Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ փորձել է հասկանալ, թե ինչ տրամադրություններ են առկա Ադրբեջանում՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:
- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է կազմակերպել ու հանձնարարել պատրաստվել ինչ-որ կանխարգելիչ գործողության, որը, ըստ նրա, կկանխի «ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքները»։ Ի՞նչ է սա նշանակում:
- Այդ հայտարարության հասցեատերը ՀՀ-ն է. փորձ է կատարվում Ադրբեջանի կողմից վիժեցնել խաղաղության պայմանագիրը, քանի որ մենք անընդհատ ասում ենք, որ խաղաղության պայմանագիրը գրեթե համաձայնեցված է, կարող ենք ստորագրել, պատրաստ ենք, մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում է, իր բնավորությանը բնորոշ, իրավիճակն ավելի սրել: Ադրբեջանի ձեռագիրը հետևյալն է. երբ որ հարցը մոտ է լինում հանգուցալուծման, փորձում է անընդհատ ի հայտ բերել նոր խնդիրներ, որովհետև խաղաղության պայմանագիրը չի արտացոլում իր ամբողջական շահերը: Ադրբեջանի պահանջածը շատ ավելի մեծ է, քան կա խաղաղության պայմանագրում, կարճ և կոնկրետ՝ ինքն ուզում է «Զանգեզուրյան միջանցք»: Այս դեպքում Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, բայց այս հայտարարությունը այս փուլում համարում եմ շանտաժ և մեզ վախեցնելու միջոց: Միևնույն ժամանակ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական գործողությունների տրամաբանությունից, սակայն ինքը դեռևս չունի հստակ ժամանակացույց, թե երբ այն պետք է սկսվի: Ադրբեջանը հստակորեն դիրքավորված սպասում է հարմար պահի, իսկ հարմար պահը նրա համար Իրանին մեծ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է. երբ Իրանը զբաղված լինի այլ ճակատում՝ այլ ռազմական գործողություններով, Ադրբեջանը իր ռևանշիստական նկրտումները կսկսի իրականություն դարձնել՝ հարձակվելով ՀՀ-ի վրա:
- ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ ԿՈՊ29-ից հետո Ադրբեջանը պատրաստվում է որոշակի ռազմական գործողությունների: Որքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարը, և ինչո՞ւ է ԱԳ նախարարի մակարդակով այս մասին խոսվում:
- Ես կարծում եմ, որ ամեն դեպքում պաշտոնական աղբյուրները շատ ավելի տեղեկացված են, քան փորձագիտական դաշտը, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ այդ հայտարարությունները նաև հիմնված են նրա վրա, որ Ադրբեջանը վերջին շրջանում իրականացնում է լայնածավալ զորավարժություններ բարձր լեռնային պայմաններում, բարձր կլիմայական պայմաններում, գիշերային պայմաններում սցենարներով, ինչպես նաև՝ մեծածավալ ռազմական տեխնիկայի և զինամթերքի գնումներ, որոնք ենթադրում են հարձակվողական բնույթի: Նաև՝ Ադրբեջանի բոլոր մակարդակի հայտարարություններն առ այն, որ իրենք կանխարգելիչ գործողությունների պետք է գնան, խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, սակայն ԱԳՆ-ի հայտարարությունը և այն ժամանակացույցը, որի մասին խոսվել է, կարծում եմ՝ նաև աշխարհին զգուշացնելու համար է, որպեսզի աշխարհը Ադրբեջանի հետ աշխատի և այդ ֆորումից հետո թույլ չտա, որ գնա արկածախնդրությամբ:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կարող են խաղաղության պայմանագրի դեռևս համաձայնեցված կետերը ստորագրել. ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ սա իրենց համար ընդունելի տարբերակ չէ, քանի որ բոլոր կետերը հավասարապես կարևոր են: Սա արդյո՞ք խոսում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին, իրականում Ադրբեջանը հակվա՞ծ է խաղաղության, թե՞ պատերազմի:
- Ադրբեջանն ավելի շատ հակված է պատերազմի: Խաղաղության պայմանագիրը ալիևյան ռեժիմի ավարտն է, որովհետև 2020 թվականից հետո Բաքվի բռնապետը իր հանրությանն անընդհատ ասել է, որ շատ շուտով կլինի «Զանգեզուրյան միջանցք»-ը, կկարողանան այդպես Նախիջևան գնալ և այլն, և այլն, իսկ խաղաղության պայմանագրով չկա նման որևէ բան, փոխարենը կա տարածքների փոխադարձ ճանաչում, և Ալիևը շատ լավ գիտակցում է, որ ամեն գնով խաղաղության պայմանագրի վիժեցումը իր իշխանության ժամկետի երկարացումն է, և եթե այն ընդհանրապես չստորագրվի, իր դինաստիան հավերժ է լինելու: Կարծում եմ, որ իրականում գործ ունենք շատ բարդ անձնավորության՝ դիկտատորի հետ, և այստեղ որքան էլ մենք փորձենք դիվանագիտական, բանակցությունների լեզվով խոսել, միևնույն է, պետք է աշխարհին պարզ հասկացնենք, որ քանի դեռ Ալիևի աթոռը չի երերացել, նա չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, և քանի դեռ Ալիևը չի զգացել, որ իր իշխանության ավարտը մոտ է, իրեն չի կարող որևէ մեկը ստիպել խաղաղության պայմանագիր ստորագրել:
- Իսկ ի՞նչ միտում ունի ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, երբ որ բոլոր հնարավոր հարթակներից խոսվում է խաղաղության մասին:
- Մենք այս քայլով ապահովում ենք հետագայում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում աշխարհի կողմից աջակցություն ստանալու հնարավորությունը, եթե ոչ ռազմական օգնություն, ապա գոնե դիվանագիտական և բարոյական աջակցություն տարբեր միջազգային հարթակներում: Սա շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը մինչև հիմա մեզ ներկայացնում էր որպես օկուպանտ, որպես ջարդարար: Այս դեպքում արդեն հակառակն է լինում, և աշխարհին կարողանում ենք ասել, որ՝ այ, տեսեք՝ մենք՝ սկսած 2020 թվականից, մեր բոլոր հայտարարություններում ասում ենք՝ կողմ ենք, որ անգամ այս պայմաններում ենք պատրաստ ստորագրել, բայց Ադրբեջանը չի ուզում, նոր պահանջներ է ներկայացնում:
- Այնուամենայնիվ, Ադրբեջանը ԿՈՊ29-ից հետո կգնա՞ ռազմական գործողությունների, թե՞ ոչ:
- Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ իր համար հարմար պահը չէ, իսկ այդ հարմար պահը տարածաշրջանում նոր ճակատի բացվելն է, ինչը պայմանավորված է Իրանով, որովհետև շատ մեծ զսպող գործոն է Իրանի գործոնն ու կոշտ դիրքորոշումը, իսկ եթե Իրանը մեկ այլ ճակատում մեկ այլ գործողությամբ զբաղված եղավ, ապա Ադրբեջանը հաջորդ րոպեից սկսած արդեն կարող է գնալ լայնածավալ գործողությունների. գուցե լինեն տեղային սրացումներ, բայց չեմ կարծում, որ լայնածավալ ռազմական գործողություններ ԿՈՊ29-ից հետո հնարավոր են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱվինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT