Երևան
12 °C
Դժվար է գտնել ուրիշ մի երկիր, որի առաջին եւ երկրորդ նախագահները, ԱԺ նախագահները, վարչապետերն ու նախարարները, պաշտոնանկությունից հետո, հարկ չեն համարում ապրել այդ երկրում: Հենց այս առումով է առաջատար Ղարաբաղը: Կանխատեսումներ կան սակայն, որ Ղարաբաղից գաղթած ոմանք, իրենց սովորության համաձայն, պաշտոնը կորցնելու բերումով շուտով արտագաղթելու են նաեւ Հայաստանից: Եթե, իհարկե, հասցնեն: Ստորեւ ներկայացնում ենք Ղարաբաղից գաղթած ամենահայտնի դեմքերի ցանկը:
Ռոբերտ Քոչարյան - Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: 1990-ին ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր, 1992-ին դարձել է ԼՂՀ վարչապետ, 1994-ին` ԼՂՀ առաջին նախագահ: Հայաստան է տեղափոխվել 1997-ին` ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այլեւս չի վերադարձել Արցախ: Ներկայումս բնակվում է Երեւանում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, 1998-2008-ը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, հասցրել է իր ընտանիքի ակտիվները հասցնել 4 միլիարդ դոլարի:
Սերժ Սարգսյան - Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Հայաստան է տեղափոխվել 1993-ին եւ այլեւս չի վերադարձել: Ներկայումս բնակվում է Երեւանում: Հայաստանում զբաղեցրել է պաշտպանության նախարարի, ՆԳ եւ ԱԱ նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԽՔ պաշտոնները: 2007-ին դարձել է ՀՀ վարչապետ, 2008-ին` զբաղեցրել ՀՀ նախագահի աթոռը: Թե որքան կապիտալ է կուտակել, կոնկրետ թվերով հայտնի չէ. նույն ռուսական լրատվամիջոցները, սակայն, հրապարակեցին տասնյակ ձեռնարկությունների անուններ, որոնք կապվում են Ս. Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ:
Սամվել Բաբայան - Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին, Ստեփանակերտում: Թե մինչեւ Ղարաբաղյան պատերազմը ինչով է զբաղվել, նրա կենսագրության մեջ չի նշվում: 1992-ին եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեի անդամ, 1992-95թթ. եղել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր, 1995-1999թթ. եղել է Ղարաբաղի պաշտպանության առաջին նախարարը: 2004 թվականին տեղափոխվել է Հայաստան եւ այլեւս չի վերադարձել Արցախ: Ներկայումս բնակվում է Երեւանում (՞): Այստեղ հիմնել է «Խաչմերուկ» տեղեկատվա-վերլուծական հասարակական կազմակերպությունը, իսկ 2008-ին` «Դաշինք» կուսակցությունը, որը հետագայում ստիպված եղավ լուծարել: Այժմ Բաբայանը զբաղված է բիզնեսով:
Արկադի Ղուկասյան - Ծնվել է 1957 թվականին, Ստեփանակերտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում, սկզբում` որպես թղթակից, հետո` գլխավոր խմբագրի տեղակալ: 1992-ին դարձել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր: Միաժամանակ ԼՂ բանակցություններում Ղարաբաղի պատվիրակության ղեկավարն էր: 1993-ին դարձել է ԼՂՀ առաջին ԱԳ նախարարը, 1997-ին` ԼՂՀ 2-րդ նախագահ: Հայաստան է տեղափոխվել 2007-ին` ԼՂՀ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո եւ այլեւս չի վերադարձել Արցախ: Ներկայումս բնակվում է Երեւանում: Հատուկ հանձնարարություններով դեսպան է:
Օլեգ Եսայան - Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 12-ին, ԼՂ Մարտունու շրջանի Սոս գյուղում: 1991-92-ին ԼՂՀ ԳԽ պատգամավոր է եղել, 1992-ին դարձել է ԼՂՀ առաջին վարչապետը: 2004-ին նա հիմնավորապես տեղափոխվել է Հայաստան եւ այլեւս չի վերադարձել Արցախ: 2004-2006-ին եղել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ, 2006-ին Քոչարյանը նրան նշանակեց Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2010-ի հունվարին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներկայումս բնակվում է Մոսկվայում:
Սեյրան Օհանյան - Ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Շուշի քաղաքում: 1992-ից ծառայել է ԼՂՀ պաշտպանական բանակում: 1994-1998 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, 1999-ին դարձել է ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Հայաստան է տեղափոխվել 2007-ին, ներկայումս բնակվում է Երեւանում: 2007-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ 2008-ին` ՀՀ պաշտպանության նախարար:
Արթուր Աղաբեկյան - Ծնվել է 1963-ի նոյեմբերի 24-ին, ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: 1992-ին եղել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական, 1992-96թթ. ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար, 1997-99թթ.` 1-ին ՊՇ հարավ-արեւելյան բրիգադի հրամանատար, 1999-ին նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար: 2000 թվականից տեղափոխվել է Հայաստան եւ այլեւս չի վերադարձել Արցախ: Ներկայումս բնակվում է Երեւանում: 2000-2007թթ. ՀՀ պաշտպանության փոխնախարար էր, 2007-ից մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Սերգեյ Չալյան - ՀՀ գլխավոր զինկոմիսարն է: Ծնվել է 1966-ի հոկտեմբերի 9-ին, Կիրովաբադում: Ապրել է Ղարաբաղում եւ երկար տարիներ (1992-ից սկսած) ԼՂՀ-ում զորամասի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ է աշխատել: Հայաստան է տեղափոխվել 2000-ին` նշանակվելով ՀՀ ԶՈՒ հետախուզական վարչության պետի տեղակալ: Ներկայումս բնակվում է Երեւանում: 2002-ին նշանակվել է ՊՆ կազմզորահավաքային վարչության պետ, իսկ 2009-ին` ՀՀ գլխավոր զինկոմիսար: Մամուլում նրա մասին ու-շագրավ հրապարակումներ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդը» հոկտեմբերի 13-ի համարում գրել է, որ ՀՀ գլխավոր զինկոմը յուրահատուկ սեր ունի խաղատների հանդեպ, որ «Ռենջ Ռովեր» մակնիշի 7 մեքենա ունի, իսկ վերջերս 35 հազար դոլար արժողությամբ լողավազան է կառուցել Ձորաղբյուրի առանձնատանը:
Ալեքսան Հարությունյան - Ծնվել է 1965 թվականի հուլիսի 10-ին, ԼՂ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1982-89թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, 89-92թթ.` ԵՊՀ ասպիրանտուրայում եւ այլեւս երբեք Ղարաբաղ բնակության չի վերադարձել: Ներկայումս բնակվում է Երեւանում: 1997-98-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետն էր, Հարությունյանը եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, իսկ երբ Քոչարյանը տեղափոխվեց Բաղրամյան 26, Հարությունյանը եւս տեղափոխվեց` դառնալով Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը: 2003-ից մինչ օրս Ալեքսան Հարությունյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է:
Վաչիկ Ղազարյան - Նրա պաշտոնական կենսագրությունը չհաջողվեց գտնել: Ավելի շատ հայտնի է որպես Սերժի Վաչո: Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Վաչոն, որ Սարգսյանի վարորդն ու թիկնապահն էր, հետագայում այստեղ դարձավ գեներալ Վաչիկ Ղազարյան: Ներկայումս բնակվում է Երեւանում: Համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նրա թիկնազորի պետն է: Այսօր համարվում է մեծ ու կարեւոր հարցեր լուծող դեմք:
Վարուժան Գրիգորյան - Ծնվել է ԼՂ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում: «Փեթակ» տոնավաճառի տերն է: Բայց երբ նշանակվել է Սերժ Սարգսյանի գործերի կառավարիչի տեղակալ, փաստաթղթերում տոնավաճառի սեփականատեր է դարձրել դստերը: Ըստ մամուլի հրապարակումների, միայն «Փեթակ» տոնավաճառը Վարուժան Գրիգորյանին ամսական մոտ 400 հազար դոլար եկամուտ է բերում: Բնակվում է Երեւանում: Շարունակում է աշխատել Բաղրամյան 26-ում. նախագահական նստավայրի գործերի կառավարիչն է: Ղարաբաղից արտագաղթել է 90-ականների վերջերին:
Իրավիճակի զավեշտն այն է, որ Ղարաբաղից արտագաղթում են ոչ միայն ղարաբաղցի, այլ նաեւ եկվոր պաշտոնյաները: Ահավասիկ:
Նաիրա Մելքումյան - Ծնվել է 1953 թվականին, Երեւանում: 1995-ին աշխատանքի է անցել ԼՂՀ ԱԳՆ-ում` սկզբում Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի տեղակալն էր, այնուհետեւ` մշտական ներկայացուցիչը: 1997-ի հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար: 2002-ի հոկտեմբերից զբաղեցրել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Պաշտոնանկությունից հետո, 2003 թվականին վերադարձել է Հայաստան: Ներկայումս բնակվում է Երեւանում:
Արման Մելիքյան - Ծնվել է 1963 թվականին, Երեւանում: 2004 թվականին նշանակվել է ԼՂ արտաքին գործերի նախարար, 2005 թվականին ստանձնել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը: Հայաստան է վերադարձել 2007-ին, պաշտոնանկությունից հետո: Ներկայումս բնակվում է Երեւանում:
Անուշավան Դանիելյան - Ծնվել է 1956 թվականին, Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում: 1999-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետ եւ պաշտոնավարել մինչեւ 2007 թվականը: Պաշտոնանկությունից հետո արտագաղթել է Հայաստան: Ներկայումս բնակվում է Երեւանում: Մինչ ԼՂՀ վարչապետ նշանակվելը բնակվել է Ղրիմում:
1988-ից հետո Ղարաբաղից Հայաստան գաղթած պաշտոնյաների ցանկը կարելի է շարունակել: Պետական կառավարման համակարգի միջին օղակներում այդպիսի տասնյակ մարդիկ կան: Հենց նրանց գործունեության հետեւանքով է «սեպ խրվել ազգի երկու հատվածների» միջեւ, եւ դժվար թե այդ սեպը վերանա, քանի դեռ նրանք չեն ներգաղթել Ղարաբաղ: Հետաքրքիր է, որ ոմանք նախընտրում են նույնիսկ որպես երիտասարդ թոշակառու մնալ Երեւանում, բայց չվերադառնալ ԼՂ:
Հ.Գ. Վերը նշված ցանկը, իհարկե, ամբողջական չէր լինի առանց վաղամեռիկ մի շարք պաշտոնյաների թվարկման, ինչն էլ անում ենք սրտի կսկիծով:
Գրիգորի Սարկիսյան - Նրա պաշտոնական կենսագրությունը գտնել չհաջողվեց: Ավելի շատ հայտնի էր որպես Քոչարյանի Գրիշ: Գրիգորի Սարկիսյանը Ղարաբաղից Հայաստան գաղթեց Ռոբերտ Քոչարյանի հետ` 1997-ին: Սարկիսովը Քոչարյանի թիկնապահն ու ամենահավատարիմ մարդկանցից մեկն էր համարվում: Հետագայում դարձավ գեներալ-մայոր եւ նշանակվեց Պետական պահպանության ծառայության պետ: 2009-ի սեպտեմբերի 6-ին նա իր առանձնատանը հանկարծամահ եղավ: Հուղարկավորված է Երեւանի քաղաքային պանթեոնում:
Շահեն Հովասափյան - ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության նախկին պետ: 2006-ի սեպտեմբերի 6-ին իր ծառայողական մեքենայի մեջ նպատակային պայթյունով սպանվեց: Ծնվել է ԼՂ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: Հայաստան է տեղափոխվել 1993-ին: Հուղարկավորված է Աբովյանի քաղաքային գերեզմանատանը:
Լեոնարդ Պետրոսյան - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար, որն սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ: Ծնվել է 1953-ի հոկտեմբերի 13-ին, ԼՂ Մարտունի ավանում: 1995-98թթ. եղել է ԼՂՀ վարչապետ, ապա` տեղափոխվել Երեւան: Հուղարկավորված է Երեւանի քաղաքային պանթեոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT