Ինչպես պահպանել տեսողությունը համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու դեպքում. մանրամասնում է ակնաբանը

01/12/2024 schedule15:00

21-րդ դարը համարվում է տեխնոլոգիաների դարաշրջան, և աշխատանքների մեծ մասը կապ ունեն համակարգիչների, ամենատարբեր գաջետների կիրառման հետ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են տեսողական և ակնաբուժական խնդիրներ:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Անուշ Ղարիբյանի հետ:

- Տիկին Ղարիբյան, տեսողական խնդիրների առաջացման հիմնական պատճառները որո՞նք են:

-  Տեսողական խնդիրների առաջացման պատճառները բազմաթիվ են, մեծ խումբ են կազմում տարիքային փոփոխությունները/կատարակտ-ոսպնյակի պղտորում, ցանցաթաղանթի ախտահարումներ-տարիքային մակուլոդեգեներացիա, տարիքային պրեսբիոպիա, այն է՝ 40 տարեկանից հետո մոտ տարածությունում տեսողության վատացում, համակարգային հիվանդությունների/շաքարային դիաբետ, ռևմատիկ հիվանդություն, վահանագեղձի ախտահարումներ և այլն: Իհարկե, էկրանները, լինելով բոլորիս առօրյայի անբաժան մաս, չեն կարող ազդեցություն չունենալ տեսողական համակարգի վրա։ Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը, որ կարող է ունենալ, էկրանային ժամանակի չարաշահումը, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումն է, այն է՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև /2 ժամ և ավելի/ ճառագայթման պատճառով քնի խանգարումներ, իսկ փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն առանց հանգստի կամ պաշտպանիչ միջոցների։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են դառնալ նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։

- Օրվա ընթացքում քանի՞ ժամ կարելի է անցկացնել համակարգչի առջև, եթե երկար ժամանակ են անցկացնում, ապա աչքի ի՞նչ վարժություններ պետք է կատարել, պաշտպանիչ մեթոդներ կիրառել:

- Էկրանային ժամանակի սահմանափակման հստակ ուղեցույցներ չկան, կարևոր է պահել տեսողական հիգիենան՝ 20-20-20-երի կանոնը: Ցանկալի է պարբերաբար դադար տալ. յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայել 20 ֆութ (6 մետր) հեռավորության վրա, հայացքը ուղղել սենյակի ամենահեռու կետին, այնուհետև մոտիկ գտնվող տարածքին և այդպես մի քանի անգամ: Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոցներ։

- Գիտենք, որ մեր հասարակությունը սովոր չէ դիմել բժշկի ամենատարբեր խնդիրների դեպքում: Տեսողական խնդիրների պարագայում նման խնդիր կա՞, մարդիկ ո՞ր փուլում են Ձեզ դիմում:

- Իհարկե, ակնային գանգատները բացառություն չեն, և պացիենտները հաճախ դիմում են ակնաբույժին արդեն ուշացած փուլերում: Միաժամանակ տեսողության վատացման գանգատը հիմնականում վախեցնում է մարդկանց, և նրանք դիմում են մեզ ավելի շուտ, քան այլ հիվանդությունների կամ գանգատների դեպքում։

- Համեմատելով նախորդ տարիների տվյալների հետ՝ պացիենտների քանակը գնալով ավելանո՞ւմ է, թե՞ հակառակը. ո՞ր տարիքային խմբերն են ամենաշատը դիմում տեսողական խնդիրների գանգատներով: 

- Ակնային հիվանդություններով պացիենտների քանակը գնալով ավելանում է: Նաև նկատում եմ որոշ տարիքային համարվող հիվանդությունների երիտասարդացում, այսինքն՝ հիվանդությունը սկսում է առաջանալ ավելի վաղ տարիքում։ Նման գանգատներով դիմում են ամենատարբեր տարիքային խմբեր՝ թե՛ երեխաներ, թե՛ պատանիներ և թե՛ տարեցներ:

- Ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի, կամ հասկանալ, որ կա հստակ տեսողական խնդիր, որո՞նք են ախտանշանները:

- Ակնաբույժին շտապ դիմելու նշաններն են՝ տեսողության կտրուկ վատացում, կայծեր աչքի առաջ, հայտնվող լողացող պղտորումներ, ցավ աչքերում։

- Որո՞նք են ամենատարածված տեսողական խնդիրները, ինչո՞ւ և ինչի՞ հետևանք կարող են դրանք լինել:

- Ամենատարածվածներից են ռեֆրակցիոն խնդիրները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, այս դեպքում հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է, և, իհարկե, տեսողական հիգիենայի խախտումը: Մեկ այլ մեծ խումբ են կազմում տարիքային հիվանդությունները՝ կատարակտ, մակուլոդեգեներացիա, տարիքի հետ մեծանում է նաև գլաուկոմայի զարգացման հավանականությունը։ Իսկ շաքարային դիաբետով պացիենտների մոտ հաճախ զարգանում է դիաբետիկ ռետինոպաթիա հիվանդությունը: Շատ տարածված է Չոր աչքի համախտանիշը:

- Ինչպե՞ս կանխել կամ նվազագույնի հասցնել տեսողության խանգարումներն ու ամենատարբեր խնդիրները:

- Պարբերաբար հետազոտվել և ամբողջությամբ հետևել ակնաբույժի նշանակումներին, չանտեսել գանգատները, ժամանակին այցելել բժշկի, հետևել աշխատանքային ճիշտ դիրքին համակարգչի առջև, խուսափել շատ մոտ հեռավորությունից կարդալ կամ աշխատել, օգտագործել արհեստական արցունքներ չոր աչքերի համար, տարեկան ստուգում անցնել ակնաբույժի մոտ։

- Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել տեսողական խնդիրները չբուժելու դեպքում:

- Որոշ ականային հիվանդություններ ուշ ախտորոշվելու, չբուժելու հետևանքով կարող են բերել անդառնալի կուրության, դրա համար ակնային գանգատները չպետք է անտեսել և հիշել՝ կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան բուժումը, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել աչքերի առողջությանը և խնդրի հենց սկզբնական փուլում դիմել բժշկի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3940 դիտում

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը

Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան

Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին

Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան

Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է

Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել