Արևմուտքը Բաքվից պահանջներ ունի, ՌԴ-ն կոմֆորտ զոնա է, դրա համար Ալիևը փորձում է տեղավորվել այնտեղ. Խաչատրյան

05/12/2024 schedule20:30

Ադրբեջանը մերժել է Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հաստատել են, որ ՀՀ-ն համաձայնություն տվել է:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ ադրբեջանական կողմի այս քայլը կրկին ապացուցում է, որ Ալիևը ցանկանում է Հայաստանի հետ բանակցություններն ու խաղաղության գործընթացները իրականացնել միայն ռուսական հարթակում, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան։

Քաղաքագետի հետ ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն հրաժարվում բանակցել ամերիկյան կամ եվրոպական հարթակներում:

- Ակնհայտորեն փորձում է տեղավորվել ռուսական տրամաբանության մեջ։ Ցանկացած արևմտյան ձևաչափ բոյկոտում է միայն այդ նպատակով, որովհետև Արևմուտքը խոսում է արցախահայերի վերադարձի իրավունքների, գերիների և պահվող անձանց իրավունքների մասին, Հայաստանի սուվերեն տարածքից գրավված հողերի մասին։ ՌԴ-ից որևէ նման պահանջ չի ներկայացվում, հետևաբար դա կոմֆորտ զոնա է Ադրբեջանի համար։ Պուտինն էլ, ըստ էության, հայտարարեց՝ Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել, այսինքն՝ անգամ չեն ընդունում այս փաստը, դա էլ հենց ձեռնտու է Ալիևին։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե եռակողմ հանդիպման առաջարկը հնչեր ռուսական կողմից, Ադրբեջանն այն կընդուներ։

- Ենթադրությունների դաշտ մտնելով՝ կարծում եմ՝ այո. եթե հնչեր, Ադրբեջանը կգնար դրան, որովհետև այդ հարթակն է իր համար հարմարավետ։ ՌԴ-ն ու Ադրբեջանը հասկանում են միմյանց տրամաբանությունը, լեզուն։ Կհամաձայնվեր նաև, քանի որ այդ կողմից Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, իսկ Արևմուտքը նրանից շատ պահանջներ ունի։

- Արդյոք ռուսական կողմն այժմ որևէ ներուժ ունի՞ ճնշումներ գործադրելու Հայաստանի վրա, անգամ եթե այդ պահանջը ՌԴ-ն ստանա Ադրբեջանից։

- Կարծում եմ, որ Ռուսաստանը կորցրել է այդ ներուժը, հատկապես ուկրաինական պատերազմի ագրեսիայի ֆոնին, երբ լուրջ դերակատարը կորցրել է նաև իր համաշխարհային կշիռը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի համար էլ շատ ձեռնտու չէ լրիվ տեղավորվել ռուսական նավում, որովհետև շատ հստակ հաշվարկ է անում Ալիևը, նա չի ուզում դառնալ Բելառուս, ձեռք բերել այդ կարգի կախվածություն։ Վարում է հավասարակշռված քաղաքականություն․ երբ անհրաժեշտ է, խաղում է ՌԴ դաշտում, Թուրքիայի, Եվրամիության հարթակում։

- Ադրբեջանում կարծում են, թե Բայդենի վարչակազմը անարդար է, և դրա համար ԱՄՆ-ն չպետք է դեր ունենա խաղաղության օրակարգում: Կարելի՞ է ենթադրել, որ Ալիևը փորձում է ժամանակ շահել մինչև Թրամփի իշխանության գալը։ Եվ ինչք եք կարծում՝ իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը ի՞նչ փոփոխություններ կմտցնի Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների օրակարգում։

- Շատ դժվար է կանխատեսել, թե Թրամփի գալը ի՞նչ փոփոխություններ է բերելու․ Թրամփի քաղաքականությունը մեր տարածաշրջանի վերաբերյալ պայմանավորված չի լինելու զուտ Ադրբեջան-Հայաստան կամ Ռուսաստան հարաբերություններով։ Դեռ կան Չինաստանը, Իրանը, և Թրամփը պետք է բալանս ապահովի։ Կարևոր է լինելու հասկանալ՝ որոնք են իրական գործընկերները կամ թշնամիները։ Այս տեսանկյունից պետք է հասկանանք նաև, թե ի՞նչ կարող է առաջարկել Ադրբեջանը Նահանգներին, կամ մենք՝ որպես պետություն, ի՞նչ կարող են առաջարկել Թրամփին։ Նա բիզնեսմեն մարդ է և գալու է կոնկրետ խնդիրներով։

- Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար խոսում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Սա ի՞նչ միտում ունի:

- Այս հարցը մի քանի տեսանկյուններից պետք է դիտարկենք․ տեսանկյուն կա, որ Ադրբեջանը պարբերաբար բանակցություններ վարելու տեխնիկա է ընտրել, նման պահանջ է ներկայացնում, որը հեռու տանող պահանջ է, ու բանակցությունների արդյունքում կնվազեցնի ամբիցիաները։ Այսինքն՝ փորձում է՝ տեսնելու, թե ինչքան հեռուն կարող է գնալ։ Երկրորդ տեսանկյունից դիտարկելով՝ Ալիևը փորձում է ներքին աուդիտորիային իր հռետորաբանության մասին հիշեցնել, ցույց տալ, որ դեռ պահանջներ ունի Հայաստանից։ Երրորդ տեսանկյունը միջազգային հանրության համար է, այն է, որ Հայաստանը պատրաստ չէ ընդունել նախկինում այդ տարածքներում ապրած ադրբեջանցիներին:

- Ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը վկայում է այն մասին, որ Ալիևն այդքան էլ խաղաղություն չի ցանկանում, և մինչև տարեվերջ որևէ հնարավորություն չկա ստորագրելու «Խաղաղության պայմանագիր»-ը։

- Այո, աշխարհաքաղաքական այս պայմաններում ստորագրությունը որևիցե բան չի տալու մեզ։ Իհարկե, մի կողմից լավ է, որ հայկական կողմը հանդես է գալիս որպես խաղաղասեր, խոսում է խաղաղության օրակարգից, արտաքին քաղաքականության առումով ողջունելի քայլ է, բայց հողի վրա այդ ստորագրությունը ինչ է տալու մեզ՝ այլ հարց է։ Եթե անգամ ստորագրությունը լինի, որևէ երաշխիք չկա, որ ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանը նոր էսկալացիայի չի գնա։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
892 դիտում

Թղթե արկղերով փակել են տեսախցիկը և թալանել վճարային տերմինալը. դրամապահոցից խոշոր չափի գումար է հափշտակվել

«Իկարուս»-ից հետո եկանք իշաոտնուկով երազ, «ՄԱՆ»-ից հետո գանք փալանով էշ քշելուն հասնենք․ վարչապետ

«Ալաշկերտ»-ը միակողմանի լուծել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը

Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել. Միրզոյանը՝ Խաչատրյանի խուճապային հայտարարության մասին

Պետությունը չի մտնում քո գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես, հերիք է պետությանն ընկալենք որպես թշնամի. վարչապետ

Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Եկեք բան չփոխենք, շուտով կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, պատուհանի տեղը՝ սկոչով ցելաֆոն կպցրած. վարչապետ

Ընդդիմությունը դեմ քվեարկեց երիտասարդության մասին օրենքին, ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան. Կոնջորյան

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ

5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ

Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին

Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին

Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են

Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան

Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան

Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ

Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան

Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել

Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել

Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր

ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին ձերբակալվել է

Առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան

Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ