Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր․ Կասիմ-Ժոմարտ Տոկաև

13/04/2024 schedule11:23

2024 թվականը առանձնահատուկ ու խորհրդանշական է հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է  Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ»,- ասել է Տոկաևը։

Երկու երկրները, ըստ Ղազախստանի նախագահի, միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։ Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։

Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր»,- հայտարարել է նախագահը։

Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։

«Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։

Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։

Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը»։

Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը, ըստ Տոկաևի, նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։

«Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։

Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին»,- ասել է Տոկաևը։

Տպել
1033 դիտում

Ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը, ինչ ցուցանիշեր են առկա

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումները շարունակվում են

Օձունի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դին՝ գլխի շրջանում վնասվածքներով

Տաշիրի տներից մեկից մոտ 5 տոննա անձրևաջուր է հեռացվել

Կրկին ուժգին ամպրոպ է․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մայր Աթոռը չի՞ ցանկանում Գալստանյանի հետ կապակցվել. ի՞նչը չէր բավարարում նրան հոգևորականի կարգավիճակում

Կապան-Ծավ քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են

Լոռու և Տավուշի հեղեղված բնակավայրերը կհայտարարվեն աղետի գոտիներ․ խնդիրների լուծման համար 300 մլն դրամ կհատկացվի

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկի մոտ, կռվի մասնակիցները անչափահասներ են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կդիմի գործընկերներին՝ Տավուշում և Լոռիում աղետի ազդեցությունը մեղմելու համար․ ԱԳՆ խոսնակ

Պատգամավորին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակեցինք, գնացինք ամառանոց, տակից պիտի դուրս գան. Ստեփանյան

Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

19-ամյա վարորդը «Տեսլա»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ադրբեջանցի զինծառայողը ջրանցքում խեղդվել է

Վայ, տիրացու, տիրացու, էս ինչ աչքեր բացեցիր, մի ամիս է՝ գիտեինք վերևիս հարևանը ռեմոնտ է անում․ Սաֆարյան

Ավտովթարի հետևանքով Վանաձորի ԲԿ ընդունված տուժածներից մեկը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հոգևորականների՝ աշխարհիկ պաշտոնների ձգտումը հաճախ համարվում է որպես շեղում աստվածային կոչումից․ Բաբաջանյան

Նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապանի համայնքապետի «Lexus»-ի վրա․ քաղաքացին ասել է՝ ինչու է նման քայլի դիմել

Տղամարդը ընկերոջ երեխայի մկրտության ժամանակ վիճաբանել է, կանանցից մեկի հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, կրակել

Գալստանյանն ու համակիրները գնում են Սարդարապատ

Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ Գագիկ Սուրենյանը պարզաբանել է

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը բաց է, շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Սահմանապահների տեղակայմամբ Հայաստանի սահմանը դառնում է ԵՄ-ի սահման, ուզում եմ իմանալ՝ էլ ո՞վ կհարձակվի. Սուքիասյան

7 բնակավայրի հետ ճանապարհի վերականգումը շարունակվում է, սնունդն ապահովվում է ամենագնացներով և բեռնատարներով․ Մկրտչյան

Լցվածության ինչ աստիճանում են Շիրակի մարզի ջրամբարները․ աշխատանքային խումբը նոր տվյալներ է ներկայացրել

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 27-ին

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն այցելել է Քննչական կոմիտե․ գործակցության զարգացման հարցեր են քննարկվել

Սյուզի Բադոյանը մանիպուլացնում է. ցուցարարները ոչ թե արյունոտված, այլ ներկված են եղել

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում գազատար է փլուզվել․ Շիրակի մարզպետն այցելել է դեպքի վայր

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 289 մասնակից, 284-ը ազատ է արձակվել, 1-ը՝ ձերբակալվել, փակ փողոցներ չկան

Որ ճանապարհներն են փակ կամ միակողմանի երթևեկելի

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են նոր հանձնարարականներ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններում ընդհատումներ չկան․ Օվերչուկ

Հայտնի են հեղեղի հետևանքով զոհվածների անունները

Եթե այլևս հոգևորական չես, ուրեմն հագիդ շորը ոչ թե սքեմ է, այլ՝ դեյրա. Սաֆարյան

Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ կա․ վարչապետը՝ Ժորժ Սիֆրեդին

Ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ Գալստանյանը երդվի զենքի վրա և համալրի ՀՅԴ շարքերը. Թորոսյան

Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր հայհոյի ոստիկանին, չի՛ կարելի. ոստիկանապետը՝ լրագրողներին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին