«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել

30/11/2024 schedule15:44

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ 2023թ․ հոկտեմբերին զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ:

«Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել էին արնանման հետքեր, հայտնաբերվել էին պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել էր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում՝ եղել էին կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։

1 (1).jpg (2.49 MB)

Նշանակվել էին դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել բազմաթիվ անձինք, առգրավվել և զննության էր ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչների պարունակությունը։

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում այդ օրը տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։

Ժամը 01:00-ից 02:00-ի հատվածում, Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն քննությամբ պարզված և դեռևս չպարզված այլ անձանց հետ «BMW» մակնիշի ավտոմեքենայով եկել է Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ՝ վերոնշյալ վիճաբանությանը միջամտելու նպատակով: Ավտոմեքենան կայանելով փողոցի երթևեկելի մասում, Հ․ Մ․-ն մյուսների հետ դուրս է եկել ավտոմեքենայից և քայլելով վիճաբանող անձանց ուղղությամբ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսելով, առանց պարզաբանումներ կատարելու, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներ տալով, խախտել են մարդկանց անդորրը և ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,։

Այդ ընթացքում իր մոտ պահվող զենքից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ, ապա, նախահարձակ լինելով, կրակել է այլ անձի կողմից շահագործվող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Սակայն հրազենից արձակված գնդակները որևէ մեկին չեն դիպել և Հ․ Մ․-ի կամքից անկախ՝ սպանությունը չի իրագործվել։ Այդուհանդերձ, ավտոմեքենան վնասվել է, ինչի հետևանքով պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

3.jpg (2.03 MB)

Ապա Հ․Մ․-ն մոտեցել է մոտակայքում գտնվող, իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում նստած, վիճաբանության մասնակից չհանդիսացող անձին, բացել ավտոմեքենայի դուռը և զենքը պահելով անմիջապես նրա ուղղությամբ, խախտելով վերջինիս անդորրը, սպառնացել նրան և տվել հայհոյանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Հ․Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին։

2photo.jpg (3.73 MB)

Ավելի վաղ խուլիգանական արարքներին մասնակից ևս երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, անջատված մասով քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Միջադեպին մասնակից, խուլիգանական արարքներ կատարած, ինչպես նաև հրազեն կիրառած՝ ինքնությունը դեռևս չպարզված մյուս անձի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
200 դիտում

Մեկ տարվա ընթացքում շուրջ 30 միլիոն դոլարի գույք է վերադարձվել պետությանը. որոնք են ամենախոշորները

Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ միջուկային հարվածների վտանգ կա. Ռյաբկով

Գավառի սուբվենցիոն բյուջեն 517 մլն դրամ է. ինչ աշխատանքներ են իրականացվում. տեսանյութ

Երևանում անցկացվել է «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշար. որ երկրներն են մասնակցել

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն այցելել են Բյուրականի աստղադիտարան

Հույս ունեմ` Էկոպարեկային ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան. Սիմիդյան

Հիմնվել է «Լանջիկի հարսներ» բիզնես նախաձեռնություն. ինչ են արտադրում շիրակցի կանայք. տեսանյութ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Գեղամ Նազարյանը դուրս կգա «Հայաստան» խմբակցությունից

Ամանորյա լուսանկարահանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոց է փոխանցել կալանավորված անձին

Պետություն-մասնավոր համագործակցությունը Հայաստանի թվային զարգացման նախադրյալն է. աշխատաժողով է տեղի ունեցել

Ձեռքներդ կոտրվո՞ւմ է՝ ողջունեք, ուղեղներդ մթագնո՞ւմ է. Սաֆարյանը՝ Հակոբյանի կրթական արշավի արձագանքների մասին

ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին

«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել

Ատեստավորվել են արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների մանկավարժները

Ինչ է գնել Ջո Բայդենը «Սև ուրբաթ»-ի ժամանակ

Ֆոտոսեսիա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կառուցողական երկխոսության հաստատում. ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Մաքսատուրքից ազատումը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը. Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ»

Մինչ 2018թ-ը արագաչափը տուգանում էր 72 հզր դրամ, այժմ՝ 25 հզր, իշխանությունը մի քանի անգամ իջեցրել է. Սարգսյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանի կենտրոնը բոլոր իրադարձությունների կիզակետում է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Վիճաբանություն Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ. Կիրկորովը լքել է դահլիճը. տեսանյութ

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայի Մարա քաղաքում հարվածել են ջիհադիստների շարասյանը. տեսանյութ

Կոսովոյում ջրատար է պայթել. ինչ մեղադրանք է հնչեցրել վարչապետը

Էլեն Բադալյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող. տեսանյութ

«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. «Մերսեդես վիտո»-ն գլխիվայր շրջվել է, կա 6 վիրավոր

Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, 863 հայկական բեռնատար կա հերթում

Ավելի նման, քան հենց Մեսսին․ Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է արգենտինացու մոմե արձանը

Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում. Ֆիդան

Թբիլիսիում գիշերային ցույցերի 107 մասնակից է ձերբակալվել է, տուժել է 10 ոստիկան

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 30-ին

Գեղարքունիքում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ