«Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակությունը շրջայց է կատարել «Կատարա» հիմնադրամում և Կատարի ազգային գրադարանում

11/12/2024 schedule19:57

Դեկտեմբերի 6-ից 9-ը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը գտնվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը և մշակութային ծրագրերի համակարգող Անի Թովմասյանը նախ այցելել են Կատարի ազգային գրադարան։

ք.jpg (386 KB)քք.jpeg (724 KB)

«Կատարի ազգային գրադարանը ավելի քան 12 տարվա պատմություն ունի, հաշվեկշռում կա 1 մլն-ից ավելի գրքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ առցանց գրականություն, աուդիոգրքեր, ամսագրեր։ Գրադարանում հասանելի գրականությունը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ ինչպես արաբերեն, այնպես էլ այլ լեզուներով։

քքքքքքքքքքք.jpeg (703 KB)քքքքքքքքք.jpeg (614 KB)

Դավիթ Մկրտչյանը և Անի Թովմասյանը ուսումնասիրել են գրադարանի աշխատելաոճը, շրջել են տարածքում, ուսումնասիրել մատուցվող ծառայությունները։ Գրադարանում ամեն տարի հայտարարվում է որևէ երկրի տարի և բացվում է ցուցադրություն։ Այս տարին Մարոկկոինն էր. տարածքում ներկայացված էր Մարոկկոյի գրի ու գրականության պատմությունը, ցուցադրված էին նմուշներ։

քքքք.jpeg (807 KB)քքք.jpeg (803 KB)

Կատարի ազգային գրադարանում առկա է նաև հայ գրականություն՝ անգլերեն լեզվով։

Կատարի ազգային գրադարանի փորձին ծանոթանալուց հետո պատվիրակությունը այցելել է Միջին Արևելքի ամենամեծ մշակութային ավան՝ «Կատարա» մշակութային հիմնադրամ։ Այս հիմնադրամի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի սերտ գործակցությունը սկսվել է մայիսից, երբ Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը այցելել էր Դոհա։

քքքքքքքքքքքքքք.jpeg (900 KB)

«ՀՀ դեպասնի հետ միասին այցելեցինք «Կատարա» մշակութային հիմնադրամ, հանդիպեցինք երկարամյա գլխավոր տնօրեն դոկտոր Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթիի հետ, որը ցանկություն և պատրաստակամություն հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի և, մասնավորապես, «Իմ Քայլը» հիմնադրամի հետ։ Սեպտեմբերին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Երևան այցելեց «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմը։ Նրանք մասնակցեցին Հիմնադրամի կազմակերպած հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի անհատական ցուցահանդեսին, ապա «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկեցին համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և ակտիվացնելու հարցը»,- պատմել է Թալին Թօփալաքեանը։

Երևանյան այցից հետո հաջորդ քայլը «Իմ Քայլը» հիմնադրամի աշխատակիցների փոխադարձ այցն էր։ «Կատարա»-ի անձնակազմը շրջայց էր կազմակերպել հյուրերի համար՝ ցուցադրելով ավանի ամբողջ հզորությունն ու հնարավորությունները։

քքքքքքքքքք.jpeg (474 KB)քքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքք.jpeg (732 KB)

«Այստեղ եմ գտնվում «Կատարա» մշակութային հիմնադրամի կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին, կազմակերպվող ցուցահանդեսներին, նաև նրանց կողմից իրականացվող արվեստի տարբեր բնագավառների միջոցառումներին ծանոթանալու նպատակով։ Ընդհանուր առմամբ այցը եղել է շատ արդյունավետ, ծանոթացել ենք տարբեր կենտրոնների գործունեությանը, եղել «Կատարա» մշակութային հիմնադրամի տարբեր ենթակառուցվածքներում՝ օպերայում, ամֆիթատրոնում, կինոյի ցուցադրության սրահում, ինչպես նաև շրջել ենք ավանում, ընթացքում տեղի էին ունենում մի քանի միջոցառումներ, ինչ-որ չափով ականատես ենք եղել նաև այդ միջոցառումներին»,- մանրամասներ է ներկայացրել Անի Թովմասյանը։

քքքքքքքքքքքքք.jpeg (554 KB)

Իսկ այցի պահին երկու փառատոն կար «Կատարա»-ում՝ Ջազի 8-րդ եվրոպական փառատոնը, որին մասնակցում էր նաև հայկական կողմը՝ Վահագն Հայրապետյանի «Armenian colors» տրիոյով և Կատարի ավանդական «Դոու» 14-րդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվում են Կատարի ավանդական նավակները։

Համագործակցությունը «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև լինելու է շարունակական՝ նշել է Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, կազմակերպվելու են փոխադարձ այցեր, մի քանի նախաձեռնությունների մասով արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ թե՛ ՀՀ պետական կառույցների, թե՛ «Իմ Քայլը» հիմնադրամի հետ»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
695 դիտում

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ

5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ

Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին

Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին

Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են

Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան

Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան

Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ

Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան

Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել

Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել

Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր

ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին ձերբակալվել է

Առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան

Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Թուրքիայում աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, երկրում ազգային սուգ է հայտարարվել, ձերբակալվել՝ 9 մարդ

ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան

Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան. տեսանյութ

Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, կարող եք չհայտարարագրել դա. Չախոյան

Հայտնի են ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության կարգը և ժամը

Սիրունյանն իր թեկնածությունը հետ է քաշում. Կոնջորյան

Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բարձր ենք գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը․ Փաշինյան