Երևանում 12 անձի միջև ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության. 3 վիրավորի վիճակը ծանր է

05/12/2024 schedule12:05

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք են 24-ամյա Գրիշա Ա.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ:  

Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր: 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Վահե Հ.-ի և Հարութ Տ.-ի միջև ծագած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աշտարակի խճուղի 50/8 հասցեի մոտ նախապես պայմանավորվելով՝ հավաքվել են Հարութ Տ.-ի կողմից Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Պ.-ն և Մարատ Մ.-ն, իսկ Վահե Հ.-ի կողմից՝ Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սարգիս Ս.-ն, Գրիշա Ա.-ն, Ազատ Ծ.-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Սուրեն Ա.-ն, ոմն Գագիկը, Մելքոնը, Վլադը, Համոն, որի ընթացքում կողմերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի՝ միմյանց հասցրել են հարվածներ՝ այդ ընթացքում տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Ռազմիկ Տ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ազատ Ծ.-ին և Գրիշա Ա.-ին: 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1153 դիտում

ԱԳՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը

Թաքցնելն անիմաստ է. երգչուհի Նարե Գևորգյանը հրապարակել է՝ ինչպես է ընկնում բեմի վրա. տեսանյութ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Պապիկյանը, Հնդկաստանի դեսպանը և ռազմական կցորդը պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր են քննարկել

«Պարտք» բառը կրկնելով՝ մի քանի կազմակերպություն փորձում է մամուլի միջոցով հասնել ինչ-ինչ նպատակների. Ավանեսյան

Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող հետախուզվողը հանձնվել է Միացյալ Թագավորությանը

Քննարկում ենք շեմ դնելու գաղափարը, որից ցածր փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. ՊԵԿ նախագահ

Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

Ես չեմ այդ մտքի հեղինակը․ Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին առնչվող նամակագրության մասին

Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին

«Շկոդա» ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը

Օգտվել են 2 բանկի ծրագրային թերությունից և բուքմեյքերական կայքերի հաշիվներից խոշոր չափերով գումար հափշտակել

Ահազանգեր են հասնում, որ պարգևատրական զենք ունեցող մարդը զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում. նախարար

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել

Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց. Զախարովա

Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել. Սարգսյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմեկնի Ադրբեջան

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները վերջին 3 տարվա ընթացքում եռապատկվել են. ՆԳ նախարար

Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել

2024-ին նախորդ տարվա համեմատ պակասել են ՃՏՊ-ները. Սարգսյանը դրական է որակել պարեկային ծառայության աշխատանքը

Ավտովթար Երևանում. վարորդներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն

2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

2025-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատով դիմակայուն ինստիտուտներ ձևավորելու համար. նախարար

Կառավարությունը հաստատում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին

Սուրենյանը նոր գրառում է կատարել

Արզումանյաններն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել

ԶՈՒ-ում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը բերում է ինքնասպանությունների. ՄԻՊ

Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները

Գլխավոր դատախազությունը Արշակ Հակոբյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացնելու

Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը

ԱՄՆ նախագահ Բայդենն ամփոփել է իր քաղաքական կարիերան և հրաժեշտի ուղերձ հրապարակել

Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին

Սևակ Միքայելյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. նախարար