Լիսկան ծեծել է Սիլվային

16/11/2011 schedule10:21

Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա եւ հարվածներ տեղացել նրա վրա: Սիլվա Համբարձումյանը մեզ պատմեց, որ ինքը հյուրանոցից դուրս էր գալիս, այդ պահին հայտնվել է մարզպետը. Խաչատրյանը, ըստ գործարար կնոջ, նաեւ` ըստ ականատեսների, ծնկով հարվածել է Համբարձումյանի փորին, այնուհետեւ հարվածներ տեղացել գլխին: «Այնտեղ տղամարդիկ կային, քաշեցին մի կողմ»,- պատմում էր Սիլվա Համբարձումյանը: Տղամարդկանցից մեկը, ըստ նրա, եղել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, մյուսը` Արարատ-Հայաթի սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Սարգսյանը, մյուսն էլ, ըստ նախնական տեղեկությունների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կնոջը հարվածելիս Սուրեն Խաչատրյանը ոչինչ չի ասել: Միջադեպը, ըստ տուժողի, ֆիքսվել է նաեւ հյուրանոցի անվտանգության տեսախցիկներով, եւ Սիլվա Համբարձումյանը պատրաստվում էր վերցնել տեսագրությունը եւ դիմել ոստիկանություն: «Սպասում եմ փաստաբանիս, որ գնանք ոստիկանություն»,- ասաց գործարար կինը: Ըստ նրա, դեմքի վրա հետքեր չեն մնացել: «Եթե տղամարդիկ չքաշեին, կարող է դեռ շարունակվեր»,- ասաց Համբարձումյանը: Ըստ նրա, մարզպետի հարձակումն իր վրա միանշանակ կապված էր իր վերջին հայտարարությունների հետ: Համբարձումյանը անցյալ շաբաթ իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող Լիճվազ-Թեյի հանքից գողացել է թանկարժեք սարքավորումներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հայտնել էր, որ սույն հայտարարությամբ սկսել է զբաղվել Հատուկ քննչական ծառայությունը: Երեկ մենք վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանին գրավոր եւ բանավոր հարց ենք ուղղել` Սուրեն Խաչատրյանը պատժվելո՞ւ է իր արարքի համար: Պատասխան, սակայն, առայժմ չենք ստացել: Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները շրջում են արդեն մի քանի շաբաթ. ենթադրվում է, որ պաշտոնանկության շեմին կանգնած մարզպետը իր բարկությունը թափել է գործարար կնոջ վրա: Երեկ մեզ չհաջողվեց միջադեպի վերաբերյալ մանրամասներ ստանալ Սամվել Սարգսյանից, Արմեն Ղուլարյանից կամ Խաչիկ Մանուկյանից: Վերջինս, սակայն, լրատվական կայքերից մեկին ասել է, որ դեպքի ժամանակ չի եղել «Մարիոթ» հյուրանոցում, այլ եկել է ավելի ուշ:

Տպել
1045 դիտում

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին