Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

11/12/2024 schedule12:22

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որն արտագնա է եղել և անցկացվել է Քաջարանում՝ ընդլայնված ձևաչափով։

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Այն վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև տեսչական մարմինների, պետական այլ կառույցների, հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։

«Օրակարգի հարցերին անցնելուց առաջ Սյունիքի մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել ու ներկայացրել ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին։

Օրակարգի առաջին հարցը Սյունիքի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն էր վերաբերում, ու դրա մասին Սյունիքի մարզի դատախազ Մ․Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված միջնորդագիրը ներկայացրել է մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Նիստում քննարկվել են այն միջոցառումները, որոնք համապատասխան կառույցները պետք է ձեռնարկեն պատահարների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։

Հայկ Հարությունյանը մարզի խորհրդի անդամներին զեկուցել է նաև մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքի և առկա խնդիրների մասին։

Ըստ այդմ՝ մարզի համայնքների բյորջեներով 2024-ին նախատեսված 3 մլրդ 676 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց այս պահին փաստացի հավաքվել է 3 մլրդ 352 մլն դրամ կամ՝ նախատեսվածի 91,2 տոկոսը։

Հարկատեսակների հավաքման ցուցանիշներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենամեծ աճը գրանցել է անշարժ գույքի հարկի հավաքումը՝ 34,3 տոկոս։ Իսկ տեղական տուրքերը հավաքվել են նախատեսվածի 103,6 տոկոսով։

Մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը ներկայացրել է օրակարգի հաջորդ հարցերը, որոնք վերաբերում էին Սյունիքում կառավարություն-համայնք համաներդրմամբ 2022-2024 թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գործընթացի պատշաճ հսկողությունը խոչընդոտող խնդիրներին և 2025 թ․ մարզում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին։

Նա փաստել է, որ 2022-2023 թթ. ժամանակահատվածում հաստատված սուբվենցիոն ծրագրերից ներկա պահի դրությամբ դեռևս ընթացքի մեջ են 27 ծրագրեր կամ ենթածրագրեր․ ենթածրագրերի մեծ մասը գտնվում է ավարտման փուլում, 3 ծրագրերի աշխատանքներն ընդհանրապես չեն սկսվել, իսկ ծրագրերի չիրականացման վերաբերյալ համայնքները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել:

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվող խնդիրները նիստի ընթացքում մարզպետը քննարկել է համայնքների ղեկավարների հետ։

2024 թ․ նշված ծրագրերի պետական մասնաբաժինը ֆինանսավորելու համար ՀՀ Կառավարության որոշումներով մարզպետի աշխատակազմին է հատկացվել 2,13 մլդ դրամ։ 2024 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերը մարզում ներկայումս 20-ն են՝ 3,77 մլրդ դրամ ծրագրային ընդհանուր արժեքով, որի մոտ 64%-ը կամ 2,41 մլրդ դրամը պետության մասնաբաժինն է․ Կապան՝ 14 ծրագիր, Տեղ՝ 2 ծրագիր, Քաջարան՝ 2 ծրագիր, Մեղրի՝ 1 ծրագիր, Սիսիան՝ 1 ծրագիր։ 11 ծրագրերի աշխատանքներն արդեն սկսված են։

Մարզի խորհրդի նիստում քննարկվել են այլ հարցեր ևս։

Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կոչ է արել բոլորին շարունակել համատեղ աշխատանքը փոխադարձ հարգանքի, գնահատանքի մթնոլորտում՝ հանուն Սյունիքի մարզի ու նրա բնակիչների․ «Ես հպարտ եմ այն մարզով, որին որպես մարզպետ ծառայում եմ ու բարձր եմ գնահատում այն համագործակցությունը, որ ձեզ հետ ունեմ, շնորհակալ եմ»»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
291 դիտում

Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը պակաս կարևոր չէ. Ալեն Սիմոնյան

Այս անգամ ՀՅԴ-ական Խաչատրյանն է ասել, թե արտագնա այցերին չեն տանում ընդդիմադիրներին. ԱԺ խոսնակն արձագանքել է

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Բարկացած գնորդը նոր գնված մեքենայով մխրճվել է ավտոսրահի մեջ. տեսանյութ

Երևանի բարձրադիր հատվածներում ձյուն է սպասվում, ցածրադիր մասում՝ մառախուղ

Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը երթևեկության համար բացվել է

Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Հայտնի է՝ նոյեմբեր ամսին որ երկրից են ամենից շատ այցելել Հայաստան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

Կրակոցներ Երևանի Սարալանջի փողոցում. ովքեր են դիմել փախուստի, և ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում

ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման առաջընթացի զեկույցը

Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին

Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել

2 կմ հետապնդվել ու վնասազերծվել է փախուստի դիմած անձը․ հայտնաբերվել է մեծաքանակ մարիխուանա, հերոին, մեթադոն

1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան

Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան

1 օրում հայտնաբերվել է մեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարորդական վկայական չունեցող 66 վարորդ

Ասադն ապահով է, Ռուսաստանը չի պատրաստվում արտահանձնել նրան որևէ այլ երկրի. Ռյաբկով

Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ

Մշտադիտարկում Արագածոտնի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ինչ է պարզվել

Մի քանի ժամ թղթեր կարդալուց հետո պետք է սուրճի դադար վերցնել. վարչապետ. տեսանյութ

ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Թուրքիայում ամերիկյան ընկերությունների ներդրումները գերազանցել են 15 մլրդ դոլարը

Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում

Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ

Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային հատկացված միջոցները յուրացնելու համար

Երևանի 4 վարչական շրջանի և Կոտայքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Արարատի մարզում մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Հրդեհ Երևանում. կրակը մարվել է ավելի քան 1,5 ժամ անց

Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը