Հոդված Յիրիկյանի մասին

02/12/2011 schedule10:33

Ռուսական cnews.ru կայքը «MTC-ը վարկավորել է Հայաստանի պոտենցիալ նախագահին» վերնագրով հոդվածում ուշագրավ տվյալներ է հրապարակել «Vivacell» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ռուսական MTC-ը 90 միլիոն դոլարի վարկ է տրամադրել իր հայաստանյան դուստր ընկերության` «Ղ-Տելեկոմ»-ի համասեփականատիրոջը` լիբանանյան Պիեռ եւ Մուսա Ֆատուշ ընտանիքին: Ըստ կայքի, շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆատուշների ընտանիքի բարեկամ, «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների իրականացման համար, որին դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հնարավոր թեկնածու: Պարբերականը հիշեցնում է, որ Լիբանանում ծնված Յիրիկյանը 2001-ին տեղափոխվել է ԼՂ եւ գլխավորել Ֆատուշների ստեղծած «Ղարաբաղ Տելեկոմ» հեռակոմունիկացիոն ընկերությունը: Ըստ կայքի, 2004-ին ՀՀ իշխանությունները «ԱրմենՏել» ընկերությանը զրկել են բջջային կապի բացառիկ արտոնագրից եւ Հայաստանում գործունեության արտոնագիր տվել նաեւ «Ղ-Տելեկոմ»-ին, ինչը այն ժամանակ խոսակցությունների տեղիք տվեց, որ այդ ընկերությունում իրենց շահն ունեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: CNews-ը որպես այս ընկերության առանձնահատկություն է ներկայացնում այն, որ սա MTC խմբի մեջ մտնող օպերատորներից ամենաշատն է գումար ծախսում բարեգործության վրա: Ըստ պարբերականի, այդ գումարների աղբյուր կարող են լինել Լիբանանի հայ համայնքի հանգանակած միջոցները: «Օրինակ, «Ղ-Տելեկոմը» գումարներ է հատկացնում կարիքավորների համար բնակարանների կառուցման, սոցիալական առումով կարեւոր օբյեկտների վերանորոգման, Հայ-ռուսական բարեկամության այգու հիմնման համար, ֆինանսավորում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակը եւ այլն»,- մանրամասնում է CNews-ը: «Ղ-Տելեկոմը» մեծ աշխատանքներ է տանում բարեգործության ոլորտում եւ ԶԼՄ-ներում ակտիվորեն գովազդում է իր գործունեությունը, ինչն էլ Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունների հիմք է ծառայել»,-«Деловой экспресс» շաբաթաթերթի վերլուծաբան Կարեն Արզումանյանի խոսքն է մեջբերում CNews-ը, ապա հավելում, որ «Hayinfo»-ի տվյալներով` Ռոբերտ Քոչարյանը կարող է Յիրիկյանի թեկնածությունը առաջադրել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Վերջում CNews-ը գրում է, որ MTC-ում հրաժարվել են մեկնաբանել Յիրիկյանի քաղաքական հավակնությունների եւ «Ղ-Տելեկոմի»` բարեգործության վրա ծախսվող գումարների վերաբերյալ:

Տպել
1136 դիտում

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Գյումրու ծննդատան ճակատագիրն անորոշ է

Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Չկատարած սպանության համար բանտում 46 տարի անցկացրած քաղաքացուն 1,5 մլն դոլար փոխհատուցում կտան

«Համայնքապետն ինձ պատկանող տարածքում պուրակ է կառուցում». Իջեւանի ավագանու անդամ

Երեւանի քաղաքապետարանի 128 թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար դիմել է շուրջ 2 600 մարդ

Տ. Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի փորձագետ Մեթյու Մյուրեյին

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Գավառում տեղացած կարկուտից 6 ժամ անց դեռ այս պատկերն է (լուսանկարներ)

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը

Անեծքներով չխոսել. հուշեր սերժանտական ծառայության մասին

ՍԴ որոշումը ՀՀ քաղաքացիների համար չէ