Երևան
12 °C
«Օգնենք միասին» մեխանիզմն այսուհետև կգործի նաև Yandex Go-ի Առաքման ծառայության պատվերների համար: Առաքում պատվիրող օգտատերերը կկարողանան, ըստ ցանկության, իրենց հարմար գումարով միանալ նվիրատվություններին՝ հօգուտ չորս բարեգործական հիմնադրամների։ Այս մեխանիզմն արդեն իսկ գործում է ուղևորություններ պատվիրելիս։
Yandex Go-ում «Օգնենք միասին» մեխանիզմը հայտնվել է 2024 թվականի ամռանը։ Ծրագիրը թույլ է տալիս հեշտ ու հարմար տարբերակով օգնել բարեգործական կազմակերպություններին՝ հավելվածում քարտով վճարելիս միացնելով նվիրատվությունները՝ հօգուտ չորս հիմնադրամների: Սկզբում մեխանիզմն աշխատում էր միայն ուղևորություններ պատվիրելիս, իսկ այժմ՝ նաև առաքման պատվերների համար։
Որպեսզի օգտատերը կարողանա աջակցել, «Օգնենք միասին» բաժնում պետք է ընտրի գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ․ այդ գումարն ավելանում է յուրաքանչյուր պատվերի արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից լրացուցիչ գումարով բազմապատկում է օգտատերերի նվիրատվությունները, որպեսզի օգնությունն էլ ավելի մեծանա, ինչպես նաև իր վրա է վերցնում բոլոր վարչական ծախսերը և վճարային օպերատորների միջնորդավճարը բարեգործական
հիմնադրամներին փոխանցում կատարելիս։
Նվիրատվությունների բաժանորդագրությունը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի:
Ծրագրի մեկնարկից սկսած՝ բարեգործությանն արդեն իսկ ուղղվել է ավելի քան 10 մլն դրամ, իսկ ծրագրին միացել է ավելի քան 5200 մարդ:
«Մեծաթիվ մարդկանց կողմից նույնիսկ 10 դրամի ամենօրյա ներդրումը ստեղծում է աջակցության կայուն աղբյուր, որն օգնում է կազմակերպություններին պլանավորել և իրականացնել իրենց նախագծերը: Ուրախ եմ, որ մեր ծառայություններն օգնում են սովորական դարձնել հենց համակարգային օգնությունը», – բացատրում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
«Անչափ ուրախ ենք, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի և Հայաստանում քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է մեր լավ գործընկեր և բարեկամ Yandex Armenia-ն։ Ընկերության հետ համատեղ իրականացվող «Օգնենք միասին» ծրագրի շրջանակում արդեն իսկ ունենք գրանցած մեծ հաջողություններ։ Նշենք, որ ծրագրի արդյունքում ստացված ողջ նվիրատվություններն անմիջապես ուղղվում են մեր շահառու փոքրիկների բուժման նպատակներին (հետազոտություններ և դեղորայք): Բարձր ենք գնահատում նման համագործակցությունները, որոնք շատ կարևոր են երեխաների բուժման շարունակականությունն ապահովելու համար», – ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Ծրագրի շրջանակում հավաքված բոլոր միջոցները Yandex Armenia-ն ուղղում է ծրագրի ենթակառուցվածքային գործընկեր «ՆԻԿԱ» հիմնադրամ, որը հավասարապես փոխանցում է չորս բարեգործական կազմակերպությունների՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և «VIVA»։ Հավաքված միջոցները կուղղվեն շահառուների օգնությանը և հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը։ Բոլոր մասնակից կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, իսկ յուրաքանչյուր եռամսյակ Yandex Armenia-ն հրապարակում է նախագծի վերաբերյալ հաշվետվություն:
«Օգնենք միասին»․ Yandex Armenia-ի բարեգործական նախաձեռնություններից մեկն է: 2023 թվականից ընկերությունն օգնում է բարեգործական կազմակերպություններին Yandex Go հավելվածով անվճար ուղևորություններ և առաքումներ պատվիրել հիմնադրամների բժշկական և պրոֆիլային մասնագետների ու նրանց շահառուների համար, ինչպես նաև անցկացնում է ամենամյա բարեգործական ակցիա՝ «Առատաձեռն նոյեմբեր»։
Տեղեկատվություն բարեգործական կազմակերպությունների մասին
«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:
«VIVA» (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։ Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը:
«VIVA»-ն նաև բժշկական, կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին, աշխատում է մանկատների հետ, որտեղ նաև պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաներ կան։
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը: Մինչ օրս քաղցկեղ ունեցող ավելի քան 870 երեխաներ և երիտասարդներ ստացել են ամբողջական աջակցություն բուժման բոլոր փուլերում՝ ներառյալ հոգեբանական։
«Շտապիր դեպի բարին»․ հիմնադրամ, որն ավելի քան 10 տարի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։
«ՆԻԿԱ»․ հիմնադրամ հիմնադրամների համար, որի խնդիրն է Հայաստանում զարգացնել սոցիալական ոլորտը։ «ՆԻԿԱ»-ն աջակցում է բարեգործական, հասարակական, առողջապահական և կրթական այլ կազմակերպությունների։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT