևի հատվածին՝ վնասելով ոստիկանական համազգեստը։

27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և վերջինս կալանավորվել էր։ Նրա վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել էին դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
426 դիտում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել