Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

20/05/2024 schedule13:15

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բագրատ Գալստանյանի՝ Արամ Սարգսյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին:

«Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ ռուսական շահերի սելին լծված եզ։ Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ կիրիլի վաստակ։ Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ աջը համբուրելը «կզցնելու» հետ խառնած սրբապիղծ բոսյակ։

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ անպատիվ հարամզադե։ Միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ։ Գնա չեկիստի՝ մուրճ ու մանգաղով ու Z-ով ֆուռաժկա հագի, որ ձեւն ու բովանդակությունդ ներդաշնակվեն։

Գնա ու գտի քեզ էս կյանքում, այ.... դա էլ չեմ ասում։ Տեսնում եք՝ չեմ ասում»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երեկվա իր հավաքի ընթացքում անդրադարձ է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին։

Վերջինս նշել է, թե իր սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել, բայց հոգին թելադրում է, որ հնչեցնի այդ խոսքերը, ու թեև չի ուզում վիրավորել Սարգսյանին, սակայն նրա հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ։

Նա մասնավորապես հայտարարել է․ «Այս մարդը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցել են, որ օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում։ Հստակ ասում եմ՝ ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «մեր Սպարապետի քույր», «հոպլո», ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակը չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի վրա դրել։

Մի մոռացիր՝ ոնց էիր խոնարհվում աջիս վրա՝ Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույները հղելով։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, դա միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ, ցեմենտից բացի, ուրիշ բաների մասին էլ մտածես կյանքում, այն ճանապարհը, որ դու անցել ես, որևէ մարդու այդ ճանապարհով կենսագրությունը ամոթ կբերեր, հնարավորինս պետք է գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։ Շատ պարզ եմ ասում, նաև քո արբանյակներին եմ ասում՝ դուք ընդունակ չեք գաղափարի, դուք փողոցային մարդիկ եք։ Այդ մարդը անդադար տվայտանքների մեջ է, երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել՝ վարչապետի է եղել երկրի, ծիծաղելի, էն էլ ում հաշվին, թող ինքը ասի»։

Գալստանյանը խոստացել է, թե այսուհետ որևէ մեկին անձնապես այլևս չի անդրադառնալու, որովհետև ինքը համբերող մարդ է, կփորձի ավելի լավը տեսնել։

Տպել
3699 դիտում

Պտտահողմ է․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Գարեգին Բ-ի օրհնած շարժումը չարացման պիկին է, բայց այդ պարագայում էլ անթույլատրելի է լրագրողի թիրախավորումը․ Ալեքսանյան

Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ շնորհիվ երկկողմ ջանքերի. դեսպանը՝ ՀՀ նախագահին

Սոչիում ընկերոջ հետ զբոսնող աղջկան ծովը քշել-տարել է. նրան որոնում են

Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ

Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան

Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը

Առնվազն 14 ուխտավոր է մահացել ծայրահեղ շոգից Հաջի ծեսի ժամանակ, 100-ավոր մարդիկ ջերմային այրվածք են ստացել

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Նիկոլ Փաշինյանն ու Ռիչարդ Վերման մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին

Ռուբիկ Մխիթարյանը՝ հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Ուր գնում ես, ասում են՝ խաչքար դնենք, հասկացանք, ինչքա՞ն. մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն. վարչապետ

Հերթական ավտովթարը կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր

Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ

Սարսափելի ավտովթար ՌԴ-ում. միկրոավտոբուսը մխրճվել է հանդիպակաց երթևեկող մեքենաների մեջ, կա 8 զոհ, 13 տուժած

Մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում ՀՀ բարեփոխումները

ՃՈ տուգանքը կիսով չափ վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

Կարող եք հույս դնել ՀՀ-ի վրա` որպես երկիր, որը կիսում է ԵՄ արժեհամակարգը․ Սիմոնյանը հրաժեշտ է տվել Էստոնիայի դեսպանին

Գյուղական համայնքներում շոր հագնեն, կասեն՝ բա էս ի՞նչ ես հագել, երիտասարդները պետք է ազատություն ստանան․ վարչապետ

Ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու մարմինը

Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է

Հրազդանի և Վերին Պտղնիի մի շարք հասցեներում սպասվում են գազամատակարարման պլանային դադարեցումներ

Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում առաջին հարցն այդ մասին է. վարչապետ

Ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Բլոգեր Արթուր Չախոյանը վարչապետին վերագրվող կեղծ տեղեկություններ է հրապարակել

ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Ծեծի են ենթարկել տանտիրոջը, հափշտակել ավելի քան 2 մլն դրամ, հանցավոր խումբը գործել է հստակ սխեմայով. 3-ը կալանավորվել են

Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին. կնքվել է պայմանագիր (լուսանկարներ)

Ինչ արժեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը, և ինչպիսին է ժամանակացույցը

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների ընթացքը

ԵՄ առաջնորդներին դեռևս չի հաջողվել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածությունը

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի, Արևմուտքի առաջարկը «թղթե հովանոց» է. Գալուզին

Սյունիք կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերին (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթի մրցանակակիրներ են (տեսանյութ)