«Ֆիլիպ Մորրիս» Արմենիան միացել է Ապագա հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրին

27/09/2024 schedule12:50

«Ապագա» բարեգործական հիմնադրամը Հայաստանի ամբողջ տարածքում շուրջ 7 տարի է՝ իրականացնում է առողջապահական, կրթական, սոցիալական և մշակութային տարբեր ծրագրեր: Նպատակը մեկն է՝ աջակցել ընտանիքներին, երիտասարդներին, անհատներին՝ ունենալու բարեկեցիկ ապագա:

Նկատենք, որ հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում ամենակարևոր ներուժի՝ երիտասարդների համար և նրանց պահում իր ուշադրության կենտրոնում: Դրա շրջանակում էլ արդեն երկու տարի է՝ իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, որի նպատակն է ապահովել ուսանողներին մասնագիտական զբաղվածությամբ:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է. «Մեր բոլորիս նպատակը մեկն է՝ մոտիվացնել ուսանողներին: Ի՞նչ է պետք դրա համար՝ կազմակերպել մասնագիտական պրակտիկա, տրամադրել տարբեր ոչ կրթական դասընթացներ և, իհարկե, ուսման վճար»:

Այս ամենը կազմակերպելու համար Հիմնադրամը Ֆինանսների նախարարության հետ համատեղ սեպտեմբերի 24-ին ստորագրեց հուշագիր, որի համաձայն՝ այս տարի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրում ներառված 33 ուսանողից 12-ը Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցության շնորհիվ արդեն իսկ ընդգրկվել է Ֆինանսների նախարարության տարբեր վարչություններ, որտեղ անցնում են իրենց մասնագիտական պրակտիկան:

461206576_833271978980220_7501690073981377600_n.jpg (161 KB)

«Ֆիլիպ Մորրիս» ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը անկեղծացավ՝ ֆինանասների նախարարությունն իր ամենասիրելի նախարարություններից մեկն է, որովհետև բազմիցս ականատես է եղել նախարարության պրոֆեսիանալիզմին և փորձին.

«Ուրախ եմ, որ պետական սեկտորում ծրագրի իրականացման առաջին նախաձեռնությունը սկսվում է ֆինանասների նախարարությունից: Ինքս աշախատելով և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում, ուզում եմ ուսանողներին ասել, որ պետական սեկտորում աշխատելը շատ հետաքրքիր է, և երբ ինչ-որ մի բան եք անում, դա մեծ բան է, մեծ ռեֆորմ՝ ներդրում երկրի զարգացման համար. դա շատ ոգևորիչ է ու մոտիվացնող»:

Ֆինանսների նախարարի Գլխավոր քարտուղարի տեղակալ Արայիկ Եսայանն էլ նկատում է՝ շատերին թվում է, թե պետական համակարգում աշխատանքը ձանձրալի է, ոչ այդքան գրավիչ, սակայն իրականում այդպես չէ:

«Մեծ պատիվ է աշխատել պետական համակարգում, լինել այն բարեփոխումների մասը, որ այսօր իրականանում է: Շատ հարցերի պատասխան նաև սերնդափոխության մեջ է, և ուզում ենք մեր ուսանողներին մեսիջ հեղել, որ լավ կրթությունը նաև նպաստում է պետական համակարգում փոխելու այն պատկերացումները, որոնք կան: Շատ մարդիկ, պետական համակարգ գալով, իրենց լուման են բերում, և դա օգնում է ավելի լավը դարձնել մեր կյանքը»:

Ֆինանսների նախարարության՝ Մարդկանց հետ աշխատանքների վարչության պետի պաշտոնակատար Հայկանուշ Տեր-Վարդանյանն էլ ասում է՝ Ֆինանսների նախարարությունը մեծապես կարևորում է կրթական և զարգացման միջավայրի ստեղծումը, երիտասարդների հետ համագործակցությունը, քանի որ գիտակցում է՝ երիտասարդներն են երկրի ապագան:

«Այդ առումով մենք մի շարք համագործակցության ծրագրեր ունենք, որոնցից մեկը «Ապագա» հիմնադրամի հետ է, որի հետ համագործակցության շրջանակում 12 երիտասարդ 5 ամիս շարունակ կներգրավվի նախարարության վարչությունների աշխատանքներում և կստանա գիտելիք և հմտություններ: Լավագույններին փորձելու ենք աշխատանք առաջարկել, մոտավորապես՝ եռամսյա տևողությամբ սկզբնական շրջանի համար, հետագայում, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հնարավոր է՝ համագործակցությունը շարունակվի»,- հույս է հայտնում Տեր-Վարդանյանը:

461270778_833271968980221_7653438458190637141_n.jpg (145 KB)

Հարցին՝ իսկ ինչո՞ւ միանալ «Ապագա» հիմնադրամի ամենատարբեր ծրագրերին, հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը պատասխանում է. «Որովհետև կառույցներ կան, որոնք տրամադրում են կրթաթոշակ, կառույցներ կան, որոնք տալիս են վարձավճար, «Ապագա» հիմնադրամը ամբողջությամբ փաթեթ է ներկայացնում և տալիս հնարավորություն՝ մեկ տեղում ստանալ այդ ամբողջ փաթեթը, վերջում՝ նաև հիմնական աշխատանք: Այսինքն՝ մենք տրամադրում ենք ուսման վարձի փոխհատուցում, ստեղծում հնարավորություն տարբեր թեմաներով թոփ մենեջերների կողմից դասընթացների մասնակցության, տրամադրում ենք նաև մասնագիտական պրակտիկա: Ովքեր կարողանում են հաջող անցնել այդ ողջ գործընթացը, ապահովում ենք հիմնական աշխատանքով: Անցյալ տարվանից 10 ուսանող ունենք, որոնք հաջողել են, անցել մասնագիտական աշխատանքի և այսօր արդեն հիմնական աշխատանք ունեն տարբեր կառույցներում»:

Ռոզա Սոլոմոնյանը նշում է, որ հիմնադրամը չէր կարող ծրագրեր իրականացնել, եթե չունենար աջակից կազմակերպություններ: Այդ իմաստով ծրագրի կայացմանը մեծ նպաստ է ունեցել «Ֆիլիպ Մորրիս» ինթերնեյշնլ ընկերությունը:

«Ֆիլիպ Մորրիս» ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի կառավարիչ Վիկտորիա Պողոսյանն էլ ուրախությամբ նշում է, որ «Ապագա» հիմնադրամի հետ «Ֆիլիպ Մորրիս»-ը տարբեր նախաձեռնությունների շուրջ աշխատել է մի քանի տարի, իսկ երբ իմացել է այս տարվա ծրագրի մասին՝ կապված կրթության ոլորտում ներդրման և արդիական լուծումների հետ, որոշել է անպայման դառնալ դրա մաս:

«Ընկերության համար կարևոր է իրականացնել ծրագրեր, որոնք աջակցում են երկրի տնտեսական զարգացմանը, իսկ այս ծրագիրը ևս տնտեսական զարգացման կոմպոնենտ է, որովհետև ինչքան նոր մասնագետներ ունենանք, ինչքան հնարավորություններ ստեղծենք ուսանողների համար՝ մուտք գործելու աշխատաշուկա, այնքան մեր տնտեսությունն ավելի կայուն ու զարգացած կլինի: Կարող եմ ասել, որ պետական սեկտորում աշխատանքը շատ կարևոր է, և շատ ուրախալի է, որ Ֆինանսների նախարարությունը միացել է ծրագրին:»,- ասում է նա:

«Կամպուս»-ը՝ Հայաստանում առաջին ուսանողական էկոհամակարգը, ևս միացել է «Ապագա» բարեգործական հիմնադրամի ծրագրին և համագործակցության շրջանակում փորձում է ծրագիրն ավելի հասանելի դարձնել ուսանողներին:

«Կամպուս»-ի համահիմնադիր Նարեկ Մարությանը նկատում է. «Համագործակցում ենք բոլոր համալսարանների հետ, որպեսզի այդ ամեն ինչը տարածենք, փորձում ենք ընդգրկել նոր գործընկերներ ու բոլոր ֆորմատներով: Ինքս, լինելով ուսանող, կարող եմ ասել, որ հնարավորություններ շատ քիչ են ընձեռվում: Ինչքան շատ լինեն նման ծրագրերը, այդքան ավելի շատ ուսանողներ կգտնեն պրակտիկայի հնարավորություն և ավելի կոմպետենտ մասնագետ կդառնան»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

Տպել
556 դիտում

Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում

«Ձեր թիմակիցը ԼՂ բնակիչներին զավեշտ է ասել, մի՛ ընդհատեք», «Դադարեցրե՛ք». բանավեճ՝ ԱԺ-ում

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի Բելառուսի վրա, մենք միջուկային զենք կկիրառենք. Լուկաշենկո

Միրզոյանը և Արաղչին Նյու Յորքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հայկական կողմը բանակցություններ է վարել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի հետ. համատեղ աշխատանքում կա դրական տեղաշարժ

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը զոհած հայերի հիշատակին

Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Ուսպենսկայան հաղթել է իրեն «մուրացկան» անվանած Կիրկորովի դեմ դատավարությունը և փոխհատուցում կստանա

Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ն իրավապահների ստուգումների ժամանակ ազատված է եղել աշխատանքից․ մանրամասներ

Արարատ Միրզոյանը ցավակցել է լիբանանցի գործընկերոջը

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ դրամի տարբեր ապրանքների ստվերային շրջանառություն (տեսանյութ)

Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել

ՆԳՆ ոստիկանությունն արձագանքել է դպրոցների մոտից երեխաներ առևանգելու լուրերին. կա ձերբակալված

Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը (տեսանյութ)

«Ֆիլիպ Մորրիս» Արմենիան միացել է Ապագա հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրին

Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու համար. նրա նկատմամբ նախաձեռնվել է քրվարույթ

Եռաբլուրը մի տեղ է, որտեղ պետք է մտածենք ավելի ուժեղ բանակ ունենալու մասին․ Արշակյան

Շահրամանյանը մեկնաբանել է՝ ինչու ադրբեջանցիներն իրեն չեն ձերբակալել

«Զիբիլի վրայի կատվին տարեք». Ալեն Սիմոնյանը՝ Մետաքսե Հակոբյանին (տեսանյութ)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ

Հայտնի է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացողների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Արդար չէ տապալված շարժման ողջ պատասխանատվությունը թողնել մեկի վրա, սուտասան տերտերին դուք եք ծնել, սնել. Չախոյան

Սուրեն Պապիկյանն ու Էդուարդ Ասրյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ)

Չի կարելի դատաիրավական բարեփոխումների կատաղի հակառակորդի գիրքը գրկել, գալ փոխնախարարի սենյակ, բարի ազատում. Սաֆարյան

ՊԵԿ նախագահի տեղակալները կառուցապատման ոլորտի տնտեսվարողների հետ քննարկել են հարկային օրենսդրական փոփոխությունները

Երկու կողմն էլ ակնկալում է խաղաղություն և ջանքեր գործադրում. Էրդողանը հայտնել է՝ ինչ է քննարկվել Փաշինյանի հետ

Գրիգորյանը և Ֆրայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

Լիլիթ Մակունցը և Ջոշուա Վոլցն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությանը

Ռուսաստանի հետ հարաբերություններում կան խնդիրներ, պետք է լուծել դրանք. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա, պետք է ներպետական ընթացակարգերն ավարտել. փոխվարչապետ

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր»

Աննա Հակոբյանը դահլիճում հետևել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը զբոսնել են Նյու Յորքում (տեսանյութ)

Կիևյան կամրջի վրա բախվել է 3 մեքենա, կան տուժածներ (լուսանկարներ)

Մուսալեռում տուն և անասնագոմեր են հրդեհվել

Խաղաղությունն այնքան մոտ է, մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն. ՀՀ վարչապետ

Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարություն

Գազանջատում Լոռիում. հասցեներ