Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել և շարունակվում են կենսական նշանակություն ունեցող շինաշխատանքներ

29/09/2024 schedule17:28

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

Գազաֆիկացվել է Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրը (մ/ճ և ց/ճ գազատար): 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 75.15 մլն դրամ արժեքով՝ 45% Կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի իրականացման արդյունքում կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը։ Ծրագրով նախատեսվում է հարևան Ամբերդ բնակավայրի բաշխիչ ցանցից մինչև Լեռնամերձ բնակավայրի կենտրոնական հատված անցկացնել 4500մ գազատար, այնուհետև կառուցել ներհամայնքային ցանցը՝ 2500մ երկարությամբ։ Ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնամերձ բնակավայրի թվով 525 բնակիչ կամ 101 տնտեսություն։

Գազաֆիկացվում են նաև Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 38 մլն. դրամ արժեքով, որից 45%-ը Կառավարության, 55%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի արդյունքում կգազաֆիկացվեն Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները՝ 2524գծ.մ երկարությամբ, ծրագրի շահառուն՝ 48 տնտեսություն։

Խոյ համայնքի Այգեշատ, Ամբերդ, Ծիածան, Ծաղկունք, Արագած, Դողս, Հովտամեջ բնակավայրերում վերակառուցվում են ներտնտեսային ոռոգման ջրագծերը: 2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում, 60% Կառավարության, 40% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են հետևյալ բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքները.

Դողս բնակավայր- 18․7 մլն դրամ, երկարությունը՝ 0.2կմ, 23հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 54 տնտեսություն։ Հովտամեջ բնակավայր- 33․6 մլն դրամ, երկարությունը՝ 0.5կմ, 67հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 78 տնտեսություն։

Ընթացքի մեջ է Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցումը - 115․15 մլն դրամ, երկարությունը՝ 3կմ, 98հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 105 տնտեսություն։

Հայթաղ գյուղում իրականացվում է մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 216.2 մլն դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրով նախատեսվում է Հայթաղ բնակավայրում հիմնանորոգել և ընդլայնել մանկապարտեզը՝ 540քմ մակերեսով, բարեկարգել 250քմ մակերեսով տարածք։ Ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը՝ 90։

Իրականացվում են նաև Արագած գյուղի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգման և ջեռուցման աշխատանքները:

2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 58.5 մլն. դրամ է, որը ֆինանսավորվում է 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի արդյունքում կվերանորոգվեն Արագած գյուղի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերը, կանցկացվի ջեռուցման համակարգ՝ 600քմ մակերեսով, նախատեսվող սաների թիվը՝ 80։

2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում իրականացվել են Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 51.3 մլն դրամ է, որը ֆինանսավորվել է 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին և շենքը շահագործման է հանձնվել:

Այգեշատ բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է 1968-1970 թվականներին, շենքը երբևէ չի վերանորոգվել։ Ծրագրով իրականացվել են խոհանոցային մասի տանիքի ամբողջական վերանորոգում, պատուհանների և դռների փոխարինում, լուսավորության, կոյուղու ջրագծերի, ջեռուցման համակարգի անցկացում, պատերի բարեկարգում, հատակի մասնակի սալիկապատում և լամինատային հատակի փոխարինման աշխատանքներ՝ ընդհանուր մակերեսը 666․3քմ, բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 150քմ։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։

Տպել
641 դիտում

2 բնակարան, «Պորշ» մակնիշի ավտոմեքենա. ինչ է հայտարարագրել Սասուն Խաչատրյանը

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Մակեևկա բնակավայրը

Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ. «Խելահեղ SEANCE»-ով տրվեց Գյումրու դրամատիկականի 159-րդ թատերաշրջանի մեկնարկը

Անցկացվել է «YEREVAN COLOR RUN» վազքարշավը (տեսանյութ)

44-ամյա տղամարդուն նստեցրել են մեքենան, տարել անհայտ ուղղությամբ, սպառնացել. նա գաղտնի կապ է հաստատել մոր ու քրոջ հետ

Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել և շարունակվում են կենսական նշանակություն ունեցող շինաշխատանքներ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը

ՖԻՖԱ-ն հայտնել է 2025թ․ ակումբային աշխարհի առաջնության եզրափակչի անցկացման վայրը

Դիակի վրա վնասվածքներ չկան. հայտնաբերվել է սպանված «Հըզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը

Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հնարավոր հանդիպման մասին

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներքաշվել ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ

Գնել Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարարը եղել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատվածում

Երևանում «Կամազ» բեռնատար են գողացել

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Էջմիածնի Մայր տաճարը շուրջ 12 տարվա հիմնանորոգումից հետո վերաօծվեց և բացեց դռները (լուսանկարներ)

Քյավառցի 5 կնիգ եկան, 4-ը մեջը նստան, 1-ը՝ կողքս, մեկ էլ, թե՝ քշա բաղնիք. պատմական քաղաքի պայծառ գույնը՝ ֆայտոնչի Սամվել

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

Սուրբ Էջմիածին՝ Մայր տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»-ի վարորդը լքել է դեպքի վայրը, կա վիրավոր

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՌԴ ՀՕՊ-ը գիշերը 125 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. տեղումները կվերադառնան հոկտեմբերի 1-ից

Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ես ոչ մեկին չեմ աջակցել ու չեմ էլ աջակցելու. Ծառուկյանն ասաց՝ որտեղ է հանդիպել Գալստանյանի հետ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Եզրափակվել է Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ

Քոլեջում 16-ամյա ուսանողը դանակահարել է համակուրսեցուն. տղան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 2 մարզում. հասցեներ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 29-ին

Եկել է հրադադարի ժամանակը. Բայդենը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի և Լիբանանի սահմանին

Կարևորվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքումը

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Մայր տաճարի վերաօծման արարողությանը (տեսանյութ)

Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ զրուցել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ. լուսանկարներ, տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակից դպրոցականների հետ (տեսանյութ)

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փորձեցինք դպրոցականներին քաջալերել, որ ավելի համարձակ լինեն պարահրապարակներում և ընդհանրապես կյանքում. վարչապետ

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը