Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

11/12/2024 schedule13:16

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: 

Հիշեցնենք՝2022 թվականի մայիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված (նախաձեռնված) և Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով (քրեական վարույթով) Խ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 25 միլիոն 409 հազար դրամ հարկերը չհաշվարկելու և պետական բյուջե չվճարելու համար:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել էր Խ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

2024 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Խ.Ա.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել էր, իսկ դատախազի կողմից ներկայացված գույքային հայցը թողնվել էր առանց քննության:

2024 թվականի հունիսի 12-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Խ.Ա.-ի՝ հօգուտ պետության 25 միլիոն 409 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
218 դիտում

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Բարկացած գնորդը նոր գնված մեքենայով մխրճվել է ավտոսրահի մեջ. տեսանյութ

Երևանի բարձրադիր հատվածներում ձյուն է սպասվում, ցածրադիր մասում՝ մառախուղ

Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը երթևեկության համար բացվել է

Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Հայտնի է՝ նոյեմբեր ամսին որ երկրից են ամենից շատ այցելել Հայաստան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

Կրակոցներ Երևանի Սարալանջի փողոցում. ովքեր են դիմել փախուստի, և ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում

ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման առաջընթացի զեկույցը

Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին

Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել

2 կմ հետապնդվել ու վնասազերծվել է փախուստի դիմած անձը․ հայտնաբերվել է մեծաքանակ մարիխուանա, հերոին, մեթադոն

1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան

Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան

1 օրում հայտնաբերվել է մեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարորդական վկայական չունեցող 66 վարորդ

Ասադն ապահով է, Ռուսաստանը չի պատրաստվում արտահանձնել նրան որևէ այլ երկրի. Ռյաբկով

Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ

Մշտադիտարկում Արագածոտնի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ինչ է պարզվել

Մի քանի ժամ թղթեր կարդալուց հետո պետք է սուրճի դադար վերցնել. վարչապետ. տեսանյութ

ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Թուրքիայում ամերիկյան ընկերությունների ներդրումները գերազանցել են 15 մլրդ դոլարը

Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում

Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ

Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային հատկացված միջոցները յուրացնելու համար

Երևանի 4 վարչական շրջանի և Կոտայքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Արարատի մարզում մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Հրդեհ Երևանում. կրակը մարվել է ավելի քան 1,5 ժամ անց

Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը

Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. վարչապետը գրառում է արել

Մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը