Գալստանյանի աջակիցներ «Artur Brothers»-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել (տեսանյութ)

10/06/2024 schedule21:06

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցներ «Artur Brothers»-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել։

Հունիսի 3-ին Գալստանյանը սբ․ Աննա եկեղեցու բակում տեղադրված հարթակից իրեն լսելու համար հավաքված քաղաքացիներին ծանոթացրել էր Արթուր եղբայրներին, որոնք առավել հայտնի են որպես «Artur Brothers»։

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները Քենիայից, երևի լսած կլինեք՝ Arthur Brothers։ Իրենք շատ հետաքրքիր հայորդիներ են, հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդիներ են»,- հայտարարել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հավաքել փաստերն ու ներկայացրել եղբայրների մասին որոշ մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես՝ քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվել են 2005 թվականից, որոնց համաձայն՝ նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։

2006-ի մարտին եղբայրները Քենիայում աչքի են ընկել Standard Group հրատարակչության վրա հարձակմամբ՝ փորձելով խոչընդոտել Likoni Road լրատվամիջոցի տպագրությանը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրապարակել նախագահի կանանց մասին: Արդյունքում, լրատվամիջոցի մի մեծ տպաքանակ այրվում է, իսկ ոստիկանական ուժերը չեն պատժում Արթուր եղբայրներին, քանի որ, ըստ լրատվամիջոցի, նրանք սերտ կապեր են ունեցել քենիական իշխանությունների հետ։ Reuters-ը գրում է, որ այդ գործողությունը խստորեն դատապարտել են աշխարհի շատ երկրներ։

Եղբայրների քենիական արկածները ավարտվել են 2006-ի հունիսին, երբ նրանք օդանավակայանում տեղի ունեցած մի աղմկահարույց պատմության հետևանքով արտաքսվել են Դուբայ։

2010-ին նրանց մասին քննարկումները Քենիայում ակտիվացել են, և, Nation Africa-ի փոխանցմամբ, որոշ պատգամավորների պահանջի հիման վրա իրականացվել է հետաքննություն։

2020-ին KTN news Kenya լրատվամիջոցը «Անձեռնմխելիները» վերնագրով հետաքննության մեջ ներկայացրել է Արթուր եղբայրների կապը երկրում ամենախոշոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբաքանակի հայտնաբերման հետ։

Եղբայրները միջազգային մամուլում ավելի ուշ հայտնվել են արդեն Մալդիվներում ծավալած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկերությունը՝ 80 տոկոս բաժնեմասով։ Մալդիվյան մամուլը նրանց նկատել է որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, իսկ երկրի ընդդիմության առաջնորդը, հաշվի առնելով քենիական նախադեպը, մտավախություն է հայտնել իր անվտանգության համար։

Ըստ աղբյուրի՝ նրանք 2023-ին արդեն հայտնվել են Երևանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին։ Վերջինը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր դեմքերից մեկն է։

Տպել
8200 դիտում

Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ես ոչ մեկին չեմ աջակցել ու չեմ էլ աջակցելու. Ծառուկյանն ասաց՝ որտեղ է հանդիպել Գալստանյանի հետ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Եզրափակվել է Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ

Քոլեջում 16-ամյա ուսանողը դանակահարել է համակուրսեցուն. տղան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 2 մարզում. հասցեներ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 29-ին

Եկել է հրադադարի ժամանակը. Բայդենը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի և Լիբանանի սահմանին

Կարևորվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքումը

Վարչապետը տիկնոջ հետ Մայր տաճարում է՝ մասնակցելու վերաօծման արարողությանը (տեսանյութ)

Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ զրուցել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ. լուսանկարներ, տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակից դպրոցականների հետ (տեսանյութ)

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փորձեցինք դպրոցականներին քաջալերել, որ ավելի համարձակ լինեն պարահրապարակներում և ընդհանրապես կյանքում. վարչապետ

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)