Ինչ է նախատեսում Հայաստանի և Հունաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացի ընդլայնումը

11/06/2024 schedule15:42

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում քննարկման ներկայացրեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Սույն համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը:

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցությունը, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացումը, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնումը, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում։ Դրա շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար  կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային  ժամանակացույցի հաստատում: Դրանում ամրագրված է նաև դրա  մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացմամբ կողմերը ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և տնտեսական ոլորտներում: Այն լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ժամանակակից սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայով համալրման և հեռանկարային զարգացման համար  հնարավորությունների և կարողությունների ստեղծմանը:

Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը  նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի  Հանրապետության կառավարության միջև  ռազմատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացումը:

Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտեց՝ համաձայնագիրը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:

Սարգսյանը կոչ արեց կողմ քվեարկել համաձայնագրին: 

Տպել
893 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է 25 հազար քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր. Ավինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

Ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը. Կասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ է, մեծ դիապազոնի դերասանուհի էր. Հայաստանի կինոգործիչների միություն

Քավորի շունը կծել է սանիկին. 34-ամյա տղամարդն այրունահոսությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

Գյումրեցի Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Աստանայում 26 հարկանի բնակելի շենք է այրվում

Գազայում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը. 22 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը

Եվրո-2024. Սերբիայի հավաքականի պաշտպանը ուշագնաց է եղել

Բնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)

Դա դրական քայլ է. Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Դերեր, կոչումներ, մրցանակներ. ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը 66 տարեկան էր

Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես ծառայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը