Ցուցարարները բողոքում են բրինձների քանակից, տվեք ոնց պայմանավորվել եք․ Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

11/06/2024 schedule11:15

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Ազգային ժողովում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ևս մեկ անգամ ասաց, որ իշխանությունը ցանկություն և միտում չունի միանալ ընդդիմության ներկայացրած՝ վարչապետի հրաժարականի ուղերձի նախագծին։

«Մենք չենք կիսում այն մոտեցումը, որը դուք ունեք։ Հասկանում եք՝ 2020 թվականից ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Կառավարությունը պետք է հեռանա, մենք ասում ենք՝ այդ օրակարգը չենք կիսում։ Հիմա եկել եք այստեղ, այդ 400-500 մարդուն պահում եք Բաղրամյան փողոցում ամենօրյա ռեժիմով, ներկայացնում եք, թե մի կարևորագույն հարց եք բերել՝ «այ էս իշխանությունը, այ որ մի բան էլ լինի, ամեն ինչ ստացվելու է»։ Ի՞նչ է ստացվելու, պարոն Մինասյան։ Հերիք չէ՞ այդ ինքնախաբեությամբ զբաղվեք։ Ասում եք՝ ջրհեղեղ եք կազմակերպել, մեզ Պոսեյդոնի կամ Մովսեսի տեղն եք դնում, մեկ էլ ասում եք՝ ձեզ ստիպելու ենք, եթե Պոսեյդոնն ենք, ո՞նց եք ստիպելու, որ մենք ինչ-որ բան անենք։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ու չենք կիսելու ձեր օրակարգը»,- նշեց նա։

Ապա Ալեքսանյանը հնչեցրեց ընդդիմադիրներին ուղղված կոչը. «Այդ ցուցարարները մի շատ կարևոր սոցիալական հարց են բարձրացնում, ես էլ գիտեմ, որ ձեր խմբակցությունը շատ զգայուն է սոցիալական հարցերի նկատմամբ։ Ես լսել եմ այդ գաղտնալսումները։ Ցուցարարները բողոքում էին՝ բրինձների քանակից, որ իրենք էին ստանում ցույցերին մասնակցելու համար։ Մեկը մասնավորապես ասում էր՝ «մարդ ա հինգ բրինձ են տալիս մեկ օրվա մեջ»։ Պարոն Մինասյան, վերանայեք դա, ով որ պայմանավորվում է մարդկանց այդ ցույցերին գնալու գների հետ կապված, այդ պարտավորությունները նորմալ կատարեք, ամեն դեպքում դա էլ է տղամարդկային, մարդկային հասարակ մոտեցում։ Մարդկանց հետ բան եք պայմանավորվել, ինչքան բրինձ, որ ասել եք կտաք մեկ օրվա համար, այդքան էլ տվեք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Վազգեն Գալստանյանն իր համակիրներին կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի արդյունքի, այն է՝ իշխանափոխության:

Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը: 

Այնուհետև պարզ դարձավ, որ իմպիչմենտ հայտնելու համար խորհրդարանական ընդդիմությունը չէր կարողացել համապատասխան թվով ձայներ հավաքել և Ազգային ժողովի օրակարգ էր տարել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ:

Տպել
830 դիտում

Ռուսաստանից տուրիստական հոսքը կրճատվել է․ որ երկրներից են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել Հայաստան

Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանք հղողն ինքը պետք է սեփականն ունենա․ ԱԳՆ-ն բողոքի նոտան Բելառուսին

Պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին․ Ավանեսյանն ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ արյուն են հանձնել

Որոշ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ վեցամսյա արգելք է սահմանվել

Նախարարության քրգործերի բովանդակության մեջ խորանալու ժամանակ ու ցանկություն չի եղել, թիմը լավ է աշխատում․ Պապոյան

Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ Լիլիթ Գալստյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի․ ՊՆ

Կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացել է․ Հովիկ Աղազարյան

Օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ կոչ անելով չօգտվել «Ջիջի» տաքսի ծառայությունից. պատճառը սեփականատիրոջ գրառումն է

Ծնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

66 մլն դրամ՝ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար․ կբարեկարգվի նաև տարածքը

Գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվել

Գեղամ Մանուկյանը մեքենայի առջևը նստած, առանց ամրակապվելու ուղիղ եթեր է անում (տեսանյութ)

Կտաքանա ևս 2-3 աստիճանով, սպասվում են կարճատև անձրևներ

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավnրում ստացածներին․ Բաբկեն Թունյան

ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, Ադրբեջանը չի կարող պահանջներ ձևակերպել․ Հովհաննիսյան

Հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը կարող է նախատեսածից շուտ սկսվել

Չե՞ք ուզում ՀԱԵ-ին ասեք՝ կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի ղեկավարած շարժումը, որը հարձակվել է ԱԺ-ի վրա. Հովհաննիսյան

Ինչու էին ձերբակալել «Artur Brothers»-ին. եղբայրներից մեկը հրաժարվել է Արսեն Բաբայանի պաշտպանությունից

2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար

Ոստիկանության վրա հարձակումը եղել է բախման առաջին քայլը, կիրառվել են հատուկ միջոցների մի փոքրիկ մասը․ Քոչարյան

ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակումից առաջ Բելառուսը առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին. Politico

Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ

Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում տիրող իրավիճակի մասին

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին․ Փաշինյանը՝ ՀՀ տվյալները վիրտուալ տիրույթում պահելու մասին

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Պարզվել են Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպանելու գործով կասկածյալների ինքնությունը

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է․ նախարար

Արմեն Գրիգորյանը կմեկնի Շվեյցարիա և Ֆրանսիա

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. երբվանից կարելի է դիմել

Բաղրամյան պողոտան բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը

Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել. վարչապետ

Ստեր, կաշառված լրատվամիջոցներ, միլիարդավոր դոլարներ, գործարար, հանցավոր կապեր, և 6 տարի է՝ նպատակին չեն հասնում. Չախոյան

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթի նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է

Եվրամիությունում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև