Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

29/09/2024 schedule20:46

Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը:

50471_b.jpg (678 KB)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:

50474_b.jpg (794 KB)

Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:

50461_b.jpg (764 KB)

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ:

50473_b.jpg (629 KB)

50470_b.jpg (533 KB)

Հաղթողներին պարգևները հանձնել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ մասնակցության համար: «Մեր նպատակադրումը մեկն է` ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզենք: Մենք ուզում ենք՝ առողջ ապրելակերպը քարոզելուն զուգահեռ նաև թիմային պայքարի տրամաբանությունը քարոզենք: Հիմա դպրոցականների շրջանում չունենք անհատական մրցամարտ ենթադրող մրցաշարեր «Վարչապետի գավաթի» ֆորմատով: Ե՛վ սեղանի թենիսը, և՛ խճուղային վազքը, և՛ հեծանվավազքը, բոլորը թիմային տրամաբանության մեջ են դրված»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրա առանցքային նպատակն է զարգացնել թիմային ոգին, պայքարի թիմային մեթոդը, համագործակցությունը ու փոխօգնությունն դպրոցականների, ինչպես նաև՝ հանրության շրջանում:

50458_b.jpg (1.70 MB)

Վարչապետը մրցաշարերի անցկացման կարևորությունն ընդգծել է նաև բնակավայրերի զարգացման համատեքստում, քանի որ այն աշխուժություն է բերում բնակավայրի, համայնքի կյանքում. «Կարևոր է, որ մենք ամեն ինչ չկենտրոնացնենք Երևանում, խոշոր քաղաքներում կամ խոշոր բնակավայրերում: Եվ կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագրությունը փորձում ենք հնարավորինս դեպի մարզեր տանել, որը նույնպես տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ է»: Նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է Ջերմուկում անցկացնել նաև հեղինակային երգի դպրոցական փառատոն:

50445_b.jpg (952 KB)

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մրցաշարի կազմակերպիչներին և ուսուցիչներին՝ կատարված աշխատանքի համար:

Տպել
867 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին

2 բնակարան, «Պորշ» մակնիշի ավտոմեքենա. ինչ է հայտարարագրել Սասուն Խաչատրյանը

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Մակեևկա բնակավայրը

Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ. «Խելահեղ SEANCE»-ով տրվեց Գյումրու դրամատիկականի 159-րդ թատերաշրջանի մեկնարկը

Անցկացվել է «YEREVAN COLOR RUN» վազքարշավը (տեսանյութ)

44-ամյա տղամարդուն նստեցրել են մեքենան, տարել անհայտ ուղղությամբ, սպառնացել. նա գաղտնի կապ է հաստատել մոր ու քրոջ հետ

Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել և շարունակվում են կենսական նշանակություն ունեցող շինաշխատանքներ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը

ՖԻՖԱ-ն հայտնել է 2025թ․ ակումբային աշխարհի առաջնության եզրափակչի անցկացման վայրը

Դիակի վրա վնասվածքներ չկան. հայտնաբերվել է սպանված «Հըզբոլլահ»-ի առաջնորդի մարմինը

Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հնարավոր հանդիպման մասին

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներքաշվել ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ

Գնել Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարարը եղել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատվածում

Երևանում «Կամազ» բեռնատար են գողացել

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Էջմիածնի Մայր տաճարը շուրջ 12 տարվա հիմնանորոգումից հետո վերաօծվեց և բացեց դռները (լուսանկարներ)

Քյավառցի 5 կնիգ եկան, 4-ը մեջը նստան, 1-ը՝ կողքս, մեկ էլ, թե՝ քշա բաղնիք. պատմական քաղաքի պայծառ գույնը՝ ֆայտոնչի Սամվել

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին

Սուրբ Էջմիածին՝ Մայր տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»-ի վարորդը լքել է դեպքի վայրը, կա վիրավոր

Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՌԴ ՀՕՊ-ը գիշերը 125 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. տեղումները կվերադառնան հոկտեմբերի 1-ից

Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ես ոչ մեկին չեմ աջակցել ու չեմ էլ աջակցելու. Ծառուկյանն ասաց՝ որտեղ է հանդիպել Գալստանյանի հետ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Եզրափակվել է Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը. ԱԳՆ

Քոլեջում 16-ամյա ուսանողը դանակահարել է համակուրսեցուն. տղան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 2 մարզում. հասցեներ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 29-ին

Եկել է հրադադարի ժամանակը. Բայդենը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իսրայելի և Լիբանանի սահմանին

Կարևորվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքումը

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Մայր տաճարի վերաօծման արարողությանը (տեսանյութ)

Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ զրուցել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ. լուսանկարներ, տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակից դպրոցականների հետ (տեսանյութ)

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փորձեցինք դպրոցականներին քաջալերել, որ ավելի համարձակ լինեն պարահրապարակներում և ընդհանրապես կյանքում. վարչապետ

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի