Երևան
12 °C
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար:
Նա ընդգծել է՝ 2014 թվականից իրականացվող ծրագիրը տարեցտարի նոր թափ է հավաքում, և այդ համատեքստում Գավառը՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, որակական նոր նշաձող է սահմանել: «Գավառը հաղթեց հետևողականության, հաստատակամության, իր հնարավորությունները շարունակաբար լավարկելու և տոկունություն ցուցաբերելու շնորհիվ: Գավառն ապացուցեց, որ մեր հնագույն ժառանգությունը մեզ պետք է ոգեշնչի նոր ձեռքբերումների ու առաջընթացի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Որպես կարևոր շեշտադրում՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ ծրագրի գլխավոր նպատակն այն է, որպեսզի տվյալ համայնքը, հռչակվելով տարվա երիտասարդական մայրաքաղաք, այդ շունչը պահպանի ոչ միայն ընթացիկ տարում, այլև հետագայում ևս՝ որպես ձևավորված ավանդույթ:
Նա հատկապես ընդգծել է, որ համայնքային կյանքի աշխուժացումն ու երիտասարդական ներուժի բացահայտումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից են, ինչը շատ է կարևորվում Կառավարության կողմից: Դրա վկայությունը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, Քաղաքացու օրվա շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Գավառի երիտասարդների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է նաև Կառավարության կողմից «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին հավանություն տալու մասին և նշել, որ հաջորդիվ կլինեն Ազգային ժողովում հանրային լսումներ, որոնց կմասնակցեն նաև տարբեր կառույցների գործընկերներ:
«Ակնկալում ենք, որ օրենքի ընդունումից հետո ավելի արդյունավետ կդառնա երիտասարդական կենտրոնների և երիտասարդական աշխատողների գործունեությունը, միաժամանակ համայնքային ղեկավարության և հանրության շրջանում ավելի կընդգծվի դրանց կարևորությունը: Մենք էլ ջանքեր չենք խնայի, որ երիտասարդական կենտրոնները համապատասխանեն այն ուղեցույցին, որը մշակվում է քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ, որպեսզի մեր երիտասարդները ստանան անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Խոսքը եզրափակելով՝ նա հաջողություն է մաղթել Ապարան համայնքին, իսկ Գավառին հորդորել պահպանել նշաձողը:
Ներկաներին ողջունել են նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
Բարկացած գնորդը նոր գնված մեքենայով մխրճվել է ավտոսրահի մեջ. տեսանյութ
Երևանի բարձրադիր հատվածներում ձյուն է սպասվում, ցածրադիր մասում՝ մառախուղ
Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը երթևեկության համար բացվել է
Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները
Հայտնի է՝ նոյեմբեր ամսին որ երկրից են ամենից շատ այցելել Հայաստան
Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին
Կրակոցներ Երևանի Սարալանջի փողոցում. ովքեր են դիմել փախուստի, և ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում
ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման առաջընթացի զեկույցը
Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ
Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել
2 կմ հետապնդվել ու վնասազերծվել է փախուստի դիմած անձը․ հայտնաբերվել է մեծաքանակ մարիխուանա, հերոին, մեթադոն
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան
Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան
1 օրում հայտնաբերվել է մեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարորդական վկայական չունեցող 66 վարորդ
Ասադն ապահով է, Ռուսաստանը չի պատրաստվում արտահանձնել նրան որևէ այլ երկրի. Ռյաբկով
Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ
Մշտադիտարկում Արագածոտնի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ինչ է պարզվել
Մի քանի ժամ թղթեր կարդալուց հետո պետք է սուրճի դադար վերցնել. վարչապետ. տեսանյութ
ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում
Թուրքիայում ամերիկյան ընկերությունների ներդրումները գերազանցել են 15 մլրդ դոլարը
Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում
Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ
Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը
Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային հատկացված միջոցները յուրացնելու համար
Երևանի 4 վարչական շրջանի և Կոտայքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
Արարատի մարզում մառախուղ է, ցածր տեսանելիություն
Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան
Հրդեհ Երևանում. կրակը մարվել է ավելի քան 1,5 ժամ անց
Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում
Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը
Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. վարչապետը գրառում է արել
Մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT