Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

17/05/2024 schedule16:34

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեռևս ապրիլի 24-ին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարականով ՀՀ ԱԺ ուղարկված նամակին։

Վերջինս նախ շեշտեց՝ Մատվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակը եղել է հասցեագրված հենց իրեն՝ Խանդանյանին՝ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի կողմից։ Նամակի բովանդակությունը եղել է այն, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը, և արդյոք այն համապատասխանո՞ւմ է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշմանը:

«Ես անտրամաբանական համարեցի այս հարցին պատասխանելը, քանի որ Ազգային ժողովի նախագահը, երբ ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո էր։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է ԱԺ քաղաքական մեծամասնության դիրքորոշումը»,- ընդգծեց պատգամավորը։

Խանդանյանը պարզաբանեց, որ իր պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։

«Ես մտահոգություն հայտնեցի մի շարք ռուս խորհրդարանականների, պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք ունեն նաև դարավոր բարեկամություն»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։

Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

ՀՀ Ազգային ժողովը նամակը ստացել էր ապրիլի 26-ին։ 

Տպել
1210 դիտում

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրության գործունեությունը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022-ի մարտերի ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունք

Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատուն դիրքորոշման համար. Տիխանովսկայա

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ

Միրզոյանը Լիտվայի Սեյմի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

Օրը ձե՛րն է. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողի օրվա առթիվ

Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է խոսել

Թարմացվում են փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց-ցուցանակները (տեսանյութ)

Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել

Երևանի 2 վարչական շրջանում մեկնարկել են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Արշավախումբը բարձրացել է Աժդահակ լեռն ու չի կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները

Հայտնի է մարզերում ուժգին քամու հասցրած նոր վնասների մասին (լուսանկարներ)

Հունիսի 21-ին սպասվում է ամենաերկար ցերեկը. Սուրենյանը հայտնել է՝ քանի ժամ կտևի այն Հայաստանում

Հեծանիվը ընկերություն է. վարչապետը քաղաքացիների հետ 4-րդ անգամ հեծանիվ է վարել Երևանում. ինչ են որոշել նրանք

Բլինքենն Ալիևին կոչ է արել առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

Երևանի 2 վարչական շրջանում իրականացվում են ճանապարհների միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքներ (տեսանյութ)

Ծանր սրտով հայտնում եմ՝ հայրս մահացել է. Դոնալդ Սազերլենդի որդին չի հայտնել դերասանի մահվան պատճառը

ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը

Կարևորվել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը. Խանդանյանն ընդունել է Ֆաբիո Վազ Պիտալուգային

Եվրո-2024․ Անգլիան ոչ-ոքի խաղաց Դանիայի հետ

Միլիոնավոր դրամների եկամուտ ունեցող ամուսինները. ինչ ունեցվածք են հայտարարագրել Ռոբերտ Քոչարյանի որդին և հարսը

ՎՏԲ-Հայաստան բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը

Հորդառատ անձրև և ուժգին քամի Փամբակում. հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը, անանցանելի են դարձել որոշ փողոցներ

Կադաստրի կոմիտեի ղեկավարը կգործուղվի ԱՄՆ. վարչապետը որոշում է ստորագրել

«ՎԱԶ 2107»-ը «Բոչկի ձոր»-ի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ընկել ձորը․ կա վիրավոր

Տապալված ծառեր ու սյուներ, վնասված ջերմոցային տնտեսություններ. ավերածություներ Երևանում և մարզերում (լուսանկարներ)

Գիդում չեմ, ընկեր Փաշինյան, մնալու ես ու մնալու. սյունեցին՝ վարչապետին (տեսանյութ)

Ինչու է Ռուսաստանը ցանկանում հյուպատոսություն բացել Կապանում. ինչ մտավախություններ ունի Մոսկվան

Վարդենիսի երկինքը պայթում է․ Սուրենյան (տեսանյութ)

Մոսկվայում մոլեգնում է «Էդգար» փոթորիկը. կան զոհեր ու տուժածներ, ավերածությունների թիվն աճել է

Պապիկյանն ու Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ

Եվրո-2024. Սլովենիա-Սերբիա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի

Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը

Կառուցողական առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին, պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը կնքել առաջիկա ամսում. Միրզոյան

Ինտենսիվ տեղատարափ Լոռիում (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը Վիլնյուսում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Ամպային զանգվածները տեղաշարժվում են Վանաձորի և Դիլիջանի ուղղությամբ. ինչ է սպասվում առաջիկա ժամերին