Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

18/05/2024 schedule16:54

Մարտի 18-ի գիշերը Ղրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային միգրացիայի դեմ բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, որոնց ընթացքում տուժել է գրեթե 30 մարդ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Որն է բողոքի նախապատմությունը

Ինքնաբուխ բողոքի ակցիան հաջորդել է զանգվածային ծեծկռտուքին, որը տեղի է ունեցել մայիսի 13-ին Բիշքեկի հանրակացարաններից մեկի հյուրերի՝ տեղացիների և այցելուների միջև։ Այնուհետև տեղի բնակիչներին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել երեք օտարերկրացիների նկատմամբ՝ «խուլիգանություն» հոդվածով։ Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում բերման ենթարկված երեք օտարերկրացիները ներողություն են խնդրում։ Ըստ լրատվամիջոցների՝ նրանք եգիպտացիներ են:

Այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան Սվերդլովսկի շրջանի ներքին գործերի վարչությունը հայտնել է ծեծկռտուքի հետ կապված չորրորդ ձերբակալվածի մասին։

Մայիսի 17-ի առավոտյան սոցիալական ցանցերում տարածվել էր մայիսի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը՝ վրդովմունքի ալիք առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։

Նույն օրվա երեկոյան Չուի պողոտայի և Կուրմանժան Դատկա փողոցի խաչմերուկում գտնվող հանրակացարանում հավաքվել էին մի քանի հարյուր (տարբեր տվյալներով՝ 100-ից 300) տեղի բնակիչներ, ովքեր զանգվածային ծեծկռտուքից հետո ցանկանում էին «հաշիվ մաքրել» օտարերկրացիների հետ հանրակացարանում։

Հավաքվածները, ըստ 24.kg-ի, պահանջում էին ուժեղացնել հսկողությունը օտարերկրացիների նկատմամբ։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի ժամանակով գիշերվա ժամը 1-ի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է հազար մարդու:

Բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջև

Բիշքեկի ողջ ոստիկանական ուժը ահազանգով դուրս է բեվել փողոցներ, հայտնում է 24.kg-ը։

Ցուցարարները մի քանի անգամ փորձել են ճեղքել շրջափակումը, բախվել են ոստիկանների հետ և ավերել հարևան շենքերը։ Մասնավորապես, ցուցարարները կոտրել են հանրակացարանի ապակիները, որտեղ ապրում են արտասահմանցի ուսանողներ, ներխուժել են մեկ այլ հանրակացարան՝ նախատեսված օտարերկրացիների համար:

Մինչ առավոտ ոստիկաններին հաջողվել է համաձայնության գալ ցուցարարների հետ և ազատել փողոցները, որտեղ բողոքի ակցիայի ընթացքում արգելափակվել էր երթևեկությունը։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել:

Մայիսի 18-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է առնվազն 29 մարդ, հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

15 տուժած տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 18-ի կեսօրին երեք տուժած մնացել է Բիշքեկի հիվանդանոցներում, որոնցից մեկը Պակիստանի քաղաքացի է, ում մոտ ախտորոշվել է ծնոտի կոտրվածք։

Ազգային հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք այցելել է առողջապահության նախարար Ալիմքադիր Բեյշենալիևը, նա հանդիպել է վիրավոր պակիստանցուն, ով վիրահատվել է։

Պակիստանն ու Հնդկաստանը զգուշացրել են, Ղրղզստանը՝ հանգստացրել

Ղրղզստանի մայրաքաղաքում գիշերային անկարգություններից հետո Բիշքեկում Պակիստանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել մնալ տանը, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։

Բիշքեկում Հնդկաստանի դեսպանատունը նույնպես նման հաղորդագրություն է տարածել իր քաղաքացիների համար: «Ուսանողներին խորհուրդ է տրվում առայժմ մնալ տանը, և եթե որևէ խնդիր առաջանա, դիմեք դեսպանատուն», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը մեջբերում է 24KG News of Kyrgyzstan Տելեգրամ-ալիքը:

Ղրղզստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այսօր Բիշքեկում իրավիճակը բացարձակ հանգիստ է և լիովին վերահսկելի։ Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման համար։

«Նախարարությունը խնդրում է ԶԼՄ-ների, բլոգերների համայնքի ներկայացուցիչներին և նրանց օտարերկրյա գործընկերներին առաջնորդվել միայն Ղրղզստանի իրավասու մարմինների պաշտոնական և ստուգված տեղեկություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
1294 դիտում

«Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է». Կարեն Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում. նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը․ առողջապահության նախարար

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ

Ընտիր երեխա էր, համեստ ապրող մարդիկ են. ով է բանակում մահացած զինծառայողը. վարչական ղեկավարը մանրամասներ է հայտել

Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան

Հայաստանի մասին խոսելիս չի կարելի աչք փակել, որ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք․ Օվերչուկ

Ինչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանում

Պատիվ է լինել հայ զինվոր. Գյումրիում տրվել է ամառային զորակոչի մեկնարկը (լուսանկարներ)

Ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ԱՄՆ դեսպանություն

«ԶԻԼ»-ը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և բռնկվել է

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող միայնակ ՀՀ քաղաքացին Չելյաբինսկի մարզից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանվածները կարող են օգտվել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2 տոկոսով

Ձկնաբուծության նպատակով Կարճաղբյուր գետից ապօրինի ջրառ է իրականացվել

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու Սլովենիայի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան

Մոսկվայի մարզի «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտի հրդեհն ամբողջությամբ մարվել է. զոհերի թիվը ճշտվում է

Շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները. հայտնի են 42 սկսնակ կին գործարարների անունները

Եթե ցուցարարները գնում են բախման, ոստիկանությունն ի՞նչ անի. Գալջյան

Զինծառայող է մահացել. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածի վիճակը ծանր է

Քամի, անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կլինի. ինչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում

Խոշոր ավտովթար Արագածոտնում. վիրավորների թվում հղի կա

Սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1․ Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը

«Երեմյան Փրոջեքթս»-ը Գինեսի համաշխարհային իր նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին

Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է. պաշտպանության փոխնախարար

Աշխարհագրությունը մեթոդային ձևով կարող է ընդլայնվել. Ֆիդանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման և Թուրքիա կատարելիք այցի մասին

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. բիզնես դասընթացի շահառու պատերազմի մասնակիցները հավաստագրեր են ստացել

Տիգրան Ավինյանը հայտնեց՝ երբ Երևանի հանրային տրանսպորտում կներդրվի միասնական տոմսային համակարգը

1 օրով կդադարեցվի Սևան քաղաքի ջրամատակարարումը

Ես հավատում եմ երկխոսության ուժին. Մակրոնը չի բացառել Պուտինի հետ հնարավոր զրույցի հավանականությունը

Կրթաթոշակ կտրամադրվի նաև ագրարային մասնագիտություններ նախընտրած ուսանողներին. նախագիծ

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդի համայնքին

600 մլն դրամի ներդրում «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն»-ում. Երևանի ավագանին համաձայնություն տվեց ծրագրին

Շենքի բակում հարևանների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 62-ամյա տղամարդը մահացել է

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով. իտալական հայտնի պարբերականի անդրադարձը Հայաստանին

Երևանի բնակարաններից մեկից հրազենային վնասվածքով 46-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ կներթափանցի. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, անձրև և ամպրոպ կլինի