Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

15/05/2024 schedule16:28

Հայաստանի բարձր էկոհամակարգերի զարգացման մարտահրավերները և դրանց լուծումները հայաստանյան, միջազգային, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ հասկանալու նպատակով Եվրոպական ասոցիացիան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո կազմակերպել էր պանելային քննարկում։

«Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրի նպատակը հենց դա էր․ ներկայացնել ներդրողների դերի կարևորությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմանը։

Այս շաբաթ մեր երկիր են ժամանելու 2000-ից ավելի ներդրողներ, ուստի կարևոր է, որ նրանք նախապես պատկերացնեն, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանում։

Կազմակերպված քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց՝ պետական գերատեսչությունը պատրաստ է լսել մասնավոր ոլորտի մտահոգությունները։

Միջոցառման կարևորությունը ողջույնի իր խոսքում ընդգծելով՝ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նմանատիպ քննարկումները համարեց մեծ առաջընթաց՝ տնտեսության այդ ճյուղի կառուցվածքի հետագա զարգացման համար։

Նախարարը ոլորտի անելիքներն ու սպասվող քայլերը բաժանեց երեք մասի․ «Առաջինը այն միջավայրի ապահովումն է, որ ՀՀ կառավարությունը ու նախարարությունը պետք է բիզնեսի համար ապահովեն։ Այստեղ առնձնահատուկ կերպով կարևոր է ենթակառուցվածքների առկայությունը։ Բարձր տեխնոլոգիաների զարգացման համատեքստում կարևոր են նաև սուպեր համակարգչային կենտրոնների ապահովումը։ Երկրորդ անելիքը վերաբերվում է թիրախային ռազմական առաջնահերթություններից բխող ծրագրային ներդրումներին։ Երրորդը մարդկային կապիտալի զարգացման միջոցով համապատասխան մասնագետների ապահովումն է»։

Նախարարի խոսքով՝ պետությունը որպես հայեցակարգ որդեգրել է ոլորտի կրթության զարգացման գաղափարախոսությունը, որը հնարավորություն է տալու իրականացնել տարատեսակ ծրագրեր։

ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն էլ նկատեց՝ նման միջոցառումները կարևոր են հարաբերությունների ստեղծման համար։ Նախարարությունը մշտապես բաց է համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ․ «Շատ ենք կարևորում համագործակցությունը եվրոպական, ամերիկյան, արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ծրագրերի մասով։ Ժամանակն է, որ ավելի շատ եվրոպական ընկերություններ իրենց տեղը գտնեն նաև հայաստանյան շուկայում»։

International Tax and Investment center-ի նախագահ Դեն Վիթը հայտնեց, թե որոնք են հաջողված հարկային քաղաքականության օրինակները, որ հնարավորություն են տվել ավելի շատ ներդրումներ կատարել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում․ «Բիզնես ընկերությունները դրանք տնտեսական աճի շարժիչներն են գիտելիքահեն հասարակության համար, դրանք մշակող և ապագա աշխատուժ կառուցելու շարժիչներ են, բայց նախ և առաջ պետք է ընկերություններին գրավել ձեր երկիր։ 1999 թվականից ի վեր սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես տեսնում եմ ուշագրավ զարգացում ու հսկայական դրական փոփոխություններ»։ 

Միջոցառման հիմնական նպատակն էր նաև հասկանալ, թե ինչ կարելի է իրականացնել, որ Հայաստանը ևս գրավի ներդրողների ուշադրությունը։

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան ասաց՝ նման քննարկումները առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում, դրանց շնորհիվ ոլորտի հիմնական փոփոխությունները, որի վրա շեշտադրում է կատարում Եվրոպական միությունը, նկատվում է տարբեր հատվածներում։

Վերջինս համոզմունք հայտնեց, որ տարեցտարի ներդրողների թիվը Հայաստանում ավելանում է, սակայն կարևոր է երկրի կայունությունը․ «Մինչև մենք չլուծենք մեր խնդիրները, ես նկատի ունեմ պոտենցիալ պատերազմի խոսակցությունները, որոնց մասին լսում են արտաքին ներդրողները, քաղաքական կայունությունը ևս շատ կարևոր է»։

Պանելային քննարկման երկու փուլերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդես գալու և բարձրաձայնելու ոլորտին վերաբերող այլ թեմաներ ևս։ Կառավարության ներկայացուցիչները, միջազգային փորձագետները, բիզնես պաշտոնյանները կիսվեցին նոր գաղափարներով, մտքերով, առաջարկներով։

Տպել
566 դիտում

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)

Դանակահարություն Երևանում. տղամարդը հայտնել է անծանոթից հարվածը ստանալու մասին

Բևեռական Վարդան Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Քննարկվել են մի շարք ոլորտներում Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի մի շարք խախտումների հիմքով. ԱՆ-ն մանրամասնել է դրանք

Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հարցեր

Աբդոլլահիանն ու Թավրիզի նահանգապետը պետք է թռչեին երկրորդ ուղղաթիռով, նրանց Ռաիսիի օդանավ են տեղափոխել վերջին պահին

Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը

Շարժումը վերածվել է 100 հոգանոց երեկոյան հավաքների, որի ժամանակ ընթերցվում են կեղծ լուրեր. Ալեքսանյան

ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով

Աստիճանաբար կցրտի 4-6 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ շրջաններում՝ կարկուտ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է․ Սիմոնյան

Գալստանյանի թեկնածությունը որպես քաղաքական լիդեր 2023-ին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրիելյանովը. Ալեքսանյան

Մարտի 1-ին Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչինչ չարեց, դուրս չեկավ․ Սիմոնյան

Զորակոչի կամ հավաքների մասին քաղաքացին կծանուցվի 4 եղանակով, չներկայանալու դեպքում պատասխանատվություն կլինի. փոխնախարար

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Մեր պատգամավորներից մեկը հիմա «Հայաստան» դաշինքում է, չի ուրախանա, որ իր տեղափոխումը առնետավազք եք անվանում. Ալեքսանյան

Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով, թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրությունն է․ Ալեն Սիմոնյան

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին, Աբդոլլահիանին և մյուսներին. արարողություններ են սպասվում ևս 5 քաղաքում

Չգիտեմ՝ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում դրան, ավելի շատ կոմիկ դաշտում է. Ալեքսանյան

Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել